Երևան
12 °C
Հայկական Արցախի գոյության երաշխիքը ստեղծված հետպատերազմյան իրողությունների պայմաններում ռուսական ռազմական կոնտիգենտի ներկայությունն է Արցախում՝ խաղաղարար առաքելության բոլոր խնդիրներով ու անվտանգության երաշխիքների գերխախուտ լինելու իրողությամբ հանդերձ։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ փաստացի Արցախի հարցի ամերիկյան ու ռուսական տեսլականների միջև մրցակցության իմաստն Արցախում ռուսական այդ կոնտիգենտի հետագա լինելիության հնարավորության կամ դրա բացառման հարցի որոշումն է։
Ըստ Աբրահամյանի՝ այդ կոնտիգենտի պահպանման համար պետական մակարդակով պետք է պայքարել ցանկացած ձևով, եթե այն չի պահանջում տարածքային և սուվերենության զիջումներ Հայաստանից (քանի դեռ անվտանգության իրական այլընտրանքային մեխանիզմներ ստեղծված չեն)։
«Արցախը շարժումային, ժողովրդական մակարդակում այսօր տվեց իր հարցի լուծման սեփական ակնկալիքների բանաձևումը՝ սահմանելով կարմիր գծերը, գրեթե լիարժեքորեն անտեսելով 44-օրյա պատերազմի հետևանքները։ Որքանով է այն համարժեք ներկայիս ռեալներին, կախված է նրանից, թե ռեգիոնալ ու գլոբալ մարտահրավերների հաշվառմամբ ինչ ռացիոնալ վերլուծություն է դրված Արցախի Հանրապետության խորհրդարանի ընդունած հայտարարության հիմքում։
Հանրահավաքը, իհարկե, ազդեցիկ էր, գեղեցիկ ու կարևոր, բայց հիմա քաղաքական լուծումների կոնկրետ առաջարկների ու դրանց համար լիարժեք պատասխանատվության պահն է»,- գրել է Աբրահամյանը:
Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ երեկ՝ հոկտեմբերի 30-ին, տեղի էր ունեցել ԱԺ արտահերթ նիստ, որը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել էր Ստեփանակերտի գլխավոր՝ Վերածննդի հրապարակում տեղադրված էկրաններով: Նիստի արդյունքներով Արցախի ԱԺ-ը հայտարարություն էր ընդունել այն մասին, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Հրապարակում միաժամանակ հրավիրված էր մեծ հանրահավաք, որին, ըստ Արցախի պետնախարարի, մասնակցել էր Ստեփանակերտից ու շրջաններից եկած շուրջ 40,000 քաղաքացի (ընդհանուր բնակչության շուրջ 33%-ը):
Հիշեցնենք նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարում ունեցած ելույթում անդրադարձել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ կայանալիք եռակողմ հանդիպմանը և ասել, որ պատրաստ է Սոչիում ստորագրել փաստաթուղթ, որով ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում առանց պայմանների կերկարացվի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT