Երևան
12 °C
«Հարց է՝ արդյոք Արցախի քաղաքական էլիտան միատա՞րր է, թե՞ ոչ, ունե՞ն նույն պատկերացումները ԼՂ ճակատագրի վերաբերյալ, արդյոք Արցախի նախագահն Արայիկ Հարությունյա՞նն է: Նրա, Վիտալի Բալասանյանի ու Ռուբեն Վարդանյանի պատկերացումները նո՞ւյնն են ստեղծված իրավիճակի հաղթահարման գործընթացում, թե՞ կան տարբեր մոտեցումներ, որոնք բացառում են համատեղ աշխատանքը»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի հունվարի 7-ի ստորագրած հրամանագրին, որի համաձայն՝ Վիտալի Բալասանյանն ազատվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և նրան այդ պաշտոնում փոխարինել է Արարատ Մելքումյանը։
«Սույն ազատումն անսպասելի էր: Սա խոսում է Արցախի քաղաքական էլիտայում տեղի ունեցող խորքայի փոփոխությունների մասին, որոնց իրական պատճառը, կարծում եմ, պարզ կդառնա ավելի ուշ: Ըստ էության՝ ԼՂ քաղաքական վերնախավում բացակայում է միատարրությունն ու չկա հստակեցված պատկերացում տարածաշրջանի հետագա ճակատագրի վերաբերյալ»,- նշում է նա:
Ըստ նրա՝ տպավորություն է, որ ԼՂ-ում իշխանությունը բաժանված է մի քանի մասի:
«Ո՞վ է որոշում կայացնողն Արցախում այսօր: Փաստացի, կա մանդատով ընտրված նախագահ, սակայն հարց է՝ նա ամբողջությամբ իրականացնո՞ւմ է իր պարտավորությունները և տիրապետո՞ւմ է ստեղծված իրավիճակին, թե՞ ոչ: Հետաքրքիր է նաև, թե ինչ իրավասություններով է օժտված Արցախի Անվտանգության խորհուրդը, որքանո՞վ է դրա նոր քարտուղարը ենթակա լինելու պետնախարարին: Այլ կերպ ասած՝ Արայիկ Հարությանը խաղի մե՞ջ է, թե՞ հայտնվել է խաղից դուրս վիճակում: Խորը մտահոգություն ունեմ, որ Արցախում կան նաև ոչ ֆորմալ ուժեր, որոնք ոչ պակաս ազդեցություն ունեն և տրամադրություններ գեներացնելով են զբաղվում»,- ընդգծում է նա:
Նորիկյանը, արձագանքելով նաև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի երեկվա այն հայտարարությանը, ըստ որի՝ Արցախից մի հայտնի ընտանիք ռուս խաղաղապահների հետ պայմանավորվածության միջոցով լքել է Արցախի տարածքը՝ հանգստի մեկնելու նպատակով, ասում է. «Նման շատ հայտնի ընտանիքներ քանդեցին Հայաստանի և Արցախի բնականոն զարգացումը: Այդ արտոնյալները մսխեցին մեր հաղթանակներն ու դրա անվան տակ թալանեցին մեր երկիրը՝ դառնալով միլիոնատեր: Ինձ համար սա մարդկայնորեն դատապարտելի է և, որպես իրավաբան, փաստում եմ՝ յուրաքանչյուր երկրի կարևոր բաղադրիչներից են՝ օրենքի առջև բոլորի հավասար լինելն ու պետության առջև ծառացած խնդիրները հավասար կիսելը»:
Վերջինիս կարծիքով, այնուամենայնիվ, պետք է բարձրաձայնվի, թե ովքեր են թաքնված սրա հետևում, և, որ ամենակարևորն է, ենթարկվեն համապատասխան պատասխանատվության: Նորիկյանի խոսքով՝ ակնհայտ է՝ տեղի ունեցածն ապօրինություն է. ներկայումս ոչ ոք չի կարող լքել Արցախը:
«Նման արտահոսք ապահովելով՝ տպավորություն կարելի է ստեղծել, որ ադրբեջանցիների կողմից շրջափակումը կորցնում է իր ազդեցությունը. կան ճանապարհներ, որոնք նրանց վերահսկողությունից դուրս են: Հետևաբար, եթե շրջափակումն անարդյունավետ է, այն կորցնում է նաև իմաստը: Հնարավոր է՝ սա նաև որոշակի ռիսկեր է պարունակի»,- ասում է նա:
Զրուցակցի խոսքով՝ ինքն Արցախից սպասում է քաղաքական մտքի համախմբման և արցախահայության ճակատագրի մասով հստակության, քանի որ, ըստ Նորիկյանի, կենացների և սրտաճմլիկ խոսքերի ժամանակը վաղուց անցել է:
«Անհրաժեշտ է քաղաքական լուծման համակարգ առաջարկել՝ ինչպե՞ս են պատրաստվում դուրս գալ ստեղծված իրավիճակից: ԼՂ քաղաքական վերնախավն իր մեջ պետք է քաջություն գտնի և սկսի բանակցել Ադրբեջանի ղեկավարության հետ, որպեսզի ոչ միայն լուծվի իրավիճակը, այլև Արցախը տնօրինի իր իսկ ճակատագիրը: Ակնկալում եմ՝ Արցախից լսել քաղաքական միտք և հայեցակարգ ծառացած խնդրի մասով: Կոչերը, իհարկե, անհրաժեշտ են, սակայն դրանք բավարար չեն»,- ասում է նա:
Քաղաքական գործչի դիտարկմամբ՝ ԼՂ-ն իր հնարավորություններին ու ժամանակին համահունչ պետք է գործի. «Մենք պետք է առավելապաշտությունը համադրենք սեփական հնարավորությունների հետ ու չառաջնորդվենք երազանքներով: Սա հատկապես պետք է արմատանա ու հասունանա Արցախի քաղաքական և հանրային տիրույթում»:
Նատալի Մկրտչյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT