Երևան
12 °C
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվել է կենսաբանական գիտությունների դոկտոր Նաիրա Այվազյանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գործունեությունը՝ Նաիրա Այվազյանը նշել է, որ ինստիտուտն ընդլայնել է իր գիտական ուղղվածությունը։ «Բացի նեյրոֆիզիոլոգիայից, որը մեր ավանդական գիտական ուղղվածությունն է, ներկայում ինստիտուտը զբաղվում է նյարդաֆիզիոլոգիայով, նյարդային համակարգի ինտեգրատիվ, պլաստիկ հատկությունների հետազոտություններով, կենտրոնական կարգավորման մեխանիզմների շարժողական և վեգետատիվ ֆունկցիաների հետազոտությամբ, գործնական առաջարկությունների զարգացմամբ։ Մեր կողմից նաև իրականացվում են մի շարք դրամաշնորհային ծրագրեր»,-ասել է Նաիրա Այվազյանը։
Ինստիտուտին կից գործում է Հայկական ֆիզիոլոգիական ընկերությունը և Ուղեղի հետազոտությունների միջազգային միության Հայաստանյան մասնաճյուղը: Ըստ Նաիրա Այվազյանի՝ «Հորիզոն Եվրոպա» գիտական ծրագրի շրջանակներում ինստիտուտում հիմնվելու է գերազանցության կենտրոն:
Նաիրա Այվազյանի կենսագրությունը
Ծնվել է 1973 թվականին՝ Երևանում:
1995 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը:
2002 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, 2015 թվականին՝ դոկտորական ատենախոսությունը:
Նաիրա Այվազյանի մասնագիտական հետաքրքրություններն ընդգրկում են կենսաֆիզիկան, կենսաքիմիան, ֆիզիոլոգիան, ռադիոկենսաբանությունը: Նա 140 տպագիր աշխատանքի, այդ թվում 1 ուսումնամեթոդական գրքի հեղինակ է:
1996-2011 թվականներին նա աշխատել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի ամբիոնում՝ լաբորանտից մինչև ավագ գիտաշխատող:
2010-2012 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտության տեղեկատվության վերլուծության և մոնիտորինգի կենտրոն-լաբորատորիայի վարիչը:
2011-2012 թվականներին ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի Թունաբանական հետազոտությունների լաբորատորիայի ղեկավարն էր:
2012 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում:
Նաիրա Այվազյանը Թունաբանության միջազգային միության Եվրոպական սեկցիայի նախագահն է, Համահայկական կենսաֆիզիկական ասոցիացիայի փոխնախագահը:
Անդամակցում է Եվրոպական կենսաքիմիական կազմակերպությունների ֆեդերացիային, Եվրոպական կենսաֆիզիկական կազմակերպությունների ասոցիացիային:
Նա Toxicon (Elsevier) միջազգային հանդեսի խմբագրական կազմի և Երևանի պետական համալսարանում գործող ՀՀ ԲՈԿ-ի Կենսաֆիզիկայի 051 մասնագիտական խորհրդի անդամ է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT