Խաղաղության հույսով ու սպասումով․ որտեղ և ինչպես են դիմավորելու Ամանորը շոու բիզնեսի ներկայացուցիչները

2023 թվականին՝ ջրային նապաստակի տարվա գալստին հաշված ժամեր են մնացել: Մինչ քաղաքական և հասարակական գործիչներն ամփոփում են 2022 թվականին ձեռք բերած հաջողություններն ու կորուստները, շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչներ «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում խոսել են այն մասին, թե ինչպե՞ս և որտե՞ղ են դիմավորելու Ամանորը։

Նրանցից շատերի համար դեկտեմբերի 31-ն աշխատանքային է լինելու, իսկ մաղթանքը միմիայն խաղաղությունն է:

Դերասան, երգիչ շոումեն Արամ MP3-ի Ամանորը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս անցնելու է աշխատանքային մթնոլորտում: Ելույթներից, համերգներից հետո է նա Նոր տարին նշում ընտանիքի անդամների հետ: «Ամանորի գիշերը չեմ հասցնելու լինել ընտանիքիս հետ, չնայած արդեն սովոր են։ Միասին նշում ենք հունվարի 1-ից հետո, երբ աշխատանքային գործընթացը դադարեցված է լինում։ Դեկտեմբերը միշտ աշխատանքային առումով լի ամիս է»,- մեր զրույցում ասում է նա։

Երգիչը դժգոհ չէ 2022-ից. այն կատարել է իր ամանորյա երազանքը, որը պահում էր ամեն տարի․ «Իմ ընտանիքում ևս մեկ անդամի համալրման տարի էր՝ ծնվեց աղջիկս։ Մեծ ձեռքբերումներ ունեցա։ Այսինքն՝ 2022-ն ինձ համար ամբողջությամբ հաջողված տարի էր»:

Արամը բոլորին մաղթում է ընտանեկան սեր և առողջություն և, ամենակարևորը, խաղաղություն մեր երկրին։

Ամանորը կրկին աշխատանքային, բայց միևնույն ժամանակ ընտանեկան ջերմությամբ լցված տոն է լինելու դերասան Ռաֆայել Երանոսյանի համար։ Այս տարի էլ դերասանը Նոր տարին կդիմավորի ծնողների հետ իր հայրենի գյուղում՝ գյուղական տաք անկյունում: «Ամանորի գիշերը կաշխատեմ ու հետո կշտապեմ ընտանիքիս մոտ։ Սովորական ընտանեկան տոն է սա մեզ համար։ Ճոխ սեղան, իհարկե, չի լինելու, բայց գյուղում հյուրերը շատ կլինեն»,- ասում է նա։

2022-ից ստացած նոր ձեռքբերումների, հաջողությունների և նոր ընկերների հետ միասին Ռաֆայելը պատրաստվում է դիմավորել 2023-ը։ Նոր տարվա մեջ էլ հնարավոր է՝ երկրպագուները դերասանին այլևս միայնակ չտեսնեն։

«2022-ն ինձ համար շատ լավ տարի էր, բայց երբ շուրջդ վատ է, դու քո ուրախությունն էլ չես կարողանում հանգիստ վայելել։ Նոր տարուն ցանկանում եմ մեր երկրին միայն խաղաղություն, և այդ խաղաղությունը նաև մարդկանց ներսում է պետք։ Ուզում եմ՝ մեր ժողովուրդը տխրությունից դուրս գա և փորձի նաև դրական մթնոլորտում ապրել։ 2023 թվականի համար նպատակները շատ են»,- նշում է նա:

2022 թվականը նոր ձեռքբերումներով և գունավոր իրադարձություններով հաջողակ տարի է եղել նաև դերասանուհի Իննա Խոջամիրյանի համար։

«2019 թվականից սկած՝ ես Ամանորը դիմավորում էի Հայաստանից դուրս, այսինքն՝ յուրաքանչյուր տարի մի երկրում էի և նոր բացահայտումների մեջ։ Այս տարի լինելու եմ ընտանեկան ջերմ միջավայրում՝ Հայաստանում՝ ընտանիքիս հետ եմ դիմավորելու, նույնիսկ հայրս ու մայրս շատ են ուրախացել (- հեղ. ժպտում է)»,- ասում է Իննան։

Դերասանուհին հույս ունի, որ գալիք տարին կլինի լավագույնը, և բոլորին մաղթում է խաղաղություն, սեր ու ջերմություն միմյանց նկատմամբ։

Երգչուհի Սիլվա Հակոբյանն էլ 2022-ը ճանապարհելու է ընտանիքի հետ միասին, չնայած Ամանորը նրա համար նաև մի փոքր աշխատանքային է լինելու։ Մեզ հետ զրույցում ուրախությամբ նշում է՝ անցնող տարին իրեն ևս մեկ հրաշք է պարգևել․ «Ծնվեց իմ աղջիկը՝ Սառան, այդ պատճառով 2022-ն ինձ համար մեծ ձեռքբերումի տարի էր։ 2019 թվականին էլ եմ շնորհակալ մեծ աղջկաս՝ Միլայի ծնունդի համար (- հեղ. ժպտում է)»։

Երգչուհու ամանորյա մաղթանքը մեր երկրի համար խաղաղությունն է, ինչպես նաև այն, որ յուրաքանչյուր ընտանիքում լսվի մանկան անուշ ծիծաղ։

Ծնողների հետ՝ ընտանեկան մթնոլորտում, Ամանորը դիմավորելու է նաև երգիչ Արսեն Գրիգորյանը։ Վերջինս 2022-ը ճանապարհում է 2023-ի մեծ սպասումով․ «Գալիք տարվա հանդեպ շատ լավ եմ տրամադրված։ Այդ պատճառով հունվարի հենց առաջին շաբաթվանից սկսելու ենք նոր տեսահոլովակի նկարահանման աշխատանքները։ 2022-ը նույնպես շատ լավ տարի էր թե՛ իմ, թե՛ իմ երաժշտական ստուդիայի սաների հաջողությունների համար»։

Արսենն իր ամանորյա մաղթանքում նույնպես խաղաղություն է ցանկանում․ «Թող բոլորը խաղաղ լինեն, մեր մանուկները միայն ուրախության ձայն լսեն»։

2023 թվականը խաղաղության հույսով պատրաստվում է դիմավորել նաև երգչուհի Ջուսը, մեզ հետ զրույցում նա խոստանում է գալիք տարում հանդես գալ նոր ստեղծագործական մտքերով։

Ջուսն Ամանորը դիմավորելու է մայրիկի հետ, որից հետո տոնը շարունակելու է հանդիսատեսի հետ։

Իսկ երգչուհի Հասմիկ Կարապետյանը ամանորյա տրամադրություն չունի: Մեզ հետ զրույցում Հասմիկը վերհիշում է՝ 2022 թվականը խլեց շոու բիզնեսի վառ և կյանքով լի անձանց։ Պայմանավորված նաև վերջին երկու տարիներին երկրում տիրող սահմանային լարվածություններով՝ նա փորձում է միայն իր երեխաների համար ապահովել գալիք տարվա տոնական հրաշքը։

«Երեխաների համար փորձում եմ ուրախ լինել, բայց սպասում չկա ամանորյա հեքիաթի։ Միևնույն ժամանակ, երեխաների համար է, որ պետք է շարունակել ապրել։ Իմ տանը որևէ պատրաստվածություն չեմ տեսնում, ընտանիքիս հետ Նոր տարին դիմավորելու ենք Երևանի սրտում՝ որևէ ժամանցային վայրում, որտեղ կլինի ամանորյա երեկույթ»,- նշում է նա։

2022-ին թեև եղան շատ կորուստներ՝ թե՛ երաժշտական աշխարհի, թե՛ երկրի համար, բայց, երգչուհու խոսքով, եղել են նաև լավ պահեր․ նոր երգեր, ծանոթություններ և այլն:

«Իմ անկյունում այս տարին միշտ դրական կլինի, բայց երկրիս համար տխուր տարի էր։ Հիմա մեծ սրտով պատրաստվում եմ 2023-ին, որը հայ ժողովրդին խաղաղություն և բարություն կբերի»,- ասում է նա։

Ամանորյա տոնական տրամադրությունը բացակայում է նաև դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի մոտ։ Չնայած Նոր տարվա գիշերը նրա համար նույնպես աշխատանքային է լինելու, բայց ժամանակ է հատկացնելու նաև ընտանիքի համար։

«Ամանորին տոնական տրամադրությունը միայն երեխաների համար է և նրանց երազանքները չկոտրելու։ Ես միայն մաղթում եմ մեր երկրին խաղաղություն և մեր հայրենակիցներին՝ ապաշրջափակում»,- նշում է նա։

Դերասանուհի Հերմինե Ստեփանյանի ամանորյա մաղթանքը նույնպես խաղաղությունն է և Արցախի մեր հայրենակիցների կյանքի ճանապարհի բացումը։ Նա տոները միշտ անցկացնում է ընտանիքի հետ, այս տարին ևս բացառություն չի լինի:

«2022 թվականը, ճիշտ է, այդքան էլ գունավոր չէր, բայց 2023-ին սպասում եմ հույսով։ Տարվա մեջ բոլոր օրերին էլ իմ տանը ընտանեկան ջերմ տրամադրություն է, սիրուն և համով է։ Ճոխ սեղան չի լինում, ես շեշտը դնում եմ ոչ թե ուտելիքի շատ լինելու, այլ՝ սիրուն մատուցման»,- շեշտում է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2450 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս