Երևան
12 °C
2022 թվականի դեկտեմբերի 7-ին վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի զրույցի մասով հարուցված քրեական վարույթը կարճելու մասին՝ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայությունը հաստատվելու հիմքով:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
««YouTube» կայքում 2022թ. հունիսի 20-ին տեղադրված՝ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության վերաբերյալ տեսանյութի և 2022թ. հունիսի 22-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված, նույն տեսանյութի առնչությամբ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի ծրագրի համակարգող Դ. Իոաննիսյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման հիմքով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում 2022 թվականի հուլիսի 1-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Նախաձեռնված քրեական վարույթով կատարվել են բազմաթիվ վարութային և ապացուցողական գործողություններ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունում տեղ գտած, ինչպես նաև ցուցմունքում հայտնած՝ քրեական վարույթի համար հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների հավաստիությունն այլ ապացույցներով ստուգելու ուղղությամբ: Իրականացված ծավալուն քննության արդյունքում, սակայն, ձեռք չեն բերվել Գ․ Ջհանգիրյանի, Վ․ Քոչարյանի և Ս․ Չիչոյանի կողմից վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու մասին բավարար ապացույցներ։ Ելնելով դրանից՝ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ վերջիններիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին։ Միջնորդությունը բավարարվել է, և որոշում է կայացվել նշված 3 անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին՝ մեղսագրվող արարքները նրանց կողմից չկատարելու հիմքով:
2022 թվականի դեկտեմբերի 7-ին վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել քրեական վարույթը կարճելու մասին՝ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայությունը հաստատվելու հիմքով»,- ասաց նա:
Անդրադառնալով Վարդազարյանի այն պնդմանը, որ իր և Գագիկ Ջհանգիրյանի միջև առերեսում տեղի չի ունեցել, Աբրահամյանը նշեց, որ վարույթն իրականացնող մարմինը քննչական այդ գործողությունը կատարելու ուղղությամբ պատշաճ միջոց ձեռնարկել է. «Այդ հանգամանքը պարզաբանվել է պարոն Վարդազարյանի կողմից ներկայացված միջնորդության վերաբերյալ կայացված որոշմամբ և ուղարկվել իրեն»:
Նշենք, որ, եթե միջոց է ձեռնարկվել առերեսում անցկացնելու ուղղությամբ, և այն տեղի չի ունեցել, ենթադրվում է, որ մյուս կողմը օգտվել է իր իրավունքից ու հրաժարվել դրան մասնակցելուց։
Հիշեցնենք, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը սույն թվականի ամռանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում գաղտնի ձայնագրություն էր հրապարակել և հայտարարել, թե ունի ապացույց, որ իր դեմ կատարվող «արշավն» ու ամեն ինչ քաղաքական որոշում է, ու ԲԴԽ-ում իրեն զրկել են ապացույց ներկայացնելու իրավունքից։
Ըստ Վարդազարյանի՝ ձայնագրությունը կատարվել է 2021 թվականի փետրվարի 20-ին. զրուցում են ինքը, այդ ժամանակ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։
Հիշեցնենք, որ տարածված ձայնագրության վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել ՀՀ դատախազությունը: Կառույցից հայտնել էին, որ Վարդազարյանի և Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրությունը ստուգման նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
Ձայնագրությանն արձագանքել էր նաև ԲԴԽ-ն, որը հայտնել էր՝ Գագիկ Ջհանգիրյանը մասնավոր զրույցը չի մեկնաբանում, և այն տեղի է ունեցել առանց վերջինիս իմացության:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT