Երևան
12 °C
Երեկ Երևանում տրվեց «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մեկնարկը և միաժամանակ վառվեցին Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը: Տեղի ունեցած միջոցառման, մասնավորապես մայրաքաղաքի տոնական լուսային զարդարանքների վերաբերյալ համացանցում բուռն իրարամերժ քննարկումներ են ընթանում: Հանրության որոշ մասը կարծում է, որ ամեն բան շատ գեղեցիկ է և տպավորիչ, մյուս մասն էլ տեղին չի համարում՝ ընդգծելով, որ երկիրը կիսապատերազմական իրավիճակում է, դեռ թարմ են զոհերի հարազատների վերքերը:
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանի կարծիքով՝ թեև մեր հասարակության մոտ 2020 թվականից հետո բարոյահոգեբանական վիճակն ու տրամադրություններն այլ են, այնուամենայնիվ, ունենք եվրոպական մասշտաբի միջոցառում, որը անցկացվում է Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, և մենք պետք է ներկայանալի լինենք այդ միջոցառման համար:
«Բնական երևույթ է, որ հանրության մի մասն այս հարցին քննադատորեն է մոտենում, մյուս մասը՝ գոհունակություն հայտնում: Մարդիկ տարբեր են իրենց մոտեցումներով, և այդ ամենին պետք է սթափ նայել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է ավագանու անդամը:
Ըստ Մանրիկյանի՝ սա կարող է նաև դեպի Երևան տուրիստական հոսքի ազդակ դառնալ. «Բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ Հայաստանում և մասնավորապես Երևանում բազմաթիվ այլ երկրների քաղաքացիներ են բնակվում այս պահին, և, բնականաբար, տոնական միջոցառումները նաև նրանց համար են հաճելի: Սա հավելյալ ֆինանսական հոսքեր կարող է ապահովել»:
Ավագանու անդամը միաժամանակ ասում է՝ կուզեր, որ ձևավորումների համար ծախսված գումարների մի մասն ուղղվեր պաշտպանական ոլորտին, օրինակ՝ զինվորների կացարանների բարեկարգման հարցը լուծվեր:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ևս դրական է գնահատում թե՛ տոնական միջոցառումները և թե՛ քաղաքի զարդարանքը:
«Ես այն մարդկանց թվին չեմ պատկանում, ովքեր փորձում են նմանօրինակ իրավիճակներում առիթից օգտվել և հիշեցնել որոշ ողբերգական դեպքեր: Անցնի երկու, հինգ, թե տասը տարի, Երևանն ու Հայաստանը իրավունք ունեն տոնելու տարբեր միջոցառումներ»,- կարծում է ավագանու անդամը:
Վարդանյանը, սակայն, իր վրդովմունքն է արտահայտում, որ այս տարի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չի վառել գլխավոր տոնածառի լույսերը. «Սա գալիս է Հանրային հեռուստաընկերությունի՞ց՝ նախկին քաղաքապետ Մարությանի հետ կապված իր ելևէջներով, թե՞ խոսվելիք ապագա քաղաքապետի հետ, չեմ կարող ասել: Սակայն ուզում եմ հիշեցնել, որ մենք ունենք դե յուրե և դե ֆակտո քաղաքապետ, որին ընտրել են ավագանու անդամները: Չգիտեմ՝ էլ ինչ տերմիններ կան: Քաղաքում շրջում են մի շարք քաղաքապետներ: Սակայն ինձ համար դեռևս չի քննարկվում հաջորդ քաղաքապետը: Երբ որ կլինեն ընտրություններ և պաշտոնական քարոզարշավ, այդ ժամանակ կարող ենք խոսել այլ անձի գործունեության մասին»:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորում գործող քաղաքապետի՝ գլխավոր տոնածառի լույսերը չվառելը, վերջինս ասում է. «Նատալիա Ռոտենբերգ ունենք: Հավանական կարող էր լինել, որ բերեին, Ռոտենբերգը վառեր գլխավոր լույսերը, ինչ է թե գործող քաղաքապետը երևան չգար»:
Ավագանու «Լույս» խմբակցության մեկ այլ անդամ՝ Անի Խաչատրյանը, նույնպես դրական է համարում քաղաքում արված տոնական զարդարանքները՝ ընդգծելով, որ բոլոր ժամանակներում ինքը կողմ է եղել նմանատիպ նախաձեռնություններին:
«Հայաստանը և առհասարակ մենք՝ ժողովուրդը, պետք է ապրենք, պետք է ցույց տանք աշխարհին, որ կանք և ավելի ենք հզորանալու: Կյանքը շարունակվում է, և երեխաները մեղավոր չեն. իրենք պետք է ունենան սիրուն քաղաք: Հիացած եմ: Երեկվա միջոցառումը շատ գեղեցիկ էր, շարունակությունն էլ, գիտեմ, նույնն է լինելու»,- նշում է Խաչատրյանը:
Ավագանու անդամի խոսքով՝ վերջին տասը տարում չենք ունեցել այսպիսի լուսավորություն Ամանորին. «Ճիշտ է, գումար է ծախսվել այդ լուսավորության համար, սակայն դրանք ծառայելու են առնվազն տասը տարի: Չեմ կարծում, որ այդ գումարով հնարավոր էր որևէ սպառազինություն գնել, և, ի վերջո, ամեն ինչ իր տեղն ունի: Սպառազինությունը, այո, պետք է գնվի, սա էլ պետք է արվի: Մենք տանը չենք ասում, չէ՞, եկեք ափսեները չլվանանք, մյուս գործն անենք: Ամեն ինչ հերթականությամբ անում ենք: Նույնն էլ քաղաքն է»:
Խաչատրյանը, սակայն, ևս իր դժգոհությունն է հայտնում՝ շեշտելով, որ երեկվա միջոցառման ժամանակ ավագանու դերը ստորադասվել է: «Թե՛ Նոր տարվա միջոցառումներում, թե՛ առհասարակ եվրատեսիլյան միջոցառումների հետ կապված մի տեսակ «իզգոյ» վիճակում է ավագանին: Մեզ նույնիսկ քաղաքապետարանի համապատասխան բաժինը, որն ամեն տարի տեղեկացնում էր միջոցառման անցկացման օրն ու ժամը, այս տարի չի տեղեկացրել: Դա արել են բոլոր քաղաքապետների օրոք»,- նկատում է նա:
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանն էլ համոզված է, որ պետության համար անկարևոր հարցեր չկան, մանավանդ պատերազմական իրավիճակում:
«Պետք է նաև բնակիչների բարոյահոգեբանական տրամադրությունը վերականգնել: Անգամ Հայրենական պատերազմի թեժ կռիվների ժամանակ միտումնավոր Կարմիր հրապարակում մեծ շքերթ էին կազմակերպում, և այն ժամանակ էլ մարդիկ ասում էին՝ այս պատերազմական իրավիճակում ի՞նչ շքերթի մասին է խոսքը: Մեկնաբանությունները թողնում եմ ընթերցողին և կարծում, որ պետք է մտածել բարոյահոգեբանական տրամադրությունները վերականգնելու մասին, ինչը նաև նպաստում է երկրի զարգացմանը»,- ասում է Անտոնյանը:
Ավագանու անդամի խոսքով՝ Հայաստանը պատերազմում պարտությունից հետո առաջին անգամ հյուրընկալել է մի մեծ նախագիծ, որը տարբեր երկրների ներկայացուցիչների ու որոշ աշխարհամասերի ուշադրությունն է հրավիրում դեպի մեր երկիրը. «Շատ կարևոր է, թե ինչպես կընդունի Հայաստանը տարբեր պետությունների ներկայացուցիչներին, երկրորդը, երեխաները չեն գիտակցում շատ բան՝ կապված պատերազմի և այլ դժվարությունների հետ: Իրավունք չունենք նրանց մանկությունը խաթարելու»:
Ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանի վրդովմունքն առաջացրած հարցի վերաբերյալ, այն է, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չի վառել գլխավոր տոնածառի լույսերը, Հանրային հեռուստաընկերության Հանրային կապերի և թվային հաղորդակցության ղեկավար Աննա Օհանյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է ընթացակարգը խախտվել: Վերջինս մեզ հայտնեց, որ քաղաքապետարանի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ այս տարի գլխավոր տոնածառի լույսերը վառելու էին «Մանկական Եվրատիսիլ»-ի մասնակիցները:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT