Վահրամ Դումանյանն ընդունել է Անն Լույոյին․ քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության լավագույն մոդելները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև կրթության և մշակույթի ոլորտում հարաբերությունների առավել ամրապնդմանը, ինչպես նաև բազմաշերտ համագործակցության օրակարգի ընդլայնմանն ու հարստացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը հավատարիմ է ֆրանկոֆոնիայի շրջանակում իր ստանձնած հանձնառությանը և պատրաստ է այդ ուղղությամբ ակտիվացնել համագործակցությունը:

Դեսպան Անն Լույոն ներկայացրել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցման խորացմանը և ծրագրի ընդլայնմանը, ինչը կնպաստի դպրոցներում ֆրանսերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը: Որպես հաջողված մոդել՝ դեսպանը նշել է Երևանի թիվ 119 ավագ դպրոցի օրինակը՝ ընդգծելով, որ այդ դպրոցի աշակերտների հետ նրան հաջողվել է ազատ շփվել ֆրանսերենով:

Այդ նպատակով նա առաջարկել է նմանօրինակ ծրագրեր իրականացնել և ֆրանսերենի ուսուցման մակարդակը բարձրացնել նաև ՀՀ մարզերում, մասնավորապես՝ Գյումրիում: Դեսպանը մատնանշել է նաև այդպիսի ծրագրի իրականացումը Կապան քաղաքում՝ շեշտելով Սյունիքի մարզի և ֆրանսիական Լիոնի միջև համագործակցության հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք այլ հարցեր, մասնավորապես՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծումը: Վահրամ Դումանյանը բարձր է գնահատել Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեությունը և փաստել, որ այն լավագույնս նպաստում է հայ-ֆրանսիական բարեկամության զարգացմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը: Երկուստեք կարևորվել է մեր երկրում այդ համալսարանի գործունեության զարգացումը:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի գործունեությանը՝ ընդգծելով, որ այն նոր որակ կհաղորդի կրթության և մշակույթի ոլորտներում Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցությանը։ Ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստան գործուղել երիտասարդ դասավանդողների՝ ֆրանսերենի ուսուցիչներին աջակցելու նպատակով: Դեսպանի խոսքով՝ այդ գործընթացին կաջակցի Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը: Նա նաև հավելել է, որ ինստիտուտը կիրականացնի ֆրանսերենի ուսուցման և լեզվի քննության գործընթաց՝ ոչ ֆորմալ կրթության ձևաչափով:

Հանդիպմանը քննարկվել է նաև «Հայաստան. ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագիրը, որով Ֆրանսիան աջակցում է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանությանը, վերականգնմանը և արժևորմանը: Նշվել է, որ ծրագիրը ներառում է երեք բաղադրիչ. առաջին ուղղությունը նվիրված է կրթությանը և վերապատրաստմանը, իսկ երկրորդ ճյուղը՝ Տաթևի Մեծ անապատ վանքային համալիրի վերականգնմանը:

Երկու բաղադրիչում էլ ներգրավված է Ժառանգության ազգային ինստիտուտը: Երրորդ ուղղությունը վերաբերում է «Էրեբունի» թանգարանի մշտական ցուցադրության նոր հայեցակարգին: Շեշտվել է, որ այդ ծրագիրը կարող է որպես մոդել ծառայել նաև այլ ուղղություններով համագործակցության համար:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
969 դիտում

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը