ԳԱԱ-ն կոչ է անում միջազգային գործընկերներին լուծումներ առաջադրել Ադրբեջանի կողմից Արցախը ապաշրջափակելու ուղղությամբ

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան կոչ է անում միջազգային գործընկեր կառույցներին, հումանիստական կազմակերպություններին՝ աջակցել և լուծումներ առաջադրել Ադրբեջանի կողմից Արցախը ապաշրջափակելու ուղղությամբ:

Այս մասին նշված է ԳԱԱ-ի տարածած հայտարարության մեջ: Այն ներկայացնում ենք ստորև.

«Տևական ժամանակ է, ինչ բնապահպան ներկայացող ադրբեջանցիների մի մեծ խումբ շինծու պատրվակով փակել է Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանին կապող միակ, կենսական նշանակության ցամաքային ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Փաստական ապացուցված է այն հանգամանքը, որ «բնապահպան» ադրբեջանցիները, որոնց շարքերում նկատվել են տարբեր պաշտոնյաներ, զինվորականներ, Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ և այլն, որևէ առնչություն չունեն բնապահպանի գործի հետ: Սակայն նրանց գործողությունների արդյունքում Արցախի բնակչությունն արդեն տասներորդ օրն է՝ հայտնվել է շրջափակման մեջ։

Մեր օրերում, երբ արդի քաղաքակիրթ աշխարհը համընդհանուր քննադատության է արժանացնում մարդու իրավունքների ոտնահարման նվազագույն փորձը, Արցախի բնակչությունը հումանիտար աղետ է ապրում՝ զուրկ պարենի և դեղորայքի ձեռքբերման, բուժօգնության, ազատ տեղաշարժի և այլ հիմնարար իրավունքներից։ Արցախում՝ իր պատմական հայրենիքում, այժմ բնակվում է 120 հազար մարդ, գրեթե նույնքան, որքան կազմում է, օրինակ, Օռլեանի (Ֆրանսիա), Քեմբրիջի (Մեծ Բրիտանիա) կամ Ցյուրիխի (Շվեյցարիա) բնակչության թիվը: Անհնար է պատկերացնել միջազգային հանրության լռությունը և անգործությունը, եթե նմանօրինակ վտանգի առջև հայտնվեին թվարկված քաղաքները (տարածաշրջանները)։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կոորդինացվող այս գործողությունները խախտում են ոչ միայն 2020 թ․ նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ համաձայնությունը խաղաղության վերաբերյալ, այլև ուղղակիորեն ոտնահարում են ՄԱԿ-ի կողմից ընդունված և աշխարհի երկրների մեծ մասի կողմից ստորագրված մարդու իրավունքներին վերաբերող միջազգային կոնվենցիաները և համաձայնագրերը»,- ասված է հայտարարության մեջ:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան խստիվ դատապարտում է արդի բարդ աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում Ադրբեջանի կողմից իրականացվող այս սադրիչ և վտանգավոր քայլերը:

«ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կոչ է անում իր միջազգային գործընկեր կառույցներին, միջազգային հումանիստական կազմակերպություններին բարձրաձայնելու իր իսկ պատմական հայրենիքում՝ սովի, բուժօգնության և դեղորայքի ձեռքբերման անհնարինության, ցեղասպանության իրական վտանգի առջև կանգնած հայերի հարցը, աջակցել և լուծումներ առաջադրել։ Հակառակ պարագայում մարդու իրավունքները որպես բարձրագույն արժեք հռչակած երկրների, հումանիստական առաքելություն իրականացնող միջազգային խոշոր կազմակերպությունների հռետորաբանությունը կարող է տեղիք տալ լրջագույն կասկածների՝ դրանց ազնվության և կիրառելիության օբյեկտիվության հարցում»,- եզրափակվում է հայտարարությունը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1126 դիտում

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան