Երևան
12 °C
16-ամյա դաշնակահարուհի Անահիտ Ստելմաշովան Ջավախքից է՝ Ախալքալաք քաղաքից, որտեղ էլ վեց տարեկանից սկսել է զբաղվել երաժշտությամբ: Չորս տարեկանից զբաղվել է նաև կարատեով, սակայն, ինչպես ինքն է ասում, առաջին երեք դասին հաճախելուց հետո հասկացել է, որ երաժշտությունն է իր տարերքը, որով պետք է զբաղվի ամբողջ կյանքում: Թողել է սպորտը և բոլոր ուժերը կենտրոնացրել դեպի երաժշտությունը:
«Ընտանիքումս բոլորն են գնացել երաժշտական դպրոց, սակայն պրոֆեսիոնալ մակարդակի ոչ ոք երաժշտությամբ չի զբաղվել: Առաջի դասից հասկացա, որ երաժշտությունը շատ հետաքրքիր է ու սիրուն, որ իմ բոլոր էմոցիաները կարող եմ երաժշտության միջոցով արտահայտել և կիսվել հանդիսատեսի հետ: Սպորտում դա չկար, հոգի չկար, որն ինձ պակասում էր: Երաժշտության մեջ ես հոգի եմ դնում, կարատեում՝ նույնը չհաջողվեց»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է դաշնակահարուհին:
Վերջինիս խոսքով՝ տրամադրությունն ու էմոցիաները շատ կարևոր են յուրաքանչյուր համերգից և ելույթից առաջ:
«Տրամադրությունից շատ-շատ բան է կախված: Եթե տրամադրությունս վատ է լինում, վատ էլ նվագում եմ: Դրա համար ամեն անգամ բեմ դուրս գալուց առաջ ոչ ոքի հետ չեմ խոսում, մնում եմ ինքս ինձ ու իմ մտքերի հետ, որպեսզի հնարավորինս լավ նվագեմ: Փոքր ժամանակ համերգներից առաջ մայրս շոկոլադ էր տալիս, որ ուտեմ, տրամադրությունս բարձրանա (ծիծաղում է -հեղ.), բայց հիմա, իհարկե, մեծացել եմ ու այլ բաներ եմ նախընտրում: Մենակ եմ մնում և լսում ոչ թե դասական, այլ ուրիշ ժանրերի երաժշտություն՝ ջազային կամ փոփ: Եթե ուրիշ քաղաքներում եմ նվագում, նախքան համերգը՝ դուրս եմ գալիս քաղաքով շրջելու, գեղեցիկ վայրեր եմ այցելում, ու լավ տրամադրությունս արդեն ապահովված է»,- անկեղծանում է Անահիտը:
Իսկ ազատ ժամանակ նա լսում է ամենատարբեր ժանրերի երաժշտություն ու երաժիշտների:
«Շատ եմ սիրում ջազային երաժշտություն: Էլլա Ֆիջերալդին եմ լսում կամ Ամսթրոնգին: Շատ կուզենային նրանց հետ հանդիպել, բայց շատերն արդեն մեծահասակ են կամ մահացել են: Փոփ երաժշտությունից դեռ մանկուց սիրել եմ Տինա Կարոլին, որի հետ շատ էի ուզում հանդիպել և մեկ տարի առաջ ունեցա նման հնարավորություն: Կուզեի նրա հետ համատեղ ինչ-որ բան կատարել, սակայն չգիտեմ՝ ցանկությունս իրականություն կդառնա՞, թե՞ ոչ»,- ասում է պատանի դաշնակահարուհին:

Անահիտի հաջողությունների ու մրցանակների հետևում, իհարկե, աշխատասիրությունն ու դժվարություններն են, որոնք նա անընդհատ փորձում է հաղթահարել:
«Ութ տարեկանից արդեն սկսվեցին իմ մեծ մրցույթները: Սկզբից ինձ շատ էր օգնում ընտանիքս՝ ծնողներս, տատիկ-պապիկներս, ամեն ինչ անում էին, որ կարողանամ հանդես գալ այլ երկրներում՝ տարբեր մրցույթների ժամանակ: Տասը տարեկանում տեղափոխվեցի Թբիլիսիում ապրող տատիկիս մոտ՝ երաժշտական կրթությունս այնտեղ շարունակելու համար: Սկսեցի սովորել Միքելաձեի կենտրոնական քոլեջում և այդ ժամանակվանից արդեն ստիպված եղա բաժանվել ընտանիքիցս, ինչը թե՛ իմ, թե՛ նրանց համար շատ դժվար էր: Ամիսներով չէի տեսնում ծնողներիս, սակայն հետո արդեն սովորեցի: Իսկ հիմա արդեն դժվար է, երբ գալիս եմ ու նրանց հետ եմ (ծիծաղում է -հեղ.)»:
Թեև փոքր տարիքին, Անահիտն արդեն հասցրել է մասնակցել մի շարք մրցույթների, նվագել տարբեր երկրների ամենամեծ բեմերում ու հանդիսականի համար:
«Ամենամեծ մրցույթը փոքր հասակում եղել է Մոսկվայում կայացած «Շելկունչիկը», որտեղ արծաթե «Շելկունչիկ» եմ ստացել: Այդ մրցույթն ամենամեծն էր, որից հետո շատ մարդիկ ինձ սկսեցին ճանաչել: 2021 թվականին Մոսկվայում մասնակցեցի Դենիս Մացուեվի անվան Grand Piano Competition երիտասարդ դաշնակահարների մրցույթին, որտեղ ստացա «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը: Մրցույթին այդքան էլ պատրաստ չէի, որովհետև շատ քիչ ժամանակ ունեի պատրաստվելու և Սեն-Սանսի կոնցերտը նվագախմբի հետ նվագելու համար: Մեկ ամսվա ընթացքում եմ սովորել, դժվար էր ինձ համար, բայց շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթահարել»,- ասում է նա:
Ըստ Անահիտի՝ մրցույթները շատ կարևոր են, քանի որ ճանաչելիություն են ապահովում և տարբեր երաժիշտների հետ շփվելու, միմյանցից նոր բան սովորելու, փորձի փոխանակման հրաշալի հնարավորություն տալիս:
«Առաջին ստեղծագործությունը, որ նվագել եմ, եղել է Պրոկոֆևի «Նավարկությունը» գործը, որը մինչև հիմա շատ-շա՜տ եմ սիրում, քանի որ համապատասխանում է իմ խառնվածքին: Իսկ նվագախմբի հետ նվագել եմ Սեն-Սանսի 2-րդ կոնցերտը, հիմա նվագում եմ Ստրավինսկիի «Հրավառությունը», որը շատ հետաքրքիր ստեղծագործություն է, ու ինձ թվում է՝ ամենասիրելին է դառնալու»,- նկատում է դաշնակահարուհին:
Խոսելով երազանքների մասին՝ Անահիտը նշում է, որ իր ամենամեծ երազանքը համաշխարհային ճանաչում ունեցող լավ դաշնակահարուհի դառնալն ու ԱՄՆ-ում՝ Քարնեգի հոլում համերգ ունենալն է. «Մի քանի տարի առաջ ինձ ընտրել էին, որ հանդես գամ այնտեղ, բայց սկզբում փաստաթղթերի խնդիրները խանգարեցին, հետո քովիդի պատճառով չկարողացա մասնակցել և հանդես գալ: Սակայն այնտեղ նվագելու երազանքը և ցանկությունը դեռ շատ մեծ են»:
Իր կյանքն ու ապագան աղջիկը դեռևս կապում է Թբիլիսիի հետ. «Այստեղ իմ մարդիկ են, ծանոթ դեմքեր, քաղաքը փոքր է, դրա համար շատ եմ սիրում, շատերի հետ եմ ծանոթ»:
Հաճախ է լինում նաև Երևանում, քանի որ այստեղ են ապրում իր մորաքույրն ու շատ բարեկամներ: «Մասնակցել եմ փառատոների և մրցույթների, Առնո Բաբաջանյանի անվան մրցույթի երկրորդ կարգն եմ վերցրել, իսկ անցյալ տարի ունեցել եմ մեծ համերգ Օպերայի և բալետի թատրոնի շենքում պարոն Դուրգարյանի հետ: Շատ ուրախ եմ, քանի որ միշտ ցանկացել եմ հայրենիքում ունենալ համերգ: Հիշում եմ, երբ Մոսկվայից վերադարձա, դեռ ոչ մի պաստառ չկար, դրսում բոլորը ինձ ճանաչում էին, հարցնում էին՝ համերգ ունենալո՞ւ եմ, թե՞ չէ, ու դա այնքան հաճելի էր: Ինքնաթիռից հոգնած իջել էի, ու ամեն երեք րոպեն մեկ մոտենում էին, խնդրում նկարվել: Զարմանալի է, որ անգամ հոգնածությունս մոռացա, այնքան հաճույքով եմ նկարվել ու զրուցել իմ երկրպագուների հետ: Կարծում եմ՝ այս տարի էլի կունենամ համերգ, բայց արդեն նոր ծրագրով»,- ուրախությամբ է նշում Անահիտը:

Սպորտը երաժշտությամբ փոխարինած դաշնակահարուհին անկեղծանում է՝ երաժշտությունը ոչ մի բանի հետ չի փոխի, սակայն իր օրը միշտ սկսվում է սպորտով, այնուհետև՝ երաժշտությամբ. «Առանց երաժշտության իմ կյանքը հետաքրքիր չէ: Դրա 90 տոկոսը երաժշտությունն է զբաղեցնում ու լցնում, իսկ 10 տոկոսը՝ սպորտը: Կարատեով, իհարկե, էլ չեմ զբաղվում, բայց ֆիթնեսն իմ ամենօրյա կյանքի մեջ կա: Բոլոր դաշնակահարների մոտ առավոտը սկսվում է երաժշտությունով, ինձ մոտ՝ մարմնամարզությունով»:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT