Ռուսալեզու և անգլալեզու լրատվահոսքերում Հայաստանի հակառակորդները հիմնականում ունենում են առավելություններ. Գոռ Ծառուկյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը պատասխանել է «Հայկական ժամանակ»-ի հարցերին՝ անդրադառնալով մեր օրերում տեղեկատվական պատերազմներին, ադրբեջանական և թուրքական մեդիատիրույթներից հայկական մեդիատիրույթ բերվող լուրերը ճիշտ ներկայացնելու նրբություններին, հաճախ տարածվող ապատեղեկատվությունները կամ լուրերը պետական մակարդակով ուշ հերքելուն կամ հաստատելուն և այլ հարցերի:

- Պարոն Ծառուկյան, Հայաստանը պարբերաբար ենթարկվում է տեղեկատվական դիվերսիաների։ Մի կողմից հասկանալի է՝ այն ադրբեջանական կողմի վարած քաղաքականությունն է մեր երկրի դեմ, մյուս կողմից՝ հայաստանյան որոշ լրատվամիջոցների կամ անձանց գործելաոճն է դարձել։ Դուք ի՞նչ եզրահանգումներ եք արել այս մասով: Ըստ Ձեզ՝ հայաստանյան շրջանակները միտումնավո՞ր են անում, թե՞ սովորական միամտության և պարզապես դիտումներ հավաքելու հետ գործ ունենք:

- Ե՛վ, և՛։ Որոշ դեպքերում առկա է միտումնավոր կերպով հասարակությանը նոր սթրեսի ենթարկելու նպատակ, որին նպաստում են տեղական լրատվամիջոցները և համեմատաբար մեծ լսարան ունեցող անհատները։ Մյուս դեպքերում գործ ունենք մեդիագրագիտության պակասի հետ, երբ լրատվամիջոցները կամ քաղաքացիներն ակամա դառնում են ապատեղեկատվության կրողն ու տարածողը։ Առաջին դեպքում լուծումը պետք է գտնել օրենսդրական ավելի ճկուն կարգավորումների ներդրման միջոցով, իսկ երկրորդ դեպքում՝ հասարակության մեդիագրագիտության բարձրացման։

- Հաճախ պաշտոնական հերքումներն ու պարզաբանումները շատ ավելի ուշ են տրվում, և ապատեղեկատվական բնույթ կրող լուրերն այդ ընթացքում արագորեն տարածվում են։ Արդյոք սա պայմանավորվա՞ծ է համապատասխան ստորաբաժանումների թերացմամբ։

- Այստեղ ամեն ինչ միանշանակ չէ, քանի որ ոչ բոլոր ուշացումները կարող ենք որպես թերացում դիտարկել։ Կան դեպքեր (և դրանք զգալիորեն շատ են), երբ հերքումը կամ պարզաբանումը պահանջում են որոշակի ժամանակ, մինչև որ հնարավոր լինի տարբեր խողովակներով ճշտել լուրի իսկությունը։ Բերեմ պարզ օրինակ։

Դիցուք՝ որևէ լրատվամիջոց կամ քաղաքացի կատարում է հրապարակում, թե իբրև թշնամին գնդակոծել է որևէ սահմանամերձ գյուղ, և այնտեղից բնակչությունը տարհանվում է։ Այս լուրի իսկությունը ճշտելու և հերքումը/պարզաբանումը տարածելու համար անհրաժեշտ է առնվազն 20 րոպե։ Այդ ժամանակահատվածը ծախսվում է լուրը հայտնաբերելու վրա, բանակային մի քանի ստորաբաժանումներից աստիճանակարգությամբ տեղեկություն պահանջելու և ստանալու վրա (կրակի ուղղություն, ինտենսիվություն, կուտակումների առկայություն և այլն), բնակավայրի ղեկավարից տեղեկություն ստանալու վրա (բնակավայրում արտակարգ դեպքեր, խուճապային տրամադրություններ առկա՞ են, թե՞ ոչ), հաղորդագրության տեքստ կազմելու և այլ օղակների հետ համաձայնեցնելու վրա։

Ընդ որում, եթե տարածված լուրն ապատեղեկատվություն չէ, այլ առկա են որոշակի իրողություններ, ապա դրանց մասին հանրությանը պատշաճ իրազեկելու համար պաշտոնական հաղորդագրությունը պետք է հաստատի վերադաս ղեկավարությունը, որպեսզի այն չհակասի և համահունչ լինի այլ գերատեսչությունների տիրապետած տեղեկատվությանը։ Եվ ահա այս ժամանակահատվածը լիարժեք բավական է, որպեսզի լուրը զգալի տարածում ունենա։

Իսկ եթե այն տարածվում է միտումնավոր կերպով, այսինքն՝ գործ ենք ունենում խուճապ և պառակտում տարածող ցանցի հետ, ապա նյութը տարածվում է կայծակնային արագությամբ։ Այսպիսի սցենարների մենք ականատես ենք եղել հետպատերազմյա շրջանում՝ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Առանց օրենսդրական ճկուն կարգավորումների հնարավոր չէ այս տեխնոլոգիայի դեմ պայքարել։ Միևնույն ժամանակ, պետք է արձանագրենք, որ կան խնդիրներ գերատեսչությունների օպերատիվ արձագանքման հարցում ևս, որոնց շտկման համար մենք համագործակցում ենք տարբեր գերատեսչությունների հետ՝ նրանց ոլորտային պատասխանատուների համար իրականացնելով վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև՝ աջակցելով հանրային իրազեկման աշխատանքներում։

- Ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներում հրապարակված նորությունները, մանավանդ, երբ դրանք կապված են լինում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հետ, որքանո՞վ է պետք բերել հայկական մեդիադաշտ: Մի կողմից լրատվամիջոցները պարտավոր են հանրությանն ապահովել տեղեկատվությամբ, բայց մյուս կողմից սա վտանգներ է պարունակում՝ բարոյահոգեբանական մասով: Ձեր դիտարկումները:

- Կան պարզ կանոններ, որոնց պահպանման դեպքում որևէ խնդիր չի առաջանա․ նախևառաջ որևէ դեպքում չի կարելի օտար աղբյուրներից լուրերն ուղղակի թարգմանել և առանց խմբագրության հրապարակել տեղական լրատվամիջոցով։ Երկրորդը, եթե գործ ունենք օտար պաշտոնական հայտարարության կամ հաղորդագրության հետ, ապա այն չի կարելի հրապարակել առանց հայաստանյան համապատասխան պաշտոնյայի կամ գերատեսչության մեկնաբանության/հաղորդագրության։ Եթե այդպիսին չկա, ապա պետք է լուրի հետ հրապարակել տեղական որևէ մասնագետի մեկնաբանություն կամ առնվազն որպես ուղեկցող տեքստ ներկայացնել խնդրի շուրջ Հայաստանի դիրքորոշումը։ Եթե լուրը սենսացիոն է, ապա անպայման պետք է փորձել ստանալ պատասխանատու գերատեսչության մեկնաբանությունը կամ սպասել պաշտոնական պարզաբանման և հետո միայն հրապարակել:

Սրանք պարզ կանոններ են, որոնց պետք է մշտապես հետևել և չընկնել թշնամու լարած ինֆորմացիոն ծուղակները։ Բացի այդ, մեր կառույցը մշտապես համագործակցում է բազմաթիվ լրատվամիջոցների հետ՝ ընդդիմադիր, չեզոք, իշխանամետ, ու ցանկացած հարցով բաց է քննարկման համար՝ այս կամ այն լուրը հայկական լրատվադաշտ բերելու նպատակահարմարության որոշման և նմանատիպ այլ հարցերով օժանդակություն ցուցաբերելու համար։

- Տեղեկատվական անվտանգության առումով ի՞նչ իրավիճակում է այժմ գտնվում Հայաստանը։ Պետությունն ի՞նչ բացթողում ունի այս մասով, և ի՞նչ ռազմավարություն է պետք մշակել։

- Տեղեկատվական անվտանգությունը չափազանց լայն հասկացություն է, և ես կարող եմ խոսել միայն հաղորդակցության իմաստով տեղեկատվական անվտանգության մասին (կա նաև անձնական տվյալների, կիբերանվտանգության իմաստով տեղեկատվական անվտանգություն)։ Հաղորդակցության իմաստով Հայաստանի տեղեկատվական անվտանգության գլխավոր խնդիրը շարունակում է մնալ միջազգային հարթակներում, մասնավորապես՝ ռուսալեզու և անգլալեզու միջազգային լրատվական հարթակներում ցածր մրցունակությունը։ Այլ կերպ ասած՝ հատկապես ռուսալեզու և անգլալեզու լրատվահոսքերում Հայաստանի հակառակորդները հիմնականում ունենում են առավելություններ։

Չփորձելով արդարացնել Հայաստանի պետական ինստիտուտներին, այդուամենայնիվ, պետք է ընդգծեմ, որ միջազգային հարթությունում տեղեկատվական առավելության հասնելու գլխավոր գրավականն է ֆինանսական միջոցների առկայությունը, ինչով Հայաստանի հակառակորդները մեր համեմատ մրցակցությունից դուրս են։ Իհարկե, պետք չէ խուսափել և անհրաժեշտ է արձանագրել, որ այս ուղղությամբ պետական ինստիտուտների, այդ թվում և մեր կառույցի աշխատանքը հեռու է բավարար լինելուց։ Տեղեկատվական անվտանգությանն առնչվող այլ խնդիրներ ևս առկա են, բայց, իմ համոզմամբ, առաջնային ու ամենագլխավոր խնդիրն այն է, որը նկարագրեցի նախորդիվ։

Մեր կառույցն այժմ աշխատում է Ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարության մշակման ուղղությամբ, ինչպես նաև՝ Կառավարության հաղորդակցության մեխանիզմի բարեփոխման ուղղությամբ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1721 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս