Երևան
12 °C
Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի խոսքով՝ այս տարի համապետական ծառատունկի ժամանակ Ծիծեռնակաբերդի տարածքում նաև պտղատու ծառեր են տնկել, քանի որ այդ հատվածում բազմաթիվ սկյուռեր ու թռչուններ են լինում: Նպատակը կենդանիներին ու թռչուններին կերով ապահովելն է:
Բեգոյանի հետ «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցը՝ ստորեւ.
- Պարոն Բեգոյան, վերջերս հանրապետությունում տնկվեց 451 հազար ծառ, այդ թվում՝ Ծիծեռնակաբերդի բարձունքի եւ «Հաղթանակ» զբոսայգուն հարող Սարալանջի հատվածներում: Թեեւ Դուք հակիրճ ներկայացրել էինք ամբողջ գործընթացը, այնուամենայնիվ, խնդրում ենք մանրամասն անդրադառնալ նախաձեռնության մտահղացմանը:
- Ծիծեռնակաբերդի բարձունքում տարածքի հիմնական մասը պատկանում է «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ»-ին, մի մասն էլ՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքն է: Պարզվեց, որ շուրջ 8,5 հեկտար հողատարածք էլ Երեւան համայնքի իրավասության տակ է, սակայն դրանք գտնվում էին անմխիթար վիճակում:
«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը որոշեց ամբողջությամբ վերականգնել այդտեղի անտառածածկ տարածքը: Երկար ժամանակ տարբեր պատճառաբանություններով ձգձգվում էին այդ աշխատանքները, ասում էին՝ տեղանքը քարքարոտ է, ռելիեֆը այն չէ եւ այլն: Բայց անհնարին ոչինչ չկա. եթե շատ ես ցանկանում ու ջանք ես գործադրում, լինում է: Նախաձեռնեցինք այդ տարածքների բարեկարգման եւ ծառերի տնկման աշխատանքները: Թանգարանի տարածքում տեղեր կային, որ տարիների ընթացքում լրիվ ծառազուրկ էին դարձել, իհարկե, նաեւ այդտեղ ծառեր տնկեցինք:
Սարալանջի հարող հատվածում, որը նայում է մայրաքաղաքին, ժամանակին լավ անտառներ են եղել, որոնք հանդիսացել են Երեւանի «թոքերը». մեր առջեւ խնդիր էինք դրել, որ այդ լանջում էլ ծառատունկ կատարվի, ու արվեց: Համապետական ծառատունկի ժամանակ հրավիրվել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա իր ընտանիքի հետ մի քանի ժամ նվիրեց ծառատունկի աշխատանքներին:
- Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության՝ ծառատունկին տնկվող հիմնական անտառկազմող ծառատեսակներն են եղել սոճի, հացենի, թեղի, խնձորենի, թխկի, կաղնի, կեչի, արջատխիլ: Երեւանում այս ծառատեսակներից որո՞նք են տնկվել, եւ ինչո՞ւ են ընտրվում հենց սրանք:
- Շրջակա միջավայրի նախարարությունը, կարծում եմ, ընտրում է հենց այդ ծառատեսակները, որովհետեւ դրանց ֆունկցիոնալությունը մեծ է փոշու կլանման, թթվածնի արտադրման տեսանկյունից: Կան ծառատեսակներ, որոնք ավելի դեկորատիվ բնույթ ունեն, եւ ավելի պակաս են կատարում վերը նշված գործառույթները: Իսկ այս ծառատեսակները, նախ եւ առաջ, հարմարեցված են Հայաստանի բնակլիմայական պայմաններին: Մենք պարզեցինք, որ դեռեւս Կարեն Դեմիրճյանի օրոք՝ համալիրի բացման ժամանակ, հրաշալի անտառ ենք ունեցել. համալիրի աստիճանավանդակների երկու կողմերում եղել են ծիրանենիներ եւ բարդիներ, որը մենք նույնությամբ վերականգնեցինք համապետական ծառատունկին: Ծիրանենին մեր ազգի խորհրդանիշ հանդիսացող ծառերից մեկն է:
Նաեւ անպայման ուզում եմ շեշտել, որ մենք տնկեցինք պտղատու ծառատեսակներ, որովհետեւ Ծիծեռնակաբերդի տարածքում նկատել էինք սկյուռերի եւ թռչունների: Անտառում բավականին շատ սկյուռ կա, եւ նրանց կերի առկայության համար ենք պտղատու ծառերը տնկել:
- Մայրաքաղաքի շատ հատվածներում կարելի է տեսնել ծառեր, որոնք չխնամվելու, մասնավորապես՝ չջրվելու հետեւանքով մահանում են: Ինչի՞ պատճառով է սա՝ Կանաչապատման ՀՈԱԿ-ը չունի՞ այնքան ռեսուրս, որ հասցնի մայրաքաղաքի կանաչապատ հատվածների խնամքով զբաղվել, տվյալ հատվածներում ռեսուրսների, մասնավորապես ջրելու հարմարանք չկա՞, թե՞ ՀՈԱԿ-ի աշխատակիցների թերացումն է:
- Մայրաքաղաքում ոռոգման համակարգը գտնվում է աղետալի իրավիճակում: Երեւանի քաղաքապետարանը շատ մեծ պրոյեկտներ է իրականացրել, մասնավորապես՝ մոտ 2 կմ խողովակաշար հասցրել է մինչեւ Ծիծեռնակաբերդի բարձունք: Հաշվի առնելով Ծիծեռնակաբերդի կարեւորությունը մեր ժողովրդի համար՝ կառուցել ենք ալտերնատիվ ջրի աղբյուր: Հրազդան գետի վրա կառուցել ենք պոմպակայան, որ եթե Սեւանի ջուրը հնարավոր չլինի հասցնել Ծիծեռնակաբերդի բարձունք, պոմպակայանից ստանանք այնքան ջուր, որքան մեզ անհրաժեշտ է:
Կա ոռոգման ցանցի մեծ խնդիր: Միայն այս տարի կազմակերպությունը 30 կմ ոռոգման ցանց է անցկացրել Երեւանում: Ցանցը վերականգնելու համար տարիներ է անհրաժեշտ: Մեր ուժերի ու ունեցած ռեսուրսների գերլարումով փորձում ենք ջուր հասցնել եւ ոռոգման ցանց ստեղծել բոլոր այն վայրերում, որտեղ չկա դա: Իսկ ինչ վերաբերում է ծառերը ընդհանրապես չջրելու մասին խոսակցություններին, ապա պետք է նշեմ, որ գոնե ինձ նման բան հայտնի չէ: Այո, ամռան ամիսներին, ըստ անհրաժեշտության, գուցե չեն ջրվում ծառերը, բայց կենսունակությունը պահելու համար արվում է:
- Գարնանային էտի ժամանակ շատ դեպքերում քաղաքացիները ահազանգում են, թե «ծառերի սպանդ» է իրականացվում, ասել է թե կտրվում են ծառերի ոչ միայն անհրաժեշտ հատվածները, այլ նաեւ ոչ անհրաժեշտները: Դուք արձանագրե՞լ եք նման դեպքեր:
- Բացարձակապես համաձայն չեմ քաղաքացիների այն պնդումների հետ, թե ծառերը կտրվում են առանց էտի: Երեւանում հազարավոր ծառեր կան, եւ մենք չենք կարողանում նույնիսկ հասցնել դրանք ամբողջությամբ էտման ենթարկել: Ի՞նչ եք կարծում. եթե Երեւանում հազարավոր ծառեր տարիներ շարունակ էտման կարիք ունեն ու չի արվել, մենք դրանք թողած՝ առողջ ծառե՞րը պետք է կտրեինք: Միգուցե ոմանց թվում է, թե սխալ է էտվում, բայց ես համոզված եմ նման բան ասող անձինք մասնագետներ չեն, որովհետեւ մեզ հաջողվել է ՀՈԱԿ-ի աշխատանքներում ներգրավել հանրապետության լավագույն մասնագետներին:
Սոսիները, որոնք կարմիր գրքում են գրանցված, վերջին անգամ այդ ծառատեսակի էտ Երեւանում կատարվել է 1986 թվականին: Դրանից հետո նույնիսկ սանիտարական էտի չեն ենթարկվել, ինչը աղետալի է: Որոշ անձինք կան ինձ հայտնի, որոնք միտումնավոր համացանցում մի փոքր տգեղ էտված ծառերի նկարներ են տեղադրում, բայց մենք ունենք այդ ծառի նաեւ մինչեւ էտելը նկարները: Ու եթե ծառը տարիների ընթացքում անգրագետ էտի հետեւանքով արդեն այլանդակված է, հնարավոր չէ բերել նորմալ տեսքի:
- Շատ հաճախ վարորդները դժգոհում են, թե ծառերի ճյուղերը փակում են ճանապարհային նշանները, արագաչափերն ու տեսախցիկները: Այս մասով կա՞ համագործակցություն ոստիկանության հետ: Արձանագրե՞լ եք նման խնդիրներ:
- Արդեն տեւական ժամանակ է՝ մայրաքաղաքում աննախադեպ ծավալի էտ է ընթանում, ինչը չտեսնել հնարավոր չէ: 60 միավոր տեխնիկա է աշխատում: Էտի հետ միասին մենք առաջին հերթին բացում ենք նաեւ երթեւեկության նշանները, տեսախցիկները, գիշերային լուսավորության լույսերը: Հեռացնում ենք այն ճյուղերը, որոնք փողոցից բավականին դուրս են աճած եւ ցածր լինելու պատճառով խանգարում են երթեւեկությանը: ՀՈԱԿ-ի ռեսուրսները չեն բավարարում, բայց մենք անում ենք աննախադեպ ծավալի աշխատանքներ: Թե նման գերլարումով ինչքան կկարողանանք այս տեմպով աշխատել, չեմ կարող ասել, բայց փաստն այն է, որ փորձում ենք տեղավորվել եղածի մեջ ու անել առավելագույնը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT