Նա հավատում է Արցախի ապագային. Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նորանշանակ պետնախարարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին կառավարության անդամներին ու պետնախարարի աշխատակազմի աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ պետական նախարար Ռուբեն Վարդանյանին:

Իր խոսքում երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արտակ Բեգլարյանին կատարած անձնվեր աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ նա ապագայում ևս իր ողջ ներուժը, գիտելիքներն ու փորձը ծառայեցնելու է Արցախի զարգացմանն ու մեր ժողովրդի բարօրությանը:

Ներկայացնելով նոր պետական նախարարին՝ Արայիկ Հարությունյանը նշել է՝ ուրախ է, որ Ռուբեն Վարդանյանն ընդունել է իր՝ այդ պաշտոնը ստանձնելու առաջարկը, քանի որ նա ավելի քան 20 տարի Արցախի հետ է, իսկ պատերազմի օրերին գտնվել է իրենց կողքին ու դրանից հետո սկսել «Ավրորան Արցախին» ծրագրի միջոցով ավելի ակտիվ սոցիալական ու բարեգործական ծրագրեր իրականացնել Արցախում: 

«Ամենակարևորը, որ նա հավատում է Արցախի ապագային: Նա համոզված է, որ Արցախում այժմ որոշվում է ողջ հայ ժողովրդի ապագան, և իր քայլով հաստատեց, որ իր համար ավելի կարևոր բան չկա, քան Արցախ գալն ու այստեղ մեզ հետ գտնվելը, մեր ճակատագիրը մեզ հետ կիսելը: Նա մեզ հետ է, և այդպիսի  մարդկանց պետք է առավելագույնս աջակցել Հայրենիքին ծառայելու հարցում»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

Արայիկ Հարությունյանը վստահեցրել է նոր պետնախարարին, որ նա ունենալու է նախագահի, կառավարության, խորհրդարանի և Արցախի ողջ ժողովրդի աջակցությունը:

«Դուք, մեզ հետ միասին, հաջողելուց բացի, այլ ճանապարհ չունեք: Հաջողելու՝ հանուն Արցախի, հանուն Արցախի ժողովրդի, հանուն մեր պատմական հողում մեր ապրելու իրավունքի, հանուն Արցախը հայկական պահելու»,- եզրափակել է խոսքը Արցախի նախագահը:

Արտակ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել պետությանն ու ժողովրդին ծառայելու իրեն ընձեռված հնարավորության համար:

«Հիմա շատ մեծ մարտահրավերներ, խնդիրներ ունենք՝ և՛ երկար ժամանակ կուտակված, և՛ այս ճգնաժամով պայմանավորված: Ես իրոք լիահույս եմ, որ պարոն Վարդանյանի առաքելությունը հաջողությամբ կպսակվի։ Ես և մեր մյուս գործընկերները պատրաստ ենք կանգնել պարոն Վարդանյանի կողքին, որպեսզի համատեղ ավելի մեծ մասշտաբի հաջողություններ արձանագրենք»,- նշել  է նա։

Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ ու շատ ավելի մեծ պատասխանատվություն է այս պահին ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտոնը:

«Այդ որոշումը կայացրել եմ՝ գիտակցելով ստեղծված իրավիճակի ողջ լրջությունը: Մենք պետք է հասկանանք, որ հիմա մեզ համար հայրենական պատերազմ է, ճգնաժամային իրավիճակ, որը բոլորիցս պահանջելու է ուժերի, ջանքերի ներդրում, որպեսզի Արցախն ունենա իր անվտանգությունը, սուբյեկտայնությունն ու զարգացումը: Եթե մենք դա չգիտակցենք և չանենք ամեն ինչ այս նպատակին հասնելու համար, կնշանակի՝ մենք մեր պարտքը, որպես փորձ ու հնարավորություններ ունեցող մարդիկ, չենք կատարում մեր ժողովրդի առջև։

Երկու ամիս է՝ այստեղ եմ գտնվում, շատ մարդկանց հետ եմ հանդիպել և՛ գյուղերում, և՛ երիտասարդության հետ, և՛ կառավարության անդամների հետ, և՛ Ազգային ժողովում, և՛ տարբեր գործիչների հետ: Գուցե չեք զգում, բայց ուզում եմ ասել, որ արցախցիները բոլորի համար օրինակ են այն առումով, որ, չնայած այս ծանր իրավիճակին, մնում են այստեղ, ապրում են, զավակներ են ունենում։ Եվ ես հպարտ եմ, որ կանգնած եմ ձեր կողքին, որպեսզի բոլորս ծառայենք, գործենք մեր հայրենիքը պահելու համար, որպեսզի ունենանք փայլուն ապագա։ Մենք Արցախը ստացել ենք մեր նախնիներից և պարտավոր ենք այն փոխանցել հայության հաջորդ սերունդներին»,- ասել է Ռուբեն Վարդանյանը: 

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Արցախի պետական նախարար է նշանակվել Ռուբեն Կառլենի Վարդանյանը: Նա ղեկավարելու է բոլոր նախարարությունների և 6 այլ կառույցների աշխատանքը:

Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել էր, որ Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել Արցախի պետնախարարի պաշտոնը:

Տեղեկությունն օրեր անց հաստատել էր ինքը Վարդանյանը՝ նշելով, որ համաձայնել է առաջարկին և պաշտոնը կստանձնի նոյեմբերի սկզբին:

Մինչ երեկ Արցախի պետնախարարի պաշտոնը զբաղեցնող Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսում ամփոփել էր պաշտոնավարումը՝ անդրադառնալով գլխավոր ձեռքբերումներին ու բացթողումներին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
20522 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս