Երևան
12 °C
Ժամեր առաջ լուրեր տարածվեցին, որ դեկտեմբերի 31-ին Երևանում թալանել են երգչուհի Սոնա Շահգելդյանին։
Շահգելդյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է դեպքին՝ հաստատելով այն: Նա տեղի ունեցածը դիտավորյալ քայլ է համարում, որը, ըստ նրա, կատարել է իրեն ճանաչող անձնավորություն:
«Իմ շատ սիրելի ընկերներ, հետևորդներ, անսահման զանգեր եմ ստանում և՛ շնորհավորական, և՛ անհանգստացած վերջի դեպքերի հետ կապված:
Խորին երախտագիտությունս եմ հայտնում բոլորին և ասեմ հետևյալը: Ովքեր տեղյակ չէին, դեկտեմբերի 31-ին՝ առավոտյան, կոտրել էին մեքենայիս ապակին՝ փորձելով վնասել մեքենաս: Կարծում եմ, որ դիտավորյալ քայլ էր իմացող մարդու կողմից՝ Ամանորի գիշերը վատություն անելու ինձ:
Այդ մասին հայտնել եմ պատկան մարմիններին, ովքեր զբաղվում են այդ գործով: Եթե տվյալ հանցագործի նպատակն էր ինձ վատություն անել, որ ես չգնայի նկարահանումների կամ որևէ աշխատանքի, ասեմ՝ գտնվեցին բարի մարդիկ, ովքեր արագ արձագանքեցին խնդրին և վերականգնեցին մեքենայիս ապակին: Իսկ ահա օրվա ավարտին մի շարք տեխնիկական խնդիրներ առաջացան, որի նպատակն էր խաթարել երաժշտական գործունեությունս: Դա ևս անցավ բարեհաջող, և ապացուցեցի ևս մեկ անգամ, որ նման խնդիրների դեպքում անգամ ես ունեմ մեծ ձայնային տվյալներ և խնդիր չունեմ ֆանագրամա երգելու:
Այսպիսով, ամփոփելով նախորդ տարին՝ հավելեմ՝ ամեն խնդիր անցողիկ է, երբ կողքիդ կան հրաշալի ու հատուկենտ ընկերներ ու խումբ: Ցանկանում եմ, որ այս տարի չհանդիպեք ոչ մի դժվարության, իսկ հանդիպելուց հաղթահարեք հեշտությամբ: Ուզում եմ ապրենք խաղաղ ու առողջ, թող բոլոր զինվորները տուն գան և երջանկացնեն իրենց մայրերին, քույրերին, կանանց և ընտանիքի մյուս անդամներին:
Շնորհակալ եմ անհանգիստ լինելու համար: Անչափ շոյված եմ ձեր արձագանքներից: Իսկ ես խոստանում եմ, որ չեմ դադարելու աշխատել և ձեզ մատուցել որակյալն ու հաճելին: Ես լավ եմ, ամեն բան լավ է, շատ շնորհակալ եմ ձեզ, թող Աստված ների մեղավորին, իսկ ձեզ պես մաքուր սրտով մարդկանց թող տա լավագույնը»,- գրել է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT