Երևան
12 °C
Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մի քանի շաբաթից ավելի է՝ դասապրոցեսը խաթարված է. ուսանողները, դասախոսական կազմը, երբեմն բուհում սովորողների որոշ ծնողներ բողոքի ակցիաներ են կազմակերպում համալսարանի բակում կամ Կառավարության շենքի դիմաց։
Մանկավարժական համալսարանին չմիանալու համար բուհի գիտական խորհուրդն արդեն երկու անգամ նիստ է հրավիրել։ Եթե առաջին նիստի ժամանակ ներկա էին գտնվել Կառավարության և ԿԳՄՍ գերատեսչության ներկայացուցիչները, և փոխնախարարի խոսքը այդ նիստին պարբերաբար ընդհատել էին թե՛ դասախոսները, թե՛ դահլիճում ներկա ուսանողները, որոնք կա՛մ ծիծաղել էին, կա՛մ էլ ինչ-որ դժգոհություններ արտահայտել, ապա երկրորդ նիստը տարբերվել էր նրանով, որ դասախոսներից մեկը Հայաստանում գործող ու ՀՀ պետական համալսարանին վերաբերող հարցի քննարկման ժամանակ հիշատակել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ռուս ժողովրդին։
Տվյալ դասախոսը, որին, ի դեպ, նկատենք, ժամանակին ՌԴ նախագահը պարգևատրել է Պուշկինի մեդալով՝ «Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային-հումանիտար կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար», ասել էր՝ «ռուս ժողովուրդը պետք է հարց ուղի ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ ո՞վ է փակել Բրյուսովի անվան համալսարանը, և այս առումով նախարարը պետք է մտածի՝ իր որոշումն անհեթեթություն է»: «Բա որ Պուտինը հարցնի՝ Նիկոլ Վովաևիչ, ինչո՞ւ փակեցիք Բրյուսովը, ի՞նչ եք պատասխանելու»,- հնչեցրել էր դասախոսը։
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ տվյալ դասախոսը գուցե անճարությունից է արել այս հայտարարությունը, քանի որ այլ փաստարկ ձեռքի տակ չի ունեցել։ Վերջինս նկատում է՝ ՀՀ-ին վերաբերող բարեփոխումները հայ հասարակության շահն են հետապնդում, ոչ թե ՌԴ նախագահինը։
«Եթե դա մտածողություն է, ապա ամոթալի է․ ի՞նչ կապ ունի բուհի հետ Պուտինը, ինչո՞ւ նա պետք է հարց տա ՀՀ-ի բարեփոխումների մասին։ Ո՞վ է ասել, որ նորմալ է Հայաստանում ունենալ թարգմանչական փառահեղ ուսումնական հաստատություն օտարերկրյա բանասերի անունով։ Ցավալի է, որ այդպիսի դիրքորոշում ունեցող մարդիկ կան բուհերում, որոնք կարծում են, թե Հայաստանը դեռ Պուտինն է կառավարում, որոնք կարծում են, թե մեր կրթության ներքին բարեփոխումների որակի բարձրացման համար պետք է հաշվետվություն ու բացատրություն տալ ՌԴ նախագահին․ սա ողբերգություն է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ընդգծում է Սաֆարյանը։
Ըստ նրա՝ նորություն չէ, որ ընդդիմությունը բուհերում ունի իր ներկայացուցիչներին, հատկապես այս բուհում (-խմբ. նկատի ունի՝ Բրյուսովը) կան դասախոսներ, որոնք մասնակցել են ընդդիմության հավաքներին։ Ցանկացած բուհում կա մի շղթա, որը փոփոխությունների արդյունքում անհանգստանում է դիրքը կորցնելու համար:
«Իրենց դիրքի համար են պայքարում, անհանգստություն ունեն զբաղեցրած պաշտոնները կորցնելու համար։ Բուհում երկար տարիներ է՝ աշխատում են, մի՞թե նոր են նկատում կրթությանը վերաբերող խնդիրները. այդ ահազանգը պետք է վաղուց հնչեցնեին, որ ուսանողների թիվը բուհերում քիչ է, կրթական որակը նահանջում է։ Եթե տարիներով խոսեին այս թեմայից, հիմա իրենց արածը գնահատված կլիներ։ Բայց մի օր ընդվզում են այն բանի դեմ, որ կարող է բուհի իրենց ճանաչած ռեկտորը փոխվել, իրենք այդ ամբիոնում այլևս չաշխատեն։ Այդտեղից էլ պարզ է դառնում՝ իրենց մտահոգողը կրթության ոլորտի խնդիրները չեն»,- կարծում է քաղաքագետը։
Սաֆարյանի խոսքով՝ որպեսզի ամեն անգամ որևէ ռեֆորմի մասին բարձրաձայնելուց Կառավարությունը չհանդիպի ընդվզման, և այդ ընդվզումը չքաղաքականցվի, պետք է նախ այդ ռեֆորմի շահառուներին և տուժողներին մանրամասն բացատրել տվյալ քայլին գնալու նպատակը, հակառակ դեպքում կլինի երկու խմբի ընդվզում․ «Մարդիկ, որոնք հակված են ընդվզման և այդ շարժումն ընդդիմությանը նվիրելուն, և մարդիկ, որոնք փոփոխություններից վախենում են և չունեն բավարար տեղեկատվություն։ Այդ մարդկանց հետ աշխատանքն այլ կերպ պետք է տարվի, ուսանողների հետ՝ այլ։ Ես, որքանով հետևել եմ հարցին, ապա այն վերաբերում է միայն տեխնիկական առումով քայլերի։ Եթե այս ամենը մանրամասն բացատրվի, ապա շարժմանը քաղաքական երանգներ հաղորդելը նույնպես կձախողվի»։
Այս առումով իշխանությունը, ըստ քաղաքագետի, պետք է պրոֆեսիոնալ մակարդակի քննարկում կազմակերպի՝ ուսանողներին և բուհերի անձնակազմերին բացատրելու համար, թե այս ռեֆորմով ինչ դրական արդյունքներ են արձանագրվելու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
Արարատ ցեմենտն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել
Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին
Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է
«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT