Երևան
12 °C
ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, թե՝ «Փաշինյանի, նրա կողմնակիցների և նրան աջակցողների դեգերումները, նրանց բացահայտ, որոշ դեպքերում թշնամական վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ, որը հատկապես դրսևորվում է այս օրերին, խնդիրներ է առաջացնում այն առումով, որ մենք վստահենք այնպիսի դաշնակցի, ինչպիսին Հայաստանն է՝ իր ներկա կառավարությամբ»:
Գաղտնիք չէ՝ հայ-ռուսական հարաբերության վերափոխում անվան տակ Զատուլինը թերևս միշտ էլ նկատի է ունեցել Հայաստանի իշխանության ղեկին Ռոբերտ Քոչարյանի վերադարձ: Սակայն չէի ուզի այստեղ կանգ առնել Զատուլինի, կամ առավել ևս Քոչարյանի անձի վրա։ Առավել կարևոր է խոսել հայ-ռուսական հարաբերության, այդ հարաբերության հեռանկարների մասին:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը՝ շարունակելով.
«Զատուլինը, ով պատեհ-անպատեհ առիթով խոսում է հայ-ռուսական հարաբերությունների, արցախահայերի ինքնորոշման իրավունքի, Արցախի ճանաչման մասին, գործնականում խորացնում է այն ճգնաժամը, որ կա, և որի գլխավոր, առանցքային հիմքը ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի անվստահելիությունն է, Հայաստանի անվտանգության դաշնակցի և գործընկերոջ՝ գործով հաստատված անվստահությունը:
Զատուլինը մոռացել է այդ մասին, Զատուլինը մոռացել է Ռուսաստանի մասին: Կամ, ավելի շուտ, նրա աշխատանքն է դա՝ մոռանալ Ռուսաստանի պատասխանատվության մասին և պատասխանատվությունը փորձել դնել Հայաստանի վրա: Այն դեպքում, երբ Հայաստանի ջանքը՝ գտնել անվտանգության այլընտրանքներ, գալիս է ընդամենը այն պարզ իրողությունից, որ Ռուսաստանը ոչ միայն պատշաճ ձևով չի կատարում իր անվտանգային դաշնակցի պարտավորությունը, այլ ավելի ու ավելի է խորացնում Հայաստանի անվտանգության սպառնալիք սուբյեկտների հետ իր գործընկերությունը, ինչը հղի է Հայաստանի համար նորանոր վտանգներով, որոնցից ապահովված լինելու որևէ երաշխիք Ռուսաստանից չի հնչում և դրսևորվում:
Այդպիսով, եթե կա անվստահության պատճառ, ապա դա ոչ թե Հայաստանն է, այլ Ռուսաստանը՝ իր ռեգիոնալ քաղաքականությամբ և աշխարհաքաղաքականությամբ:
Սրա պատճառներն ու մոտիվները, անշուշտ, շատ խորն են, ու դրանց հետևանքները գլխավորապես լինելով Ռուսաստանի պատասխանատվության դաշտում՝ Հայաստանի վրա ազդեցության մասով նաև Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունների պատասխանատվության դաշտում են: Սակայն, սա, իհարկե, չափազանց կարևոր և առանցքային է, սակայն արդեն այլ խնդիր է, և, իհարկե, այդ խնդրի լուծումը պետք է կարողանա գտնել Հայաստանը»:
Նկատենք՝ օրերս Զատուլինի այս հայտարարությանը արձագանքել էր նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ գրելով. «Որքան էլ Քոչարյանների ընտանիքի կողմից ստացած նվերները շլացնող են, պետք չէ մոռանալ պլաստիկ վիրահատության անելու՝ Քոչարյանի փայլուն գաղափարի մասին։ Իսկ պլաստիկ վիրահատություն անելիս պետք չէ մոռանալ հայտնի ռուսական խոսքը՝ ,,Размер имеет значение’’»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT