Ռուսաստանը դժվար թե հուսալի գործընկեր լինի. Պետդեպը պատասխանել է հայ-ադրբեջանական կարգավորման մասին Պուտինի խոսքերին

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսն ամենօրյա ճեպազրույցում մեկնաբանել է հոկտեմբերի 27-ին «Վալդայ» ակումբում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն առ այն, որ գոյություն ունի Արցախյան հիմնախնդրի  կարգավորման, այսպես կոչված, «վաշինգտոնյան» տարբերակ:

Մեկնաբանելով Պուտինի խոսքերը՝ Փրայսը հայտարարել է՝ պատմությունը ցույց է տվել, որ Մոսկվան քիչ է հարգում իր հարևանների ինքնիշխանությունը, և դժվար թե նա հուսալի, երկարաժամկետ գործընկեր լինի:

Ցանկանալով պարզություն մտցնել այս հարցում՝ Փրայսն ասել է. «Նախ, շարունակում է ստացվել ապատեղեկատվություն... այդ թվում՝ Մոսկվայից, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ մեր մտադրություններին: Միացյալ Նահանգներն այս երկու երկրների գործընկերն է: Մենք տասնամյակների ընթացքում այս երկու երկրների գործընկերն ենք եղել: 

Հարավային Կովկասի երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության և անկախության համար ԱՄՆ-ից ավելի մեծ աջակից չկա: Երբ մենք շփվում ենք Հայաստանի և Ադրբեջանի հետ, ունենք միայն մեկ նպատակ, այն է՝ վերջ դնել բռնությանը և այս երկրները դնել կայուն և համապարփակ խաղաղության ճանապարհին: Մենք խրախուսել և հստակ ասել ենք այս երկրներին՝ Հայաստանին և Ադրբեջանին, որ նրանք պետք է հանդիպեն այն ձևաչափով, որն առավել օգտակար է իրենց համար։ Մենք հավատում ենք ուղղակի երկխոսության օգտակարությանը խնդիրների լուծման և այդ կայուն խաղաղության հասնելու համար:

Ես չեմ պատրաստվում կոնկրետ մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության ջանքերը, բացառությամբ այն բանի, որ կասեմ՝ նորից այս երկու երկրներն են որոշում, թե ինչպիսի մոտեցում կցուցաբերեն առաջիկա բանակցություններին։ Կարծում եմ՝ աշխարհը գիտի Ռուսաստանի պատմության մասին, երբ խոսքը վերաբերում է իր հարևաններին և հարևանությանը: 2008 թվականին Ռուսաստանի ներխուժումը Վրաստան և նրա շարունակական դաժան ներխուժումը Ուկրաինա ցույց են տալիս, որ Մոսկվան քիչ է հարգում իր հարևանների ինքնիշխանությունը, և դժվար թե նա հուսալի, երկարաժամկետ գործընկեր լինի: Մենք կարծում ենք, որ դա կտրուկ հակասում է Միացյալ Նահանգներին: Եվ կրկին, մեր միակ նպատակն է օգնել այս երկրներին՝ հասնելու բռնությանը վերջ դնելու և կայուն ու համապարփակ խաղաղության, որը շատ են ցանկանում Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները»:

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահն ասել էր. «Այսպես կոչված՝ վաշինգտոնյան տարբերակը, որքան հասկանում եմ, նախատեսում է Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում ամբողջ Ղարաբաղի նկատմամբ։ Եթե Հայաստանն այդպես է կարծում, ապա մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը։ Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը կարծում են, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնվեն ապագա խաղաղության պայմանագրում, դա նույնպես հնարավոր է։ Բայց, իհարկե, պետք է պայմանավորվել Ադրբեջանի հետ։ Անհրաժեշտ է, որ այդ պայմանավորվածություններն ընդունելի լինեն նաև Ադրբեջանի համար։ Սա բարդ, ծանր հարց է։ Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը, և մենք, իհարկե, նկատի ունենալով Ադրբեջանի շահերը, առաջնորդվելու ենք հենց Հայաստանի առաջարկով»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1526 դիտում

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան