Երևան
12 °C
Բժիշկ, հասարակական գործիչ Վահան Վարդապետյանի կարծիքով՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից կազմակերպված «բնապահպանական ակցիան» ադրբեջանական կողմի սպասված արդյունքների փոխարեն նպաստելու է Արցախի սուբյեկտայնության բարձրացմանը, միջազգային հանրության կողմից «ինքնորոշում, անջատում հանուն փրկության» հարցի լուծման անխուսափելիության ընկալմանը։
Վարդապետյանի հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Միջազգային հանրության արձագանքը շատ հստակ է. «Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, և գազամատակարարումը վերականգնվի»: Դատապարտող կոչով հանդես են եկել ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Ֆրանսիան, Կանադան... վստահաբար կմիանան շատ այլ երկրներ ու միջազգային կազմակերպություններ։ Ուշացումով հայտարարությամբ հանդես եկած ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան հայտարարեց, որ «ռուս խաղաղապահները կատարում են իրենց առջև դրված խնդիրը»: Տարածաշրջանի հիմնական դերակատարի և եռակողմ համաձայնության գլխավոր կողմի արձագանքը, որը նաև իր հեղինակած համաձայնագրի վեցերորդ կետով իր խաղաղապահ զորախմբի միջոցով ստանձնել է Լաչինի միջանցքի վերահսկողությունը, առնվազն ուշացած է և ոչ համարժեք։
Հնչել են ՀՀ նախագահի, կառավարության, ԱԺ-ի, ԱԳ նախարարության հրատապ հայտարարությունները, որոնք լիարժեքորեն բխում են ստեղծված իրավիճակից։ Նկատելի է դիվանագիտական ակտիվություն, որն ավելի հզոր հնչեղություն կստանա դիվանագիտական բոլոր կառույցների, սփյուռքահայ կազմակերպությունների և նրանց բարեկամների, ազդեցիկ անհատների գործուն աջակցությամբ։
Սակայն այս ամենը կլինի արդյունավետ, եթե հաշվի նստենք մի շարք իրողություններ հետ և դրսևորենք դրանք մատուցելու հմտություններ.
Ադրբեջանի վերջին գործողությունները ևս մեկ անգամ և վերջնականապես համոզում են, որ արցախահայությանը սպառնում են հումանիտար աղետն ու ցեղասպանության վտանգը, ուստի Արցախի կարգավիճակի քննարկումը առավել քան հրատապ է, և այն անորոշ ժամկետով հետաձգելու ռուսական առաջարկն ակնհայտորեն հանգեցնելու է Արցախի հայաթափմանն ու կորստին։
Ռուսական խաղաղապահ առաքելությունը, զուրկ լինելով միջազգային մանդատից, որերորդ անգամ «չկարողանալով» զսպել ադրբեջանական սադրանքները, իր վերահսկողության տարածքում հանգեցնելով հայկական կողմի դիրքերի ու մարդկային կորուստների, կենսական անհրաժեշտություն է առաջանում միջազգային հանրության քննարկմանը դնել ՄԱԿ-ի մանդատով օժտված միջազգային խաղաղապահ առաքելության հարցը։ Դա նաև կկանխի ադրբեջանական դիվանագիտության շանտաժի և կեղծիքների հնարավորությունը, թե իբր իրենք են դեմ ռուսական խաղաղապահ առաքելության առկայությանը՝ ի տարբերություն հայկական կողմի։
․ Միջազգային հանրությանը պետք է ընկալելի լինի, որ ադրբեջանական կողմը առհասարակ դեմ է խաղաղապահ առաքելությանը, իսկ դրա անխուսափելիության դեպքում իր համար ամենաձեռնտուն ռուսական խաղաղապահների առկայությունն է։
․ Հայանպաստ սպասելիքներ չպետք է ունենալ մեզ պարտության պարտադրած և միջանցք պոկելու ամենաշահագրգիռ կողմերից:
․ Վերջապես պետք է ընդունել, որ ՌԴ շահերը պատմական այս ժամանակահատվածում համընկնում են թուրք-ադրբեջանական շահերին և հանգեցնում մեզ համար ցավալի կորուստների։
․ Ոչ թե նեղանալ ու զարմանալ, թե ինչպես կարելի է «մեզ նման մինչև վերջ նվիրված ու հավատարիմ դաշնակցին» չգնահատել ու «գցել», այլ ընդամենը իրատեսորեն գնահատել մեր և մնացյալ աշխարհի (ԱՄՆ, Եվրոպա, Իրան Հնդկաստան, Չինաստան) համընկնող շահերը։
․ Եթե մինչև այսօր ցուցաբերել ենք արդարացված զգուշավորություն և իրավացիորեն վտանգավոր համարել ՀԱՊԿ-ից դուրս մեր գոյությունը, ապա այսօր աշխարհաքաղաքական բացարձակ նոր իրողությունների շեմին շարունակել զգուշավորությունը և հապաղել, նշանակում է համակերպվել ծանր կորուստների հետ և մերժել ու զրկվել ակնկալվող աջակցությունից ու ապագայի հնարավորություններից:
․ Վերջին իրադարձությունները ապացուցում են, որ Եվրամիության դիտորդական գործունեության կասեցման հարցը հրատապ վերանայելու կարիք ունի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT