Հանուն Արցախի կյանքի ճանապարհի․ Պոնչը, Թամարա Պետրոսյանը և այլք կոչ են անում բոլորին միանալ իրենց քայլերթին

Դերասան և հումորիստ Տարոն Պոնչ Իսպիրյանն «Ինստագրամ»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ մի շարք դերասանների, այդ թվում՝ դերասանուհի Թամարա Պետրոսյանի, երգիչ Արտեմ Վալտերի և հումորիստ Բոնիի մասնակցությամբ կոչ է անում միանալ դեկտեմբերի 20-ին կայանալիք քայլերթին։

Նրանք քայլերթը սկսելու են 19։30-ին Օպերայի բակից և շարժվելու են Երևանում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակ։ 

«Մենք ոչ մի քաղաքական ուժ չենք ներկայացնում։ Հանուն Արցախի կյանքի ճանապարհի վաղը հավաքվելու ենք Օպերայի բակում, որտեղից քայլերթով շարժվելու ենք ՌԴ-ի, Ֆրանսիայի դեսպանատներ, որից հետո հավաքվելու ենք ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, որտեղից մեր ձայնն ու բողոքը պետք է բարձրաձայնենք աշխարհին»,- տեսանյութում ասում է երգիչ Արտեմ Վալտերը։

Պոնչ Իսպիրյանի խոսքով էլ՝ տեսանյութում երևացող մարդիկ իսկապես սրտացավ են Լաչինի միջանցքի փակման հետ կապված։

«Սիրելի ընկերներ, այս տեանյութում երևացող մարդիկ իրոք սրտացավ են միջանցքի փակման կապակցությամբ։ Մենք ցանկություն չունենք ինչ-որ մեկի պատվերը կատարելու, ոչ էլ երբևէ կկատարենք։ Մենք պարզապես ցանկանում ենք օգնել մեր արցախահայությանը, որովհետև դեղ չկա, սննունդ չկա, ընտանիքները սպասում են մեր օգնությանը»,- նշում է նա։

Դերասանուհի Թամարա Պետրոսյանն էլ կոչ է անում բոլորին միանալ իրենց երթին։

 
 
 
View this post on Instagram

A post shared by PonchIspiryan (@ponchispiryan)

Հիշեցնենք՝ արդեն 8-րդ օրն է, ինչ փակ է Լաչինի միջանցքը՝ Արցախը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2163 դիտում

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը