Ամերիաբանկի նոր թվային ծառայությունը. ԱՁ-ի օնլայն ու անվճար գրանցում մեկ պատուհանի սկզբունքով

29/10/2022 schedule10:53

Լինել ֆինանսական և տեխնոլոգիական վստահելի միջավայր` առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ. Ամերիաբանկի թվային տրանսֆորմացիայի շրջանակում իրականացվում են համապարփակ ծրագրեր, որոնցից մեկին`«Ամերիա Բիզնես» թվային հարթակի նոր հնարավորություններին և հեռանկարներին էր նվիրված վերջին ասուլիսը:

2018 թվականին գործարկված «Ամերիա Բիզնես» հարթակը մինչ այժմ առաջարկում էր մի շարք ծառայություններ` Օնլայն հաշվի բացում, Օնլայն/Մոբայլ բանկինգ և Օնլայն վարկավորում: Այժմ հարթակը համալրվել է ԱՁ-ն օնլայն գրանցելու նոր ծառայությամբ, որն աշխատում է մեկ պատուհանի սկզբունքով:

 «Մուտք գործելով Business.ameriabank.am հասցեով` հաճախորդը կարող է առանց Բանկ այցելելու անվճար գրանցել ԱՁ, բացել հաշիվ Ամերիաբանկում, ստանալ քարտ և Օնլայն/Մոբայլ բանկինգ: ԱՁ գրանցելու համար հաճախորդին անհրաժեշտ է պարզապես ունենալ անձնագիր և սոց. քարտ կամ նույնականացման քարտ, հասանելիություն տպող-սքանավորող սարքին և տեսախցիկով համակարգչին կամ հեռախոսին: ԱՁ-ի գրանցման գործընթացը տևում է ընդամենը 20 րոպե»,-  ասաց Ամերիաբանկի Նախագծերի մենեջեր Արփինե Հարությունյանը:

Ամերիաբանկի Բիզնես բանկինգի վարչության ղեկավար Կարեն Քարամյանն իր խոսքում նշեց, որ «Ամերիա Բիզնես» հարթակը ներառում է Սքորինգի և Մեքենայական ուսուցման վրա հիմնված օնլայն վարկավորման, SME Tablet, հաշիվ բացելու, անվճար Օնլայն/Մոբայլ բանկինգ  ու բիզնես քարտ ստանալու և մի շարք այլ ծառայություններ, որոնք աննախադեպ են Հայաստանում: Նա ընդգծեց` ավտոմատ հաստատմամբ վարկավորման վրա մեծապես ազդեցություն ունեցավ հարկային շրջանառության վերաբերյալ տվյալների ստացումը.

«Աա Հայաստանում աննախադեպ է, իսկ աշխարհում շատ քիչ բանկեր կան, որոնք կարող են ավտոմատ վարկեր հաստատել հարկային շրջանառության հիման վրա: Սա մեր և  պետական համակարգի առաջին հաջողված փորձն է «Ամերիա Բիզնես» թվային հարթակի շրջանակում»,- եզրափակեց Կարեն Քարամյանը։

Ասուլիսի ընթացքում Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանն անդրադարձավ  էկոհամակարգերի նախագծման մոտեցումներին.

«Մենք մտածում ենք՝ ինչպիսին է այսօր ԱՁ-ի կյանքի ցիկլը, ինչպես է ԱՁ-ն մտածում, ինչ քայլերով, ինչքան ժամանակ հետո է դառնում ՍՊԸ։ ՍՊԸ-ն ինչպես է աճելու դեպի միջին, միջին+, խոշոր ընկերություն։ Իսկ ի՞նչ ճանապարհով են գնում այդ ծառայությունները։ Ուսումնասիրում ենք, թե ինչ ֆինանսական գործիքներ են պետք, որոնք են բիզնեսին անհրաժեշտ պետական ծառայությունները: Եւ այդ ամենի հիման վրա կառուցում ենք թե՛ ֆինանսական, թե՛ ոչ ֆինանսական ծառայությունները։ Ի դեպ, ոչ ֆինանսական ծառայությունները նախընտրում ենք փնտրել նաև տարբեր գործընկերների մոտ։ Եվ այդ ժամանակ հարթակը դառնում է էկոհամակարգ, քանի որ միավորում է տարբեր կազմակերպությունների ծառայություններ»,- մանրամասնեց Արտյոմ Շամցյանը։

«Ամերիա բիզնես» հարթակի հաջորդ նորարարությունը կլինի ՍՊԸ-ն օնլայն գրանցելու հնարավորությունը:

Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը նշեց, որ այս պահի դրությամբ Ամերիաբանկի գործարքների ընդամենը 4 տոկոսն է մասնաճյուղերում իրականացվում. «Այսինքն` բանկին հաջողվել է գործարքների 96 տոկոսը բեռնաթափել, հանել մասնաճյուղերից, դրանք հիմնականում ինքնասպասարկվող և թվային ուղիներով են իրականացվում։ Այդ ցուցանիշն ակնհայտորեն վկայում է թվայնացման տեմպերի մասին»,- հավելեց նա:

 «Ամերիա Բիզնես» հարթակում իրականացված նորամուծությունները դրական ազդեցություն են ունեցել բանկում մանրածախ բիզնես հաճախորդների ցուցանիշների վրա: Մասնավորապես, հաճախորդների քանակը վերջին 3 տարում կրկնապատկվել է, իսկ տարվա սկզբից աճել մոտ  55%-ով, վարկային պորտֆելը  նույն ժամանակահատվածում կրկնապատկվել է, իսկ տարվա սկզբից աճել մոտ  28%-ով, օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգի օգտատերերի քանակը վերջին 3 տարում աճել է 3.5 անգամ, իսկ ընթացիկ տարվա 9 ամսում` 51%-ով: Նշենք նաև, որ ներկայումս Ամերիաբանկի մանրածախ բիզնես վարկերի 73%-ը հաստատվում է  օնլայն: 

Ամերիաբանկ ՓԲԸ

Աﬔրիաբանկը Հայաստանի առաջատար հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Հանդիսանալով դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ` Ամերիաբանկն իր սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի` էկոհամակարգի միջոցով մատուցում է  նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ:

Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։

Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:

M63B1588.jpg (3.60 MB)

M63B1552.jpg (3.82 MB)

M63B1542.jpg (3.86 MB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1142 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի