Սովորեցրել են «ճիշտ ապրելու կանոններ», հավաքել «գրեֆ», օգնել՝ հարցեր լուծել. կալանավորվել են «օրենքով գողեր» (տեսանյութ)

ՀՀ-ում կալանավորվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման երեք անդամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նախաքննության ընթացքում Ստեփանավանի տարածաշրջանի շուրջ 30 բնակարանում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի փամփուշտներ, այսպես կոչված՝ որպես «գրեֆ» գումար, և տարբեր տեսակի ապրանքներ հավաքելու մասին ցուցակներ:

Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի, ազգային անվտանգության ծառայության, դատախազության և ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել են այդ խմբավորմանը մասնակցելու և ներգրավելու դեպքի մի շարք հանգամանքներ։

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «օրենքով գող» «Էրո Տոմսկի» մականվամբ հայտնի Է. Ջ.-ն ղեկավարել է իր ստղեծած՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը։ Նա հանձնարարություններ է տվել խմբի անդամներին, մասնավորապես՝ Ա. Ն.-ն, Կ. Ղ.-ն և Վ. Մ.-ն 2021 թվականի դեկտեմբերի 15-27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ տարբեր ՔԿՀ-ների դատապարտյալների համար, այսպես ասած, «գրեֆի» շրջանակներում տարբեր անձանցից ստացել են մոտ 1500 տուփ ծխախոտ, 300 տուփ թեյ և շուրջ 1 միլիոն 500 հազար ՀՀ դրամ կանխիկ գումար»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Էրո Տոմսկիի» ցուցումով՝ Ա. Ն.-ն դրանք բաժանել է ՔԿՀ-ներում, հավաքագրված գումարից էլ՝ ուղարկել 350 հազար ՀՀ դրամը:

Քննությամբ պարզվել է նաև, որ, Ա. Ն.-ն, 2022 թվականի ապրիլի 28-ից սկսած, Ստեփանավանի տարածաշրջանի բնակիչների շրջանում կազմակերպել է կանխիկ գումարների, ծխախոտի, սուրճի և թեյի հավաքման գործընթաց, ինչն ուղարկվել է տարբեր ՔԿՀ-ներ:

Նախաքննության ընթացքում Ստեփանավանի տարածաշրջանի շուրջ 30 բնակարանում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են մոտ 30 տարբեր տրամաչափի փամփուշտ, այսպես կոչված՝ որպես «գրեֆ» գումար, և տարբեր տեսակի ապրանքներ հավաքելու մասին ցուցակներ:

Բացի այդ, Ա. Ն-ին և Կ. Ղ-ին տարբեր քաղաքացիներ դիմել են գումարի վերադարձի, վիճաբանություն հարթելու և այլ խնդրանքներով։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման 3 անդամի ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով (Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը և ներգրավելը) նախատեսված հանրային քրեական հետապնդում և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3055 դիտում

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու