Երևան
12 °C
Պարզվել են Կապան համայնքի նախկին ղեկավար Աշոտ Հայրապետյանի կողմից մի շարք չարաշահումներ կատարելու դեպքի հանգամանքները, նրան մեղադրանք է ներկայացվել:
Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Կապան համայնքի նախկին ղեկավար Ա. Հ.-ն, 2012 թվականից մինչև 2018 թվականը զբաղեցնելով նշված պաշտոնը, հաստատապես տեղյակ լինելով, որ նույն համայնքի բնակիչներից մեկը, համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Քաջարանյան մայրուղու վրա գործող ռեստորանային համալիրի դիմաց գտնվող 1,4 հա հողամասի վրա շարունակում է ինքնակամ կառուցել դեռևս 2008թ.-ից սկսված 64 ք/մ շինությունը, որը նրա մահից հետո՝ 2016թ.-ին, շարունակել է որդին, պաշտոնավարման ընթացքում նշված շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու, ինչպես նաև նրանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չի ձեռնարկել:
Բացի այդ, Ա.Հ.-ն ապօրինի կառուցված վերոնշյալ շինությունում անխափան ջրամատակարարումն ապահովելու անձնական դրդումներով, 2017թ. հոկտեմբերի 2-ին կազմել և Կապան համայնքի վերոնշյալ բնակչի որդուն է հանձնել կեղծ փաստաթուղթ հանդիսացող տեղեկանք, թե իբր ք. Կապան Քաջարանյան մայրուղու՝ ռեստորանային համալիրի դիմաց գտնվող 1,4 հա հողամասի վրա կառույցի օրինականացման գործընթացն ընթացքի մեջ է, որն էլ այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ վերջինս ներկայացրել է «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերություն և 21.01.2019թ. տվյալ ընկերության հետ կնքել ջրամատակարարման պայմանագիր:
Քննությամբ պարզվել է նաև, որ Կապան համայնքի նախկին ղեկավարը, տեղյակ լինելով, որ հիշյալ համայնքի Բարաբաթում թաղամասի վարչական տարածքում գտնվող հողատարածքում՝ Հայաստանի Հանրապետությունում գործող հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող ընկերություններից մեկը պատրաստվում է տեղադրել բջջային հիմնական կայան և վճարել այդ հողակտորն օգտագործելու դիմաց, վճարվելիք գումարները համայնքի բյուջե մուտքագրելու փոխարեն, համաքաղաքացուն օգտակար լինելու և նրա կողմից գումար վաստակելու նպատակով, .2014թ. սեպտեմբերի 30-ին կայացրած որոշմամբ՝ նշված թաղամասում գտնվող, գյուղատնտեսական նշանակության արոտ հանդիսացող, 0,015 հա մակերեսով հողատարածքը տրամադրել է համաքաղաքացուն։ Ապա 2014թ. հոկտեմբերի 6-ին տարեկան 1000 ՀՀ դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով վարձակալության պայմանագրով հողամասը հանձնել է վերջինիս:
Այնուհետև Ա.Հ.-ն, գիտակցելով, որ նշված հողամասը ենթավարձակալության է տրամադրվելու հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող վերոնշյալ ընկերությանը, առանց հողակտորի նպատակային նշանակությունը փոխելու, ապօրինի հողօգտագործումը կանխարգելելու փոխարեն, չի առարկել ապօրինի ենթավարձակալության պայմանագրի կնքման դեմ: Ավելին, 2014թ. հոկտեմբերի 29-ին նշված քաղաքացու և Կապանի համայնքապետարանի միջև կնքվել է անշարժ գույքի վարձակալության նոր պայմանագիր, որով թույլատրվել է հողամասը երրորդ անձին ենթավարձակալության տրամադրումը՝ առանց վարձատուի լրացուցիչ համաձայնության։ Ընդ որում, տվյալ պայմանագրի գործողության սկիզբ է նշվել 2014թ. հոկտեմբերի 6-ը:
Կապան համայնքի նախկին ղեկավարի կողմից վերը նշված լիազորությունները չկատարելու պատճառով հողակտորը վարձակալվել է անհամեմատ ցածր գնով՝ համայնքի համար անզգուշությամբ առաջացնելով էական վնաս, մասնավորապես՝ համայնքին չի վճարվել ընդհանուր 1.316.500 ՀՀ դրամ։
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2022թ. դեկտեմբերի 28-ին միջնորդություն է հարուցվել հսկող դատախազին՝ Ա.Հ-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից Կապան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել:
Նախաքննությունը շարունակվում է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT