«Հայոց ցեղասպանության հատուցման հարցը. սահմանելով ազգային և ﬕջազգային իրավարարության սահմանները» գիտական թեման հաղթել է

ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի՝ «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» (ARPI) մրցույթի արդյունքում ֆինանսավորվել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ներկայացրած «Հայոց ցեղասպանության հատուցման հարցը. սահմանելով ազգային և ﬕջազգային իրավարարության սահմանները» գիտական թեման:

Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։

Այն ղեկավարել են Փարիզի Նանտեր համալսարանի միջազգային հանրային իրավունքի պրոֆեսոր Թոմաս Օշմանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն պ.գ.թ. Էդիտա Գզոյանը:

Թեման նպատակ ունի ուսումնասիրելու Հայոց ցեղասպանության հատուցման հարցը՝ ինչպես իր պատմական զարգացման, այնպես էլ ներկայումս ազգային, տարածաշրջանային և միջազգային դատարաններում հատուցման գործեր հարուցելու հնարավորությունների համատեքստում։ Այս ուղղությամբ ծրագրում ներգրավված են միջազգային իրավունքի և պատմության արտասահմանյան ու հայաստանյան մասնագետներ, որոնց մասնագիտական ներուժի ներդրմամբ՝ համակողմանիորեն հետազոտվելու և հնարավոր բոլոր ուղիներով առաջարկներ են պատրաստվելու գործնական հիմքերի վրա դնելու Հայոց ցեղասպանության հատուցման հարցը՝ ուսումնասիրելով առկա արխիվային նյութը, կիրառելով միջազգային փորձը և գործի դնելով հնարավոր ձևաչափերը:

Ծրագրի իրականացման արդյունքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում երկու տարվա ընթացքում կբացվի գիտական նոր բաժին, որը կզբաղվի Հայոց ցեղասպանության, հետագայում նաև՝ Արցախի հիմնահարցի իրավական ուսումնասիրություններով:

Նման ստորաբաժանման ստեղծման անհրաժեշտությունը վաղուց կարևորված էր, ինչի մասին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը բարձրաձայնել էր դեռևս 2020 թվականին։

«Լիահույս ենք, որ ծրագրի աստիճանական իրագործումը նոր հորիզոններ կբացի Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և արդար հատուցման անխախտ գործընթացի կազմակերպման ճանապարհին:

Միջազգային հանցագործությունների ճանաչման, դատապարտման և հատուցման բնագավառում այս ծրագրով ստեղծվում է գիտական գլոբալ համագործակցություն, որի արդյունքում հատուցման խնդիրը չի մնա միայն մեր պատմության տիրույթում, այլ նման մասշտաբով և գիտակիրառական ներուժի կենտրոնացմամբ պատմաիրավական ուսումնասիրությունները կնպաստեն ձևավորելու հստակ պահանջներ և արդյունքներ»,-ասված է թանգարանի ֆեյսբուքյան հրապարակման մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1281 դիտում

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել