Երևան
12 °C
Արցախի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է, թեպետ՝ չճանաչված, և Արցախում գործում է Սահմանադրություն: Չեմ կարծում, որ Արցախի գործող իշխանությունը կգնա իշխանության փոխանցման որևէ անձի, ով էլ լինի՝ խախտելով սեփական Սահմանադրությունը: Ոչ էլ Արցախի ժողովուրդը կընդունի նման իշխանափոխությունը:
Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարար նշանակվելու մասին լուրը մեկնաբանելիս և «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ արդյոք այսքան լիազորություններ մեկ մարդուն տալը չի՞ նմանվում իշխանության փոխանցման ակտի, նման տեսակետ է հայտնում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանը:
Հարցադրմանը՝ Վարդանյանի՝ այսքան շատ լիազորություններ ունենալը չի՞ նվազեցնում Արայիկ Հարությունյանի՝ որպես նախագահի դերակատարումը, Ադամյանը նկատում է՝ Արայիկ Հարությունյանը, նման լիազորություններ տալով պետական կառավարման որևէ փորձ չունեցող, պարզապես մեծահարուստ մեկին, հաշվի առել է բոլոր ռիսկերն ու հնարավորությունները:
«Հուսանք, որ Ռուբեն Վարդանյանն Արցախի պետական նախարարի պաշտոնում իրեն կդրսևորի որպես մարդ, որ իր գործունեությամբ ամրապնդում է Արցախի ինքնիշխանությունը, տնտեսությունը, արցախցու՝ Արցախում ապրելու կամքն ու կարողությունները և իսկապես հավատում է Արցախի ապագային»,- ասում է նա:
Ադամյանը, անդրադառնալով Վարդանյանի նշանակմամբ Հայաստանին մեսիջ հղելու մասին հարցին, վստահեցնում է՝ Արցախի իշխանությունները և Հայաստանի իշխանությունները միմյանց հետ այնքան սերտ են հաղորդակցվում, որ իրար մեսիջներ ուղարկելու անհրաժեշտություն չունեն:
«Ժամանակը ցույց կտա, թե Արցախի նորանշանակ պետնախարարն ինչպես կկատարի իր պարտականությունները: Անկախ Ռուբեն Վարդանյանի Արցախում լինել-չլինելուց, Արցախում հիմա քաղաքական ակնհայտ տուրբուլենտության շրջան է, որ առաջին հայացքից հիշեցնում է Արցախյան շարժման սկիզբը: Բայց անցած բարդ ու դժվարին, հաղթանակներով ու պարտություններով ճանապարհը, կարծում եմ, պետք է արցախցուն ուղղորդի ոչ թե թվացյալ, այլ իրական դաշնակիցների որոնման, ոչ թե կարծեցյալ, այլ հաստատուն արժեքներ դավանելու»,- նկատում է նա:
Ապա մեջբերելով Հրանտ Մաթևոսյանի խոսքերը՝ ասում է. «Ժամանակը նույնպես Հայրենիք է», որ ոչ միայն ժամանակի արժևորում է, այլև հայրենիքի համար ապրելու ուղերձ: Ցավոք, այդ ուղերձը տարատեսակ է մեկնաբանվում: Իրավիճակի համարժեք գնահատումը պիտի ակնհայտ դարձներ, որ Արցախի հարցի լուծման առավել հավանական տարբերակն այսօր Կոսովոյի տարբերակն է՝ «անջատում՝ հանուն փրկության»: Իսկ թե այս տարբերակը հնարավոր դարձնելու ի՞նչ քայլեր են անում արցախցիները, դատեք ինքներդ: Խծաբերդից, Հին Թաղերից՝ Փառուխ ու Աղավնո, Լաչինի միջանցք՝ ակնհայտ է, որ ռուս խաղաղապահները Արցախում, և ՌԴ-ը՝ որպես 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ ու երաշխավոր, չեն կարողանում կամ չեն ցանկանում կատարել իրենց պարտականությունները»:
Ըստ Ադամյանի՝ Արցախի իրական անվտանգության երաշխավոր կարող էին լինել միայն ՄԱԿ-ի հովանու ներքո գործող խաղաղապահները, որ կունենային խաղաղապահի հստակ մանդատ, չէին գործի որպես որևէ պետության ենթակա ու համընկնող շահեր չէին ունենա Ադրբեջանի ու Թուրքիայի հետ:
«Այս ամենը դեռ հնարավոր է, եթե, իհարկե, Արցախի իշխանությունները, բացի սահմանադրական փոփոխությունները, իրենց էքզիստենցիալ անվտանգության և անկախության մասին մտածում են ոչ թե այս պահի, այլ գոնե երեք քայլ առաջ կտրվածքով»,- ընդգծում է նա:
Հիշեցնենք, որ այսօր Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետնախարար: Նա ղեկավարելու է Արցախի բոլոր նախարարությունները և 6 այլ կառույցների աշխատանքը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT