Օրեր առաջ Արցախից Երևան տեղափոխված ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում․ Ավանեսյան

Հայաստանի առողջապահական համակարգը և բժիշկների մասնագիտական թիմերը կապի մեջ են Արցախի գործընկերների հետ և միացյալ ուժերով հսկողություն են իրականացնում ծանր հիվանդների նկատմամբ: 

Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Արցախում բժշկական օգնության կարիք ունեցող պացիենտներին՝ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ըստ նրա՝ օրեր առաջ Արցախից Երևան տեղափոխված ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտի կյանքին վտանգ չի սպառնում, ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն:

Ավանեսյանի խոսքով՝ կան պացիենտներ, որոնք ծանր առողջական խնդիրներ ունեն, և այդ առողջական խնդիրները հնարավոր չէ լուծել Արցախի ԲԿ-ներում, անհրաժեշտ է նեղ մասնագիտական խորհրդատվություն:

Հայաստանի առողջապահական գերատեսչության ղեկավարն ընդգծեց՝ խնդիրը հրատապ լուծում է պահանջում. «Ե՛վ նախարարությունը, և՛ մասնագիտական թիմերն անմիջական կապի մեջ են մասնագետների հետ և պացիենտների հսկողությունն իրականացնում են միացյալ ուժերով: Այս պահին հետևում ենք իրավիճակին և մեր բոլոր խողովակներով փորձում ճնշում բանեցնել և, ի վերջո, մեր պահանջը տեղ հասցնել, որ այս պացիենտների կյանքին վտանգ է սպառնում և անհրաժեշտ է րոպե առաջ ապաշրջափակել այդ կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, և մարդկանց նորմալ, բնականոն կյանքի հնարավորություն ընձեռել»:

Առողջապահության նախարարը նաև շեշտեց՝ շրջափակման ամեն օրը ստեղծում է թե՛ պարենային ապրանքների, թե՛ դեղորայքի, թե՛ բժշկական նշանակության ապրանքների խիստ անհրաժեշտություն և պակաս: «Օր առաջ անհրաժեշտ է վերականգնել բնականոն կապը Հայաստանի և Արցախի միջև, որպեսզի մենք այս հումանիտար ճգնաժամից դուրս գանք»,- հավելեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18826 դիտում

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե