Թյուրիմացությունը շտկված է, Սուրբ Ծնդդյան համերգի՝ Հանրայինի եթերից հեռացված հատվածը կվերականգնվի. Ասողիկ աբեղա

Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Թանգարանների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը ահազանգել է, որ Սուրբ Ծննդյան տոնին նվիրված համերգը, որը տեղի է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ և աջակցությամբ, Հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրվել է մոնտաժված:

Ըստ Ասողիկ աբեղայի՝ դուրս է բերվել հաղորդավարի խոսքը, որը նաև երախտիքի խոսք է եղել՝ ուղղված այն երախտավորներին, որոնց շնորհիվ կյանքի է կոչվել նախագիծը:

«Հունվար 6-ի երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում՝ օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսի, երկրորդ անգամը լինելով՝ տեղի ունեցավ տոնական մեծ համերգ՝ նվիրված Սուրբ Ծննդյան տոնին:

Համերգը նկարահանվեց և հեռասփռվեց Հանրային հեռուստաընկերությամբ: Սակայն...

Համերգի ձայնագրության մեջ կրճատված էր հաղորդավարի խոսքը, որը նաև երախտիքի խոսք էր՝ ուղղված այն երախտավորներին, որոնց շնորհիվ կյանքի կոչվեց նախագիծը:

Ցավալի է, բայց, մանավանդ, անընդունելի ու դատապարտելի նման մոտեցումը, որ դրսևորեցին Հանրային հեռուստաընկերության պատկան անձերը: Արդ, այստեղ ենք հրապարակում դահլիճում հնչած, իսկ Հանրային հեռուստաընկերության եթերում փոքրոգությամբ կտրված հատվածը. 

«…Որդիական ակնածանքով ու սիրով մեր երախտագիտությունն ենք հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին, որ Իր օրհնությամբ կյանք պարգևեց այս նախագծին: 

Շնորհակալ ենք Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ ցուցաբերած աջակցության համար: Երախտագիտության մեր սրտագին խոսքն ենք հղում տոնական այս համերգի հովանավորներին՝ Հայ բարեգործական ընդհանուր միությանը, Էվոկաբանկին, Կոնվերսբանկին, Արմսվիսբանկին և բոլոր աջակիցներին»:

Կարճ ժամանակ անց Ասողիկ աբեղան կատարել է երկրորդ գրառումը՝ հայտնելով, որ թյուրիմացությունը շտկված է:

«Կուզեմ իմ մասնավոր շնորհակալությունը հայտնել Հանրային հեռուստաընկերությանը՝ ի դեմս Գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր պրոդյուսեր Տիար Տիգրան Վիրաբյանի, որ ազնվաբար և ամենայն պատասխանատվությամբ արձագանքեց մեր արդար վրդովմունքն արտահայտող գրառմանը. Սբ Ծննդյան տոնական մեծ համերգի տեսագրությունն այլևս կամբողջացվի և այդպես կտրվի Հանրային հեռուստաընկերությանը՝ հանրությանը ներկայացնելու համար:

Եվ թող ոչ ոք չփորձի հանդգնել և խնդիրը նենգաբար շահարկել:

«Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան»»,- գրել է քահանան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2001 դիտում

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան