Երևան
12 °C
250 հազար դրամից մինչև 350 հազար դրամի չափով ֆինանսական աջակցություն Հայաստանի այն գործատուններին, որոնք աշխատանքի կընդունեն երեք ամսվա ընթացքում անընդմեջ գործազուրկի կարգավիճակ ունեցող, 35 տարեկանից բարձր գործազուրկ կամ նպաստառու գործազուրկ քաղաքացու․ սա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկած նախագծով է սահմանված։
Այս պահին մեր երկրում 50 հազար գործազուրկ անձ կա, և այս ծրագրով նախարարության նպատակն այդ անձանց աջակցելն է։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության բաժնի պետ Ժորա Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է՝ ծրագրին դիմելու և օգտվելու համար թե՛ գործատուն, թե՛ գործազուրկ անձը պետք է համապատասխանեն մի քանի չափորոշիչի։ Օրինակ՝ ծրագրում կարող են ընդգրկվել այն գործազուրկները, որոնք հաշվառված են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում:
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է նաև, որ թե՛ գործատուն, թե՛ գործազուրկը պատրաստակամություն և ցանկություն հայտնեն դառնալու ծրագրի շահառու:
«Գործատուները պետք է համապատասխանեն հետևյալ չափորոշիչներին․ հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին չեն, մինչև ծրագրի համար դիմում ներկայացնելը առնվազն երկու տարի անընդմեջ գործել են, վերջին երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող, նրանց հաշվարկած եկամուտների փաստացի ֆոնդը նշված ժամանակահատվածում չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավելի, քան 5 տոկոս»,- ասում է նա:
Գործատուն գործազուրկին աշխատանքի ընդունելիս պետք է նրա համար թափուր աշխատատեղ ունենա, ինչպես նաև գիտակցի և պատրաստ լինի, որ աշխատանքի է ընդունում գործազուրկ անձի։ Եթե գործազուրկը նաև նպաստառու է, ապա միայն նպաստառու լինելու հանգամանքը բավարար է՝ ծրագրից օգտվելու համար։ Տվյալ դեպքում և՛ տարիքի հետ կապված պահանջը, և՛ միասնական սոցիալական ծառայությունում հաշվառված լինելու և գործազուրկի կարգավիճակ ունենալու պահանջը պետք չեն գալու:
«Նպաստառու գործազուրկի աշխատանքի ընդունելիս փոխհատուցման գումարը կկազմի 350 հազար ՀՀ դրամ։ Նպաստառու գործազուրկին սեզոնային աշխատանքի ընդունելիս միայն մեկ բացառություն կգործի․ եթե գործատուն նպաստառու գործազուրկին աշխատանքի է ընդունում սեզոնային աշխատանքների համար, ապա 1 տարվա փոխարեն 8 ամսով կարող է կնքվել պայմանագիրը, որպեսզի նաև գործատուն ստանա աջակցությունը։ Սակայն այս պարագայում տրամադրվող աջակցությունը կլինի ոչ թե 350 հազար դրամի չափով, այլ պայմանագրով նախատեսված ամիսների չափով»,- շեշտում է Սարգսյանը։
Միասնական սոցիալական ծառայությունում հաշվառված և վերջին 3 ամսում գործազուրկի կարգավիճակ ունեցող 35-ից բարձր տարիքի կամ նպաստառու գործազուրկ քաղաքացուն աշխատանքի ընդունելու դեպքում գործատուն աջակցությունը կստանա միայն մեկ տարի հետո։ Կարևոր պայմանն է, որ աշխատանքային պայմանագիրը կնքվելու է միայն լրիվ աշխատաժամանակի պարագայում․ «Եթե գործատուն աշխատանքի է ընդունում կես դրույքով, ապա այդ դեպքում որևէ աջակցություն չի տրամադրվելու։ Պետք չէ երկու ժամով պայմանագիր կնքել և ակնկալել պետական աջակցություն»:
Դիմելու և աջակցությունից օգտվելու համար գործատուները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն կամ առցանց եղանակով։
«Ծրագրից օգտվել ցանկացող գործատուն կայքում լրացնում է համապատասխան տվյալները, կցում գործազուրկի հանրային ծառայության համարանիշը և նրա հետ կնքած պայմանագիրը։ Ըստ դրա՝ մենք կտեսնենք՝ գործատուի ներկայացրած տվյալները համապատասխանո՞ւմ են աջակցությունից օգտվելու չափորոշիչներին, թե՞ ոչ և, ըստ այդմ, կտրամադրենք աջակցությունը»,- նշում է նախարարության Աշխատանքի և զբաղվածության բաժնի պետը։
Ժորա Սարգսյանի խոսքով՝ ծրագրից օգտվելու համար դեռ հստակ ժամկետներ նախատեսված չեն։ Աստիճանաբար կիրականացվի մոնիթորինգ, որի միջոցով կհասկանան՝ արդյոք մե՞ծ է ծրագրից օգտվելու պահանջարկը։ Եթե հետաքրքրվածությունը ծրագրի հանդեպ շատ լինի, գնահատվեն ծրագրի արդյունքները, ըստ դրա՝ ժամկետների մասով որոշում կկայացվի։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT