Երևան
12 °C
2022 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը:
ՀՀ փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ կողմերն ընդգծել են Ռուսաստանի Դաշնության դրական դերը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև նրանց միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ ջանքերի գործադրման հարցում:
Նիստի ընթացքում քննարկվել են հարցեր՝ կապված Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև, տարածաշրջանում երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման և փոխադրումների կազմակերպման հետ։
Կողմերը կշարունակեն աշխատել Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ։
Հայկական և ադրբեջանական կողմերն իրենց երախտագիտությունն են հայտնել ռուսական կողմին բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման և հյուրընկալության համար։
Հիշեցնենք՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ։ Այնուհետև այդ նպատակով որոշվեց երեք երկրների փոխվարչապետների մակարդակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կկենտրոնանա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատման վրա։
Հայկական կողմից հանձնաժողովի աշխատանքները գլխավորում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ադրբեջանական կողմից՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը:
Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2022 թվականի մայիսի 24-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին: Երկրորդ հանդիպումը`օգոստոսի 30-ին, Մոսկվայում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎարչապետը տիկնոջ հետ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության փառատոնին
Ավտովթար Խարբերդի ամառանոցների մոտ. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է
Ջոնաթան Վան Նեսը «Ոսկե գլոբուս»-ում ներկայացել է զգեստով, որն իրարանցում է ստեղծել համացանցում. լուսանկարներ
Վրաստանում ռուս զբոսաշրջիկ է սպանվել, կան ձերբակալվածներ
Լոռու մարզում կոշկեղենով բարձված վրացական բեռնատարը կոտրել է բետոնե արգելապատնեշն ու ընկել Դեբեդ գետը
ՆԳՆ ՓԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Երևան-Ապարան երթուղայինի վթարից
Սպիտակ-Գյումրի ճանապարհին «Օպելը» 30 մետրից գլորվել է ձորը. կան տուժածներ
Պետք է փոխել հյուրասիրելու ֆորմատը, սա անում ենք, որ եկամուտ ստանաք. վարչապետն Արուճում փառատոնի է մասնակցում
Ջասթին Թրյուդոն հրաժարական է տվել՝ նշելով՝ երբ կլքի պաշտոնը
Բիթքոինի գինն առաջին անգամ գերազանցել է 100 հազար դոլարը
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Հոբարթի մրցաշարում
«Ֆլորիան» փոթորկի պատճառով Ֆրանսիայում կլիմայական վտանգի «նարնջագույն» աստիճան է սահմանվել
«Շնորհակալ եմ, 45». Ալեն Սիմոնյանը ծննդյան խնջույքից լուսանկարներ է հրապարակել
Բելառուսի նախագահը ներողություն չի խնդրել Զելենսկիից․ Լուկաշենկոյի մամուլի քարտուղար
Ռուսաստանն աջակցել է ԼՂ-ում Ադրբեջանի գործողություններին. Մակրոն
Մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյան խորհուրդը միավորի մեր ժողովրդին, ամրապնդի մեր հավատը. ՀՀ նախագահի ուղերձը
Ադրբեջանը մեկ օրվա ընթացքում երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել․ ՊՆ
Տեխնիկան և աշխատուժը բավարար չեն ձնամաքրման աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու համար. Մինասյան
Երկրաշարժ ՀՀ տարածքում. ցնցումները զգացվել են մի շարք բնակավայրերում
Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է
Երևան-Ապարան երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ի վթարից տուժած քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական կներկայացնի. ինչպես նրա կառավարությունը հասավ այդ կետին
Հրդեհ՝ Երևանի բազմահարկերից մեկում
Կրակոցներ Վանաձորի կենտրոնում. հայտնաբերվել են արյան հետքերով մեքենաներ, կա տուժած
Թեհրանի դիրքորոշումը հստակ է. Իրանի ԱԳՆ խոսնակը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին
ՆԳՆ փրկարար ծառայությունը լուսանկարներ է հրապարակել Ապարան-Երևան երթուղայինի վթարի վայրից
Ծառայողական բնակարան կտրամադրվի առնվազն 60 կմ հեռավորությամբ հաշվառում չունեցող ծառայnղներին․ նախագիծ
Լարսի անցակետը բացվել է թեթև մարդատար մեքենաների համար
Հայտնի է Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի գործով դատավարության օրը
«Օպել»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը. տուժածները հոսպիտալացվել են
Մետապնևմովիրուսով վարակման դեպքեր են հաստատվել Ղազախստանում, Ղրղզստանում, Հնդկաստանում. ինչպես է այն տարածվում
Ապարան-Երևան երթուղու մարդատար «Գազել»-ը ձորն է ընկել. կա 13 վիրավոր
Տեխնիկան և աշխատուժը բավարար չեն Գյումրիում ձնամաքրման աշխատանքն ամբողջ ծավալով իրականացնելու համար. Մինասյան
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում հունվարի 5-ին բռնկված հրդեհը մարվել է. տեսանյութ
Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Հորդանանի արտգործնախարարները
Ինքնաթիռի կործանման մեղավորները ՌԴ ներկայացուցիչներն են, պահանջում ենք պատիժ և մարդկային վարքագիծ. Ալիև
Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել. ճանապարհներին սպասվում է մերկասառույց
Կան դժվարանցանելի ճանապարհներ. Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են ուժեղացված ծառայությունը
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ
Շնորհավոր Սուրբ Ծնունդ. մտքերս հատկապես Լեռնային Ղարաբաղի փախստականների հետ են. Օլիվիե Դըկոտինյի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT