Բժշկությունից երգարվեստ, եւ ինչու Հայաստանից դուրս. Janaga-ն՝ հայրենիք վերադառնալու եւ հետագա ծրագրերի մասին

Երգիչ, երաժիշտ Գեւորգ Աղաջանյանը, որն առավել հայտնի է Janaga («Ջանագա») բեմական անունով, մի քանի տարի է՝ ապրում եւ ստեղծագործում է Ռուսաստանի Դաշնությունում: Թե ինչպես է եղել, որ մասնագիտությամբ ռազմական բժիշկը որոշել է զբաղվել երգարվեստով եւ ինչու ոչ իր հայրենիքում, վերջինս այդ մասին պատմել է «Հայկական ժամանակ»-ին:

Երգչի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

- Գեւորգ, ինչո՞ւ Janaga, ի՞նչ իմաստ ունի այս բեմական անունը:

- Իրականում, կարելի է ասել, չունի: «Tenca» երաժշտական խմբից դուրս գալուց հետո նոր երգ գրեցի, այն արդեն պատրաստ էր, պետք է հրապարակեինք, եւ շատ կարճ ժամանակ ունեի՝ որեւէ նոր բեմական անուն մտածելու համար: Որոշեցի վերցնել Աղաջանյան ազգանունս՝ պարզապես տեղերով փոխելով վանկերը: Եվ քանի որ լսարանս հիմնականում օտարալեզու բնակչությունն է, «ղ»-ն փոխարինեցի «գ»-ով:

- Դուք կրթություն եք ստացել Հայաստանում՝ Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում: Մասնագիտությամբ ռազմական բժիշկ եք, սակայն, որքան գիտեմ, երբեք չեք զբաղվել բժշկությամբ: Ինչո՞ւ եւ ե՞րբ որոշեցիք երաժշտությամբ զբաղվել:

- Ոչինչ պատահական չի եղել, բավականին երկար ճանապարհ եմ անցել մինչեւ այդ որոշմանը հասնելը: Չորրորդ կուրսից ընկերոջս հետ զբաղվում էինք երաժշտությամբ, ձայնագրություններ էինք անում եւ այլն. դրանք սիրողական մակարդակի ինչ-որ բաներ չէին, մեր այդ «գարաժ» կոչվածում անգամ հայտնի երգիչներ էին գալիս, ձայնագրվում: Այդ ամենն ինձ շատ հոգեհարազատ էր: Շոու բիզնեսի ոլորտում, երբ խոսում են իրենց իրական մասնագիտությունը թողնելու եւ երգարվեստով զբաղվելու մասին, ասում են՝ սիրահարվեցի երաժշտությանը, առանց երգարվեստ չէի պատկերացնում եւ այլն: Բայց իմ դեպքում իրականում մի փոքր այլ էր. սա ավելի շատ գիտակցված որոշում էր: Ռազմական բժշկությամբ չզբաղվելու օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ կային: Ռազմական բժիշկ լինելն ամենածանր ու պատասխանատու գործն է, որն այնքան էլ չի գնահատվում, թեկուզ զուտ ֆինանսական առումով: Նրանք ստանում են չնչին գումար, որով նորմալ ապրել հնարավոր չէ:

Մենք տուն չունեինք, ապրում էինք վարձով, եւ ես շատ լավ հասկանում էի, որ եթե դառնամ ռազմական բժիշկ, հազիվ թե կարողանամ տուն առնել ծնողներիս համար, բայց, որպես երգիչ, միգուցե կարողանամ: Բնականաբար, նյութական այդ «հաշվարկներն» էլ կրկին բավարար չէին՝ վերջնական որոշում կայացնելու համար: ԵՊԲՀ-ն ավարտելուց հետո մի քանի ամիս անցել եմ ծառայության, բայց հետո դիմում գրեցի եւ դուրս եկա: Այդ ամենը տեղի է ունեցել ոչ վաղ անցյալում՝ 2019 թվականին: Խզել եմ պայմանագիրը՝ կրկնակի վճարելով այդ 8 տարիների՝ պետության տված գումարը: Ռազմական բժշկության դեպքում այդպես է՝ պետությունը փոխհատուցում է քո ուսման վճարը, բայց, եթե խզում ես պայմանագիրը, պետք է կրկնակի փոխհատուցես:

երգգգգգ.jpg (50 KB)

- Իսկ ինչո՞ւ մեկնեցիք Հայաստանից եւ չշարունակեցիք այստեղ զբաղվել երգարվեստով:

- Հայաստանում չկան երաժշտական լեյբլներ, որոնք սկսնակ երաժիշտներին գումար առաջարկեն, որպեսզի պայմանագրեր կնքես ու աշխատես: Երբ մենք սկսել ենք երաժշտությամբ զբաղվել, մեզ նկատել են Ռուսաստանից ու այնտեղից են հրավիրել. Հայաստանից ես որեւէ առաջարկ չեմ ստացել: Զուտ ֆինանսական առումով Հայաստանում սկսնակ երգչի համար շատ դժվար է, էլ չեմ խոսում մնացած հարցերի մասին: Եթե Հայաստանից առաջարկ լիներ, ես միանշանակ չէի հեռանա, բայց...

- Հայաստանյան արտիստների հետ նախագծեր, զուգերգեր էլ կարծես թե չունեք:

- Ես մի քիչ ամաչկոտ ու քաշված եմ այդ առումով: Մեր արտիստներից գրեթե ոչ մեկին մոտիկից չեմ ճանաչում, հաշված մարդկանց հետ եմ շփվում: Եվ, բացի այդ, ռուսերենով եմ երգում, իսկ հայ արտիստները հիմնականում հայերեն են երգում: Միակ մարդը, որի հետ հետագայում համատեղ երգ կցանկանամ թողարկել, երեւի թե Սեւակ Խանաղյանն է, որովհետեւ նա էլ է ռուսերեն երգում, հետո ոճային առումով էլ ենք նման:

- Գեւորգ, օրերս Ձեր ինստագրամյան էջի սթորի բաժնում շատ վրդովված խոսում էիք անչափահաս աղջիկների վարքագծի մասին: Պատմում էիք, որ Ձեզ վիրավորանքներ են գրում այն բանի համար, որ ոչ բոլորի հիշատակումներ եք վերահրապարակում Ձեր պաշտոնական էջում: Հաճա՞խ եք նման խնդրի առաջ կանգնում՝ որպես արտիստ:

- Իրականում շատ լուրջ ու ցավալի խնդիր է: Երբեմն 15-16 տարեկան աղջիկներն ինձ այնպիսի բաներ են գրում, որ ապշում եմ: Չեմ փորձում ոչինչ անել, բայց անչափ մտահոգվում եմ: Դեռահաս աղջիկները տատուներով, կիսամերկ հանդես եկող հայտնի տիկտոկերշաների վուլգար շարժումներ են անում, փորձում նրանց կրկնօրինակել: Թող ինձ ներեն մնացած ազգերի ներկայացուցիչները, բայց եթե ուրիշներն անեն նման բաներ, այդքան ծանր չեմ տանի, մեր հայ աղջիկների դեպքում ինձ համար մեծ ցավ է: Ինքս էլ չգիտեմ, թե ինչու եմ այդքան էմոցիոնալ արձագանքում, բայց կա այն, ինչ կա: Երեւի մենք մերոնց սիրում ենք, չենք ուզում, որ անեն բաներ, ինչը մեզ համար այդքան էլ ընդունելի չէ:

- Իսկ ո՞ր լսարանն է Ձեր նկատմամբ ավելի քննադատ:

- Մեր ազգն ամենաքննադատն է, միանշանակ: Մերոնք քննադատում են՝ անկախ զբաղվածությունից, անկախ տարիքից ու սեռից: Մի անգամ ՌԴ-ում բնակվող հայկական համայնքն ինձ ազգի դավաճան էր որակել՝ Ղրիմի ակումբներից մեկում երգելու համար, քանի որ այն իբր թե պատկանում էր ադրբեջանցու: Երգել էի՝ չիմանալով, թե տերն ով է: Իրականում ես պարտավոր էլ չեմ իմանալ, թե երրորդ երկրում որ օբյեկտն ում է պատկանում: Տավուշյան մարտերի ժամանակ էր, գրել էի՝ ես խաղաղության կողմնակից եմ, օնլայն տիրույթում ինձ դրա համար ամենավերջին բառերն էին գրում:

Ցավալի է, որ նման բաները մեր բնակչությունը շատ լավ է տեսնում, բայց այն, որ, օրինակ, Չինարի գյուղում նույն այդ տավուշյան մարտերի հետեւանքով տներ էին քանդվել, եւ ես էլ ընկերներիս հետ մասնակցում էի դրանց վերակառուցման ֆինանսավորմանը, ոչ ոք չտեսավ, կամ այն, ինչ ես անում էի սեպտեմբերի 13-ից հետո ու շարունակում եմ անել: Ես, իհարկե, չեմ ուզում այդ մասին խոսել ու ոչ էլ կասեմ, թե ինչ եմ արել, բայց ցավալի է, երբ մարդիկ տեսնում են այն, ինչ իրենք են ուզում տեսնել:

- Պատերազմից հետո, ըստ Ձեզ, Հայաստանում ապրողների ընկալման մեջ ի՞նչն է փոխվել, ինչ եք կարծում:

- Տպավորություն է, թե ոչինչ չի էլ եղել, այն մարդիկ, որոնց տուն պատերազմը չի մտել (եւ տա Աստված՝ չմտնի), նրանց կյանքում, նրանց մտածելակերպում ու ապրելակերպում շատ բան երեւի չի էլ փոխվել: Մի կողմից լավ է, որ մարդիկ վերականգնվել են ու վերադարձել կյանքի բնականոն հուն, իսկ մյուս կողմից հասկանում ես, որ դասեր չենք քաղել, փոխելու, փոխվելու, ուժեղանալու փորձեր նույնիսկ չենք անում: Ես իմ օրինակով կասեմ. ինչպես որ երգում էի անլուրջ երգեր, շարունակում եմ նույնն անել:

- Ե՞րբ հիմնական կվերադառնաք Հայաստան:

- Հայաստան կվերադառնամ, երբ բավարար իմաստություն, փորձ ձեռք բերած լինեմ, այսինքն՝ լինեմ ծեր եւ ճաղատ: Այստեղ հայկական առաջին լեյբլը՝ կազմակերպությունը կհիմնեմ: 2020 թվականից հետո համերգ չէի կազմակերպում Հայաստանում, չէի կարողանում, պատճառները շատ էին, որոնց մասին, կարծում եմ, խոսելն էլ է ավելորդ: Այս տարի մայիսին փորձեցի հաղթահարել ինքս իմ մեջ ու մենահամերգով հանդես եկա: Եթե խաղաղություն լինի, ուզում եմ ամեն տարի գոնե մեկ անգամ համերգ ունենալ Հայաստանում տեղի հայ երիտասարդության համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5711 դիտում

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե