Հուսամ՝ շատերը կհետաքրքրվեն հոլով․ Հայաստանի պատվիրակը երկրպագուներին ներկայացրեց «Եվրատեսիլի»՝ այս տարվա խորհրդանիշը

Հայաստանն այս օրերին պատրաստվում է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին։ Եվրատեսիլյան շունչ ու վառ գույներն այսօր «Սիզնս Պարկ Սթեյշն» այգում էին, իսկ մեկ ամսից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կհյուրընկալի մրցույթի մասնակիցներին:

Այս տարի «Մանկական Եվրատեսիլ»-ն իր 20-րդ պտույտն է կատարում. մրցույթի խորհրդանիշն ընտրվել է գունազարդ հոլը։ Հայաստանի պատվիրակ Նարեի հետ միասին մեծերն ու փոքրերը այսօր «Սիզնս Պարկ Սթեյշն» այգում հավաքվել էին՝ հոլ խաղալու՝ վերհիշելով տարիների ընթացքում բակային ավանդույթ դարձած ամենահայտնի ու զվարճալի խաղերից մեկը:

Հուզված, սակայն մեծ պատասխանատվությամբ 14-ամյա Նարեն պատրաստվում է Հայաստան ժամանող 16 երկրի պատվիրակներին սովորեցնել հոլ խաղալ և նրանց ներկայացնել մեր երկիրը։ Նա խոստացավ մինչև դեկտեմբերի 11-ը սովորել հոլը լիարժեք պտտել։

«Հույս ունեմ, որ շատերը կհետաքրքրվեն հոլով և կիմանան, որ այն հայկական ազգային խաղ է ու հին պատմություն ունի: Ինքս խաղալ գիտեմ: Մինչև մրցույթը իմացել եմ այս խաղի մասին, բայց չեմ խաղացել: Շատ ուրախ էի, ու ինձ համար շատ անսպասելի էր, որ ես եմ ներկայացնելու Հայաստանը։ Քաջ գիտակցում եմ իմ առջև դրված պատասխանատվությունը։ Որքան օրը մոտենում է, այդքան հուզմունքս ավելանում է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա:

Նարեն համոզված է՝ «Եվրատեսիլ»-ի՝ այլ երկրների մասնակիցները տպավորվելու են Հայաստանով. «Հայաստանում, որտեղ էլ շրջենք, իրենց դուր է գալու, և, կարծում եմ, որ նրանք շատ կսիրեն իմ երկիրը»։ 

316066168_1596626234126029_8487166449393424670_n.jpg (246 KB)

Մեր երկրի պատվիրակը հավանում է իր երգը, որը կոչվում է «Dance!»: (Երաժշտությունը գրել են Գրիգոր Կյոկչյանը և Նիկ Էգիբյանը, խոսքերը՝ Գրիգոր Կյոկչյանը):

«Մենք ընտրել ենք լավագույն երգը, որով ներկայանալու եմ։ Ոչ միայն մեր երկրին այն կգրավի, այլ նաև բոլոր եվրոպական երկրներին»,- վստահ ասաց նա։

Իր երկրպագուների ու եվրատեսիլյան խորհրդանիշ՝ «Ֆռռիկ» ապրանքանիշի հիմնադիր Գագիկ Մխիթարյանի հետ Նարեն նախ հոլ խաղալ սովորեց, հետո երկրպագուների հետ  լուսանկարվեց։

«Թելի ծայրին կա օղակ, այն անցկացնում ենք աջ ձեռքի ցուցամատին, ձախ ձեռքով բռնում ենք հոլն ու համաչափ հնարավորինս ամուր փաթաթում ենք դեպի վերև։ Վերջին հատվածում բութ մատը դնում ենք հոլի ծայրին, շատ մոտ ենք բռնում ու մեզնից 1,5 մետր հեռավորության վրա կատարում ենք հարված»,- հոլը պտտեցնել սովորեցրեց Գագիկ Մխիթարյանը:

Մխիթարյանի խոսքով՝ հոլն ի սկզբանե ծառայել է որպես զենք, սակայն ժամանակի ընթացքում նաև որպես խաղ է մտել մարդկանց կենցաղ ու վերածվել հետաքրքիր ժամանցի:

«Մեծ ձեռքբերում է, ու շատ լավ արդյունք է, որ միջազգային մշակութային մրցույթի խորհրդանիշը «Ֆռռիկ»-ն է։ Ընտրվել է այնպիսի խորհրդանիշ, որը կարտացոլի և՛ հրաշքի գաղափարը, և՛ «Մանկական Եվրատեսիլ»-ի 20-ամյակը՝ միավորելով մասնակից բոլոր մանուկներին: Փոքրիկներն ու այն մարդիկ, ովքեր չգիտեին, չեն տեսել՝ հոլն ինչ է, հնարավորություն ունեն ծանոթանալու։ Ծանոթացնում ենք մեր ժամանակակից սերունդին հոլի հետ, որովհետև որոշ ժամանակ բոլորը մոռացել էին այս խաղը։ Հիմա տարբեր տարիքային ներկայացուցիչներ խաղում են․ հոլի մասին գիտեն ամբողջ աշխարհում, պարզապես իր տեսքով, խաղի բնույթով բոլորինը տարբեր է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Մխիթարյանը:

315500567_803673167374072_3116740946053888692_n.jpg (483 KB)

Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում տարբեր կերպ են հոլ խաղացել, այն տարբեր անուններ է ունեցել: Ըստ Մխիթարյանի՝ հայկական հոլը շատ անկանխատեսելի է, տարբերվում է իր հզորությամբ ու կոպտությամբ։ Անկառավարելի է, դժվար է ենթարկվում։

Մրցույթի այս տարվա խորհրդանիշ հոլի տեսակը հատուկ է հայկական մշակույթին և զարդարված է ազգային նախշերով։ Այդ նախշերը Հայաստանում կարելի է տեսնել պատմական-ճարտարապետական հուշարձանների, գորգերի և հագուստների վրա։ Ավանդական փայտե խաղալիքներին տրվել է նեոնային տեսք, որն արտացոլում է ժամանակակից Հայաստանը։

«Գյումրիում 5 տարվա արդյունքում մենք ունեցանք բազմաթիվ ձեռքբերումներ։ Աշխարհի 80 երկիր արդեն գիտի մեր ապրանքանիշի մասին։ Անսովոր էր, որ մարդիկ շատ էին հետարքրքվում, ու առաջին գնորդը տատիկ-պապիկներն էին։ Մենք զգացինք, որ այն պետք է մեր մշակույթին, մեր առօրյային»,- նկատեց նա։

Առանց տարիքային սահմանափակման բոլորը սպասում են «Մանկական Եվրատեսիլ»-ի մեկնարկին։ 14-ամյա Նարեն զգում է իր հայրենակիցների սերն ու աջակցությունը։ Փոքրիկները հանդիպման ընթացքում գրկում ու հաջողություն էին մաթում մեր պատվիրակին, ասում են՝ անհամաբեր սպասում են, որ այս անգամ էլ Նարեն հաղթի:

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում: Հայաստանը կհյուրընկալի 16 երկրի մասնակցի:

315292538_455159406759256_5916552276027870303_n.jpg (342 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2411 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս