Թվում է՝ Նոր տարի է, ամեն ինչ կփոխվի, անցնում են բնականոն կյանքի, տեսնում՝ նույն է. հետտոնական դեպրեսիայի պատճառները

Տոնական տրամադրությունից, ճոխ սեղաններից հետո աշխատանքի անցնելը շատերիս համար դառնում է խնդիր: Տոն օրերին մարդիկ սովորաբար խախտում են սննդային ռեժիմը, քնելու ժամերը և հետո բնականոն կյանքին վերադառնալիս հանդիպում, այսպես կոչված, հետտոնական դեպրեսիային։

Բացի դրանից՝ երկրորդ տարին է արդեն, ինչ նոր փոփոխությամբ մարդիկ աշխատանքի անցնում են ավելի շուտ։ Եթե նախկինում մինչ Սուրբ Ծնունդը համարվում էր ոչ աշխատանքային, ապա հիմա հունվարի 3-ից ստիպված են լինում տոնական ուրախություններից անցում կատարել աշխատանքային գործընթացին։

Հոգեբան Իրինա Ծատուրյանի խոսքով՝ հետտոնական դեպրեսիան հենց առաջ է գալիս տոնական օրերին բնականոն ռեժիմից շեղվելու հետևանքով։ Սակայն այս Ամանորին մարդկանց մտահոգող հարցերը շատ էին, դեպրեսիայի ու հոգեբանական խնդիրների պատճառները՝ տարբեր։

«Սկսվեց Արցախի շրջափակումը, շատ ընտանիքներ մնացին Հայաստանում, չկարողացան տոն օրերին իրենց ընտանիքի անդամների հետ լինել։ Մարդկանց մեծ մասի ուշադրությունն ու մտահոգությունը ուղղված էր դրան։ Մեր ազգաբնակչությունը դեռևս չի կարողանում դուրս գալ դեպրեսիվ վիճակներից, քանի որ 44-օրյա պատերազմից հետո լինում են նոր դեպքեր, որոնք ավելի են սրում առկա վիճակը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Հոգեբանի խոսքով՝ հետտոնական դեպրեսիան մարդկանց անհատական դիրքորոշումների ու կյանքի հանդեպ ունեցած պատկերացումների հետ է կապված։ Յուրաքանչյուր անձ այսօր իրեն մտահոգող հարցերն ունի։

«44-օրյա պատերազմից հետո որոշները դեռ իրենց տղայի ճակատագրի մասին ոչինչ չգիտեն, բացի դա՝ սկսվեց 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիան, որի ժամանակ նորից կորուստներ ունեցանք։ Հիմա նաև Արցախի հարցն է, տոնական օրերից կտրվելն ու նորից աշխատանքի վերադառնալն է։ Ամանորի ընթացքում նաև քնի և սննդակարգի խախտումներ են լինում։ Այսինքն՝ մարդիկ չեն հասցնում հաղթահարել այն դեպրեսիան, որի մեջ հայտնվել էին, և դրան ավելանում է նորը»,- նկատում է նա։

Անընդհատ կատարվող իրադարձությունները, անհանգիստ մթնոլորտը, Ծատուրյանի խոսքով, ազդում են մարդկանց հոգեբանական վիճակի վրա, յուրաքանչյուր դեպք որևէ բացասական ազդեցություն է թողնում։ Ըստ մասնագետի՝ շատ հաճախ հետտոնական դեպրեսիան կարող է նաև պարզապես տրամադրության անկում լինել, բայց դա հասկանալու համար անձը պետք է դիմի հոգեբանի․ «Մարդիկ վաղվա օրվա հանդեպ անհանգստություն ունեն, վախ ունեն, որոնք, պատերազմական վիճակով պայմանավորված, չեն կարողանում հաղթահարել։ Նրանց թվում է՝ Նոր տարի է, ամեն ինչ կփոխվի, բայց անցնում են բնականոն կյանքի և տեսնում, որ ամեն ինչ նույն է։ Այստեղ սպասումների եւ իրականության ոչ ճիշտ համընկնում է»:

Հոգեբանի դիտարկմամբ՝ «հետտոնական դեպրեսիայի» համար որոշակի տարիք գոյություն չունի, այն ավելի շատ կապված է մարդու անձնային առանձնահատկության հետ և թե անձը որքանով է ընդգրկված ստեղծված իրավիճակին։ Ըստ Ծատուրյանի՝ հիմա հոգեբանին դիմող յուրաքանչյուր անձ շեշտում է, որ դադարել է հետևել որևէ նորության, քանի որ հասկացել է՝ դեպրեսիայի և սթրեսի հիմնական պատճառներից մեկը դա է և տարածվող ապատեղեկատվությունները։ 

Թե ինչպես դուրս գալ այս վիճակից, հոգեբանը խորհուրդ է տալիս առօրյան լցնել դրական դեպքերով, շատ ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների և ընկերների հետ. «Որքան արագ վերադառնան բնականոն կյանքի, այնքան ամեն ինչ կրկին սովորական կթվա և հանգիստ ընթացքով կընթանա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
36599 դիտում

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ