Երևան
12 °C
Մեդիափորձագետների կարծիքով՝ ռազմական դրության ժամանակ համացանցը սահմանափակելը պետք է հիմքեր ունենա, դրա համար պետությունը նախ համապատասխան քայլեր պիտի ձեռնարկի։ Այս մասին նրանք այսօր հայտարարեցին հրավիրված ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք՝ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է սահմանափակել համացանցը ռազմական դրության ժամանակ։ Նախագիծը հանրային քննարկման է դրվել և դարձել տարբեր քննարկումների առիթ։
Ըստ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի՝ նախագիծը հասկանալու համար պետք է հստակ տեղեկանալ՝ ո՞վ է հիմնական շահառուն՝ Կառավարությո՞ւնը, բանա՞կը, թե՞ ԱԱԾ-ն։ Մարտիրոսյանի խոսքով՝ պետք է հաշվի առնել նաև նախագծում առաջարկվող սահմանափակումների հետևանքները։
«Շատ խիստ գործիքներ կան, անգամ՝ ինտերնետ կապի անջատում, սակայն դա ոչ ոք չի փորձարկել, և մենք նույնիսկ չգիտենք, թե ինչ հետևանքներ կարող է այն ունենալ: Ինչ կլինի բջջային կապի հետ, որովհետև մենք լավ չենք պատկերացնում մեր երկրի ինֆոստրուկտուրան։ Հայաստանում ադրբեջանական կայքերի մի մասը արգելափակված է, բայց մի մասն էլ հանգիստ գործում է, կարողանում ենք մուտ գործել։ Բայց պարզ չէ, թե ո՞վ է արգելափակել դրանք»,- ասաց Մարտիրոսյանը։
Մեդիափորձագետ Արթուր Պապյանի խոսքով էլ՝ փորձ է արվում լեգիտիմացնել 2020-2022 թույլ տված սխալները։ Վերջինս օրինակ բերեց, երբ 2020 թվականին՝ Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ, Հայաստանում մասնակի արգելափակվել էր «Տիկտոկ» հարթակը:
«Սակայն այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչո՞ւ արգելափակվեց «Տիկտոկ»-ը, բայց ոչ «Տելեգրամ»-ը, որտեղ մի քանի անգամ ավելի շատ վտանգներ կային։ Դա էլ էր անհասկանալի՝ որոշների մոտ արգելափակվել էր, մյուսների մոտ՝ ոչ։ Մենք հարցումներ էինք ուղարկել ԱԱԾ-ին, նաև՝ օպերատորներին: Ըստ օպերատորների՝ օրենքին համապատասխան՝ պարտավոր են եղել համագործակցել ԱԱԾ-ի հետ, իսկ ԱԱԾ-ից մեզ պատասխանեցին, որ դա իրականացվել է երկրի անվտանգությունից բխող գործընթացներին համապատասխան»,- նշեց նա:
Անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ է համացանցը արգելափակող նախագիծը շրջանառվում հիմա, Պապյանը նկատեց. «Հավանաբար իշխանությունները նկատում են ինչ-որ զարգացումներ, որոնց հետ կապված՝ տեսնում են ինտերնետի արգելափակման մեխանիզմներ։ Բայց դեռևս չգիտենք՝ ի՞նչ հիմքով և ո՞վ է որոշելու արգելափակումը»:
Սամվել Մարտիրոսյանն էլ ասաց, որ արգելափակման նախադեպեր այլ երկրներում ևս կան, սակայն դրանք արդյունավետ չեն․ «Մենք ունենք վառ օրինակ՝ ՌԴ-ն, այնտեղ պետք է հաշվել, թե ինչը արգելափակված չէ: Դա անհեթեթ է և անիմաստ: Միևնույն է, ինչ պետք է, դա ներթափանցվում է երկիր։ Արգելափակումը նաև խնդիրներ բերեց. փորձում էին մեկ տարի արգելափակել «Տելեգրամ»-ը, փոխարենը օրեր շարունակ չէին աշխատում վճարային համակարգերը»։
Մեդիափորձագետները, սակայն, չեն ժխտում, որ օրենքի կարևորությունը կա, միևնույն ժամանակ հարկավոր է բացատրել դրա կիրառությունը:
«Ֆեյք լուրերն ու կեղծ ապատեղեկատվությունները, ռազմական դրության ժամանակ հիբրիդային պատերազմը հաշվի առնելով՝ այո՛, ինչ-որ գործիքի առկայություն պետք է, և օրենսդրական մեխանիզմի առկայությունը անհրաժեշտ է, սակայն չի բացատրվում՝ ինչպես է այն լինելու»,- նշեց Պապյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT