Երևան
12 °C
Վալդայի համաժողովի շրջանակում ՌԴ նախագահն անդրադարձել է նաև Ղարաբաղյան հիմնախնդրին, նախկին բանակցային փաթեթներին։ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր, և Մոսկվան աջակցում է խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև սահմանների սահմանազատման և սահմանային խնդիրների ամբողջական կարգավորմանը:
Պուտինի խոսքով՝ Վաշինգտոնն առաջարկում է ճանաչել Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը։ «Եթե Հայաստանը դա ճիշտ է համարում, խնդրեմ: Եթե ՀՀ իշխանությունները գտնում են, որ Ղարաբաղն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք պետք է հաշվի առնել և ներառել ապագա խաղաղության պայմանագրում, այդպես ևս կարելի է»,- նշել է Պուտինը՝ ընդգծելով, որ, ամեն դեպքում, պետք է համաձայնության գալ Ադրբեջանի հետ: Ըստ Պուտինի՝ դա շատ բարդ հարց է:
Սակայն Պուտինի ելույթից հետո ծագում է առնվազն 2 հարց։
1) Իսկ ի՞նչ է առաջարկում Ռուսաստանը։
Եթե Պուտինը բաց խոսում է Վաշինգտոնի առաջարկի մասին, ինչու չի ներկայացնում Ռուսաստանի առաջարկը, եթե այն իսկապես շատ ավելի հաջող է, քան ԱՄՆ-ի առաջարկը։
2) Իսկ ի՞նչ կլինի, եթե Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքի Ռուսաստանի առաջարկով։
44-օրյա պատերազմից հետո Հայաստանը գնաց Ռուսաստանի առաջարկած տարբերակով, արդյունքում եղավ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Բայց Ռուսաստանի առաջարկով և միջնորդությամբ եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանն այդպես էլ չհետևեց Ալիևի ու Վլադիմիր Պուտինի ստորագրած հայտարարության կետերին։
1) Ադրբեջանը մինչ օրս չի վերադարձրել հայ ռազմագերիներին։
2) Փառուխում, Խծաբերդում, Հին Թաղերում նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանական զինուժը գրոհեց հայկական դիրքերն ու առաջ տեղաշարժվեց։ Ի դեպ, այս ամենը կատարվեց ռուս խաղաղապահների հսկողության գոտում։ Այնինչ, համաձայն նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության, կողմերը պետք է կանգնեին այն դիրքերում, որտեղ այդ պահին էին։
3) Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունից ամիսներ անց Ադրբեջանի զինուժը Սև լճի շրջանում ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք, իսկ սույն թվականի սեպտեմբերի 13-ին ռազմական էսկալացիայի արդյունքում Ջերմուկի կողմից կրկին օկուպացրեց ՀՀ սուվերեն տարածք։
4) Ադրբեջանն անընդհատ խոսում է ինչ-որ միջանցքից, որի մասին բառ անգամ չկա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում։ Ավելին՝ «միջանցքի» մասին Ալիևի խոսույթը կրկնում է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Ի հավելումն այս ամենի, շեշտենք, որ մինչ օրս ՀԱՊԿ-ը դեռ լուծում չի առաջարկել օկուպացված ՀՀ տարածքի ազատագրման համար, իսկ Ռուսաստանը տեղի ունեցածը համարում է զուտ սահմանային խնդիր։
Արդյոք այս նույն ճակատագի՞րն է սպասվում է Հայաստանին, եթե Ռուսաստանի առաջարկով գնա Ադրբեջանի հետ խաղաղության։ Որո՞նք են այն երաշխիքները, որ ռուսական առաջարկով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո Ադրբեջանն անգամ ռուսական զորախմբի ներկայությամբ չի դիմի սադրանքների կամ էսկալացիայի։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT