Կարևոր է ՌԴ հստակ դիրքորոշումն Ադրբեջանի ԶՈՒ-ի՝ ՀՀ տարածքից դուրս գալու հարցում. ՀՀ վարչապետը՝ ՌԴ նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Երևանի համար ընդունելի են այն մոտեցումները, որոնք առաջարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման ռուսական նախագիծը:

Փաշինյանը խոսել է տարածաշրջանում խաղաղության հաստատման, ենթակառուցվածքների ապաշրջափակման և հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի ու դելիմիտացիայի վերաբերյալ։

Նա հայտարարել է, որ ուզում է կենտրոնանալ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։

Վալդայում Դուք նշել եք, որ կպաշտպանեք այն կետերը, որը կարտահայտի հայկական կողմի մոտեցումները։ ԼՂ հարցով մեզ համար ընդունելի են ռուսական տարբերակի կողմից առաջարկվող բազային պարամետրերը և առաջարկները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման համար։ Հուսով եմ՝ Դուք կաջակցեք այս փաստաթղթին, որը կարող է հիմք հանդիսանալ մեր այսօրվա եռակողմ հանդիպման արդյունքում հնարավոր հայտարարության համար։

Հայաստանը դա առաջարկել է, բայց մինչև այժմ մենք չունենք ռուսական կողմի աջակցության հաստատումը։ Ուզում եմ ընդգծել, որ այդ ամենը ոչ մի կերպ չի հակասում Պրահայում ձեռք բերված համաձայնություններին, և, իմիջիայլոց, Պրահայի բանակցությունների ընթացքում ես առաջնորդվում էի՝ այդ թվում և Ձեր հրապարակային հայտարարություններով։

Փաշինյանը նշել է, որ Հայաստանի համար կարևոր է Ռուսաստանի հստակ դիրքորոշումը ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զորքերին ելման դիրքեր դուրս բերելու անհրաժեշտության հարցում։

Նա սահմանազատման և սահմանագծման թեմայի համատեքստում ընդգծել է, որ այս գործընթացի սկզբում Երևանը քանիցս ընդգծել է, որ նախ պետք է սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման մեխանիզմներ ստեղծվեն։

«Ռուսաստանի դիրքորոշումն այն էր, որ սահմանազատման հանձնաժողովի ձևավորումն ինքնին կդառնա սահմանային անվտանգության մեխանիզմ։ Մենք չէինք կիսում այդ դիրքորոշումը, բայց ի վերջո որոշեցինք հիմնվել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դիրքորոշման վրա։ Սակայն, ի հեճուկս դրան, սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը նոր լայնածավալ ագրեսիա նախաձեռնեց Հայաստանի դեմ և նոր տարածքներ օկուպացրեց»,- հավելել է ՀՀ վարչապետը։

«Գիտեմ, որ Դուք քաղաքական կամք ունեք դրա համար։ Մենք ամեն կերպ սատարում ենք դրան: Պետք է գտնենք այն առանցքային պահերը, որոնք մեզ թույլ կտան առաջ շարժվել»,- ասել է Պուտինը։

Ավելի վաղ հայտնել էին, որ ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1419 դիտում

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան