Այս իրավիճակը միջազգային հանրության «իմպոտենտության» և Ադրբեջանի անպատժելիության արդյունքն է. Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, որը այսօրվանից անժամկետ նստացույց ու շարժում է սկսել ՄԱԿ-ի գրասենյակի առջև, հրավիրած ասուլիսի ժամանակ արձագանքելով հարցին, թե ինչո՞ւ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, պատասխանեց.

«Որովհետև ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է և միակ կազմակերպությունն է, որը մեխանիզմներ ունի՝ հստակ մանդատ տալու կոնկրետ երկրների՝ խաղաղապահ գործունեություն իրականացնելու և այդ գործունեության շրջանակները սահմանելու: Նաև և՛ պարտավորություն, և՛ լիազորություն ունի պաշտպանելու տարբեր ժողովուրդների անվտանգությունը և իրավունքները, եթե դրանք խախտվում են»:

Վերջինս նկատեց, որ Արցախի պարագայում ունենք 2020 թվականի պատերազմը, որի ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվել են լայնամասշտաբ պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, որոնց ՄԱԿ-ը, ցավոք, մինչ օրս չի միջամտել:

«Պատերազմը դադարեցվել է Ռուսաստանի միջամտությամբ: Այս երկու տարիների ընթացքում ռուս խաղաղապահները լավ թե վատ ապահովել են խաղաղությունը, անվտանգությունը: Իհարկե, եղել են միջադեպեր, որոնք նրանց օգնությամբ հարթվել են, իսկ հիմա ունենք իրավիճակ, որ նույնիսկ ռուս խաղաղապահներն ի վիճակի չեն շրջափակումը վերացնելու և հետևաբար անվտանգությունն ապահովելու»,- ասաց նա:

Վերջինիս խոսով՝ ՄԱԿ-ը, ի դեմս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, պետք է այս հարցը քննարկի և լրջագույն միջազգային երաշխիքներ ապահովի, որպեսզի Արցախի ժողովուրդը իր հայրենիքում կարողանա անվտանգ ապրել և արարել:

 «Ինձ համար կարևորն այն է, որ ի վիճակի լինենք պաշտպանել առնվազն Արցախի՝ այս պահին եղած սահմանները, ժողովրդի ֆիզիկական գոյության իրավունքները: ՄԱԿ-ը հենց այս պահին Արցախ մուտք գործելու պարտավորություն ունի, առանց ադրբեջանական թույլտվության, և դա միայն ՄԱԿ-ը կարող է անել՝ համաձայն միջազգային իրավունքի՝ հումանիտար աջակցություն ցուցաբերելու, օդային հաղորդակցությունը բացելու համար: Այդպիսի միջազգային պրակտիկա կա, և ՄԱԿ-ը պարտավոր էր դա անել դեռևս 2020 թվականին՝ պատերազմի ժամանակ»,- ընդգծեց Բեգլարյանը:

Նա հավելեց, որ ՄԱԿ-ը բազմիցս չի արձագանքել և սանկցիաներ չի կիրառել, և այս իրավիճակը միջազգային հանրության «իմպոտենտության» և Ադրբեջանի անպատժելիության հետևանքն է. «Արդեն զորքեր են կուտակում տարբեր հատվածներում՝ իբր թե իրենց քաղաքացիներին պաշտպանելու համար: Այս փոքրիկ քայլեր ներառող փաթեթը Արցախի ժողովրդի ցեղասպանությունն է»:

Նստացույցի երկրորդ հասցեատերը հայաստանյան հասարակությունն է: Ըստ Բեգլարյանի՝ տեսնում է խոր անտարբերություն, անօգնականության զգացողություն և երբեմն նաև Արցախի արժեքը չնկատելու խնդիր: «Այնինչ Արցախը բացառիկ արժեք է ու բացառիկ նշանակություն ունի թե՛ անվտանգային, թե՛ ինքնության, թե՛ պատմամշակութային տեսանկյուններից: Միանշանակ, Մոնթեի խոսքերը, որ եթե կորցնենք Արցախը, կշրջենք Հայոց պատմության վերջին էջը, այս օրերի մասին էին: Հետևաբար հայ ժողովրդի և Հայոց պետականության պարտավորությունն է ու շահերից է բխում Արցախի անվտանգությունն ապահովելու համար գործուն քայլեի իրականացումը»,- շեշտեց Բեգլարյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1316 դիտում

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա