Երևան
12 °C
Եթե մենք Ալիևին չվռնդենք, նա ինքնակամ դուրս չի գա մեր տարածքներից:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը՝ նշելով, որ սա չի նշանակում՝ հենց վաղը պետք է պատերազմ հայտարարել Ադրբեջանին։
Նորիկյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Ս․թ․ սեպտեմբեր ամսին Ադրբեջանը 50 դիրք չի գրավել, 200-ից ավելի հայ զինծառայող չի սպանել ու գնդակահարել, որ 5 օր հետո հետ վերադարձնի զավթած տարածքները։
Միայն այն հանգամանքը, որ զավթելուց հետո շատ կարճ ժամանակահատվածում ինժեներական ու ամրաշինական հսկայածավալ աշխատանքներ են կատարել, խոսում է նրա մասին, որ նրանք եկել են՝ մնան՝ մինչև նրանց դուրս չվռնդենք մեր սահմաններից։
Կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ընթացքից ինձ համար մեկ անգամ ևս պարզ դարձավ՝ եթե Հայաստանի իշխանությունները հույս ունեն, որ ՀԱՊԿ-ի միջոցով, կամ Բլինքենի հեռախոսազանգերից ու Մակրոնի թվիթերյան գրառումներից «Սարսափած» Ալիևը պետք է դուրս գա մեր տարածքներից, ուրեմն մենք նույն ինքնախաբեության ընթացքի մեջ ենք։
Մենք ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին չենք կարող հասկացնել, որ մենք լեռների համար չենք պատերազմում, մենք մեր հայրենիքն ենք պաշտպանում։
Եկեք ժողովրդի հետ մինչև վերջ ազնիվ լինենք․ կա՛մ համակերպվում ենք ստեղծված իրավիճակի հետ, որ Ալիևը զավթել է մեր տարածքները, կա՛մ այդ տարածքները ազատվում են ռազմական ճանապարհով։ Այլ տարբերակ այս պահին գոյություն չունի։
Եթե մենք Ալիևին չվռնդենք, նա ինքնակամ դուրս չի գա մեր տարածքներից։ Սա չի նշանակում, որ վաղը պետք է պատերազմ հայտարարենք Ադրբեջանին։
Լսե՛ք, 20-30 տարի Ադրբեջանը չէր հարձակվում Հայաստանի վրա ոչ թե նրա համար, որ Հայաստանում իշխում էին աշխարհի ամենաուժեղ տղերքը, այլ պատրաստ չէր այդ պատերազմին։ Երբ պատրաստ եղավ, հարձակվեց։
Եկեք մտածենք ու գործենք Հայաստանը ուժեղացնելու մասին, խախտված ռազմաքաղաքական հավասարակշռությունը վերականգնելու մասին։ Մնացածն արդեն կյանքը կթելադրի իր պահանջները»:
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի բարձրացրած հարցերին՝ կապված հայ-ադրբեջանական սահմանի հետ, նշել էր, թե Բելառուսը և ինքը՝ որպես նախագահ, կաջակցեն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի համաձայնեցված որոշմանը։
Նա նաև անձնական դիրքորոշում էր հայտնել շարունակվող հակամարտության վերաբերյալ. «Կներեք, եթե միգուցե ես դա այդպես չեմ տեսնում գործողությունների այս շատ կիլոմետրեր հեռվից, բայց սա իմ տպավորությունն է այն մասին, թե ինչ է տեղի ունենում այնտեղ՝ այդ սահմաններին: Ես արդեն մի անգամ ընկերական ասել եմ՝ տղերք, ինչի՞ համար եք կռվում։ Ինչի՞ համար եք կռվում այս երկու հազար մետր բարձրությամբ լեռներում։ 300 մարդու եք զոհ տվել։ 300 մարդ է մահացել այնտեղ, որտեղ մարդիկ չեն ապրում ու նույնիսկ այծերը չեն գնում: Ինչո՞ւ եք կռվում, նստեք երկուսով և պայմանավորվեք։ Եվ թող Ռուսաստանը սրբացնի այդ պայմանագիրը»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT