«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի երևանյան շոուն հիշարժան է լինելու․ աշխատում են թե՛ հայ, թե՛ միջազգային մասնագետները

«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթի ստեղծագործական կազմը վստահեցնում է՝ երևանյան շոուն, որն անցկացվելու է դեկտեմբերի 11-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հիշարժան է լինելու։

Հաղորդագրության մեջ ասված է․

«Լուսավոր, գեղեցիկ և համապատասխան բոլոր միջազգային չափանիշներին: Մրցույթի շրջանակում հյուրերը ոչ միայն ելույթներով կներկայացնեն իրենց յուրահատուկ շոուները, այլև հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի պատմությանն ու մշակույթին:

Մրցույթի հաղորդակցության ղեկավար Աննա Օհանյանը նշեց, որ մրցույթի այս տարվա խորհրդանիշը միջազգայնորեն ճանաչված խաղալիք է. «Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն իր 20-րդ պտույտն է կատարում արևի շուրջը։ Շեշտը դնելով փոքրիկներին ուրախություն և զվարճանք բերող այս անվերջ շրջապտույտի վրա՝ ընտրել ենք հոլը, որն իր այս տարատեսակով խիստ հայկական է, բայց միաժամանակ ծանոթ խաղալիք աշխարհի բոլոր երեխաներին իր այլ վարիացիաներով:

Հոլը զարդարված է ազգային նախշերով։ Այդ նախշերը Հայաստանում կարելի է տեսնել պատմական-ճարտարապետական հուշարձանների, գորգերի և հագուստի վրա։ Հոլի հավերժական շարժիչն իր թելերն են, որոնք այստեղ ոչ պատահականորեն նմանեցված են հայակական դրոշի գույներին՝ ստանալով նեոնային գունային լոծումներ, որոնք խորհրդանշում են տեխնոլոգիական Հայաստանի մեր տեսլականը»:

Մրցույթի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյանն էլ նշեց, որ հոլի կոնցպետն արտացոլված է նաև բեմում. «Հանրային հեռուստաընկերությունը և Եվրոպական հեռարձակողների միությունը շաբաթներ առաջ  սոցիալական հարթակներում հրապարակել են եվրատեսիլյան բեմի կոնցեպտը: Բեմն ստանալու համար ներքին մրցույթ է անցկացվել, որի շրջանակում հայ դիզայներներն առաջարկել են բեմի իրենց տարբերակները: Մեր թիմի համար սկզբունքային էր հայ դիզայներներին իրենց գաղափարները ներկայացնելու հնարավորություն տալը: Ուրախ ենք, որ հաջողվել է, և բեմի կոնցեպտը մեծ արձագանք է գտնել մեր եվրոպական գործընկերների շրջանում: Բեմը յուրաքանչյուր պատվիրակի թույլ կտա սեփական հրաշքը ստեղծել բեմի վրա, քանի որ այն տեխնիկապես շատ ճկուն է»:

Հայաստանը հյուրընկալում է  20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլ»-ը, ինչը շատ պարտավորեցնող է:

«Դեկտեմբերի 4-ից սկսած մեր քաղաքում եվրատեսիլյան տարատեսակ միջոցառումներ են լինելու թե՛ քաղաքացիների, թե՛ պատվիրակությունների համար: Մրցույթի մասնակիցներին հնարավորություն ենք տալու ծանոթանալ մեր երկրի մշակույթին: Նրանք այցելելու են թանգարաններ, այլ մշակութային հաստատություններ ու տեսարժան վայրեր»,-ասաց Ծերունյանը: Նշվեց, որ շոուի վրա աշխատում են թե՛ հայ, թե՛ միջազգային մասնագետները:

Մրցույթի ստեղծագործական մասի պատասխանատու Անուշիկ Տեր-Ղուկասյանն էլ վստահեցրեց՝ Հայաստանի շոուն չի զիջելու մինչ այդ մրցույթի ընթացքում կազմակերպված որևէ շոուի. «Ելույթ կունենա «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան և կներկայացնի իր նոր երգը: Հայաստան են հրավիրվել նաև մրցույթի բոլոր հաղթողները, որոնք կկատարեն իրենց երգերը: Հաղորդավարները ևս մրցույթով են ընտրվել: Նրանք երեքն են լինելու, սակայն նրանց անունները հայտնի կդառնան նոյեմբերին»:

Մրցույթի տոմսերը վաճառվելու են առցանց հարթակում: Տոմսերը կարժենան 5-30 հազար դրամ:  Երկրպագուները կարող են տոմսեր գնել և ներկա լինել նաև դեկտեմբերի 10-ին կայանալիք շոուին: Այն նույն շոուն է, որը կլինի դեկտեմբերի 11-ին, սակայն նախատեսված է միայն ժյուրիի անդամների համար:

Այն եթեր է հեռարձակվում ոչ թե հեռուստադիտողների, այլ  բոլոր երկրներում մրցույթի ժյուրիի անդամների համար:

Ասուլիսի ընթացքում հայտարարվեց նաև, որ այս տարվա պատվիրակը 14-ամյա Նարեն է, ով ընտրվել է նախապես հայտարարված բաց մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել Հայաստանից և տարբեր երկրներից:

Նարեն նշում է, որ իր գլխավոր երազանքը մեծ բեմում երգելն է, և այն արդեն իրականություն է դառնում. «Երգը, պարը իմ օրվա անբաժան մասն են: Ես մեծանում եմ ոգեշնչվելով տաղանդավոր արտիստների ստեղծագործություններով: Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանը ներկայացնել հենց այս տարի, երբ մրցույթն իմ երկիրն է հյուրընկալում: Ուրախ եմ, որ հանդիպելու եմ տարբեր երկրներից երեխաների իմ հայրենիքում` նրանց ցույց տալով Հայաստանն իր ամբողջ գունապնակով»:

Այսօր ավելի վաղ «Առաջին ալիք»-ը հայտնել էր որ այս տարի «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը:

Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում: Հայաստանը կհյուրընկալի 16 երկրի մասնակցի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3052 դիտում

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ

Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին

ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն

Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել

Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը

1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել

Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ

Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան

Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ

Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է

Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ

Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար

Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած