Փարաջանովն էներգետիկ «վամպիր» էր, դրա համար էլ սիրում էր երիտասարդներին. լուսանկարիչ Յուրի Մեչիտով

Հունվարի 9-ին լրացավ Սերգեյ Փարաջանովի 99-ամյակը, մարդու, որի գործերն ու մեծությունը դեռ երկար են ուղեկցելու մեզ:

«Ինչպես բոլոր մարդիկ, նա ևս միաժամանակ և՛ երջանիկ էր, և՛ դժբախտ: Երջանիկ էր իր տաղանդի ուժի շնորհիվ, դժբախտ՝ նույն պատճառով: Առանց տաղանդի մարդիկ սովորաբար ունենում են փոքր երջանկություն և փոքր դժբախտություն: Տաղանդավոր մարդիկ միաժամանակ կարող են լինել շատ երջանիկ և շատ դժբախտ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Սերգեյ Փարաջանովի՝ ազգությամբ վրացի լուսանկարիչը՝ Յուրի Մեչիտովը:

Վերջինս հիշում է՝ Փարաջանովը լուսանկարվել շատ էր սիրում, պարզապես խենթանում էր. «Միշտ ասում էր՝ Յուրա, նկարի՛ր ինձ, ու դու կկերտես քո ապագան, և նա բացարձակ ճիշտ էր, քանի որ նրա լուսանկարները երկու անգամ ներկայացրել եմ Ամերիկայում, հինգ անգամ՝ Անգլիայում, հինգ անգամ՝ Ֆրանսիայում, և, հավատացեք, եթե թվարկեմ, շատ երկար կտևի: Վերջին անգամ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի հետ Սոֆիայում ենք կազմակերպել համատեղ ցուցահանդես, նման ցուցահանդեսներ ենք ունեցել նաև Լոնդոնում ու Փարիզում»: 

  MyCollages (70).jpg (109 KB)

Խոսելով Փարաջանովի մեծության մասին՝ Մեչիտովը նկատում է՝ նա արարող մարդ էր, որը ոչ մի րոպե չէր կանգնում, չէր դադարում ստեղծագործել:

«Ինձ գայթակղում էր այն, որ երբ իրեն այցելում էի, միշտ հյուրեր ուներ, անընդհատ ստեղծագործում էր. նա ասես մշտական էներգիայի աղբյուր լիներ: Միաժամանակ, հիշում եմ, երբ այցելում էի նրան, դատարկված էի վերադառնում իր մոտից: Փարաջանովն էներգիա էր վերցնում, որոշակի իմաստով կարելի է ասել՝ էներգետիկ «վամպիր» էր, դրա համար էլ սիրում էր մեզ՝ երիտասարդներիս, և շփվում մեզ հետ: Դա, իհարկե, նորմալ էր, որ մենք՝ երիտասարդներս, նրան էներգիա էինք տալիս, փոխարենը՝ ստանում գիտելիքներ ու իմաստություն»,- ասում է լուսանկարիչը:

Նրա խոսքով՝ շատ բան է սովորել Փարաջանով մեծությունից. «Մեր հանդիպումները հենց այդպես էլ կարելի է նկարագրել՝ մի կողմից ես նրան էներգիա էի տալիս, մյուս կողմից՝ շա՜տ բան սովորում: Ամենագլխավոր բանը, որ սովորել եմ Սերժիկից, այն է, որ ոչ թե պետք է լավ կադր «բռնել», այլ պետք է ստեղծել այն: Դրանք միանգամայն տարբեր բաներ են, երբ ոչ մի բանից, հասարակ էլեմենտներից ստեղծում ես կադր, ինչպես երաժշտությունն ես զրոյից գրում»:

Անդրադառնալով Փարաջանովի վերաբերյալ տարբեր ընկալումներին՝ Մեչիտովն ասում է, որ տարօրինակ են այն մարդիկ, որոնք Փարաջանովին տարօրինակ են համարել ու համարում:

«Փարաջանովը շա՜տ, անասելի՛ տաղանդավոր էր, և գորշ մարդկանց համար, որոնք օժտված չեն տաղանդով, դա տարօրինակություն է: Բնությունը՝ Աստված է օժտում մարդուն տաղանդով, որը ոչ բոլորը կարող են տեսնել, հասկանալ և ընդունել: Կարող են համարել տարօրինակ, խելագար, դա իրենց խնդիրն է: Լինում են նաև նախանձ մարդիկ, որոնց նախանձը երբեմն կործանարար է լինում»,- ասում է լուսանկարիչը:

Միևնույն ժամանակ զրուցակիցը չի թաքցնում, որ այդ ամենը, իհարկե, խանգարում է ստեղծագործող մարդուն, ինչպես խանգարել է Փարաջանովին. «Իհարկե, դա խանգարում է, ինչպես չի խանգարում: Նրան ձերբակալեցին, ինչո՞ւ, քանի որ մի կողմից նախանձում էին, մյուս կողմից նա շատ սուր լեզու ուներ և ուղիղ խոսում ու բարձրաձայնում էր այն թերությունները, որ նկատում էր մարդկանց, պետական այրերի մոտ: Սկսեց ձևավորվել դժգոհություն, որը հետագայում տարբեր հանգամանքների բերումով հանգեցրեց Փարաջանովի դատապարտմանը: Սա շատ երկար պատմություն է: Եվ, այո՛, այն մարդը, որ շատ տաղանդավոր է, աննկարագրելի հնարամիտ, նրա համար հեշտ չէ ապրել «նորմալ» հասարակության մեջ, որը չափից դուրս նորմալ է և չափից դուրս ճիշտ»:

MyCollages (69).jpg (124 KB)

Մեչիտովը նկատում է՝ Փարաջանովը սիրում էր գեղեցկությունը. նա հսկայական ստեղծագործական էներգիա ուներ. «Դրա համար նրա մոտ միշտ տարբեր մարդիկ էին գնում, որոնց երբեմն ներգրավվում էր իր ստեղծագործություններում ու գործերում: Փարաջանովը երբեմն ֆիզիկապես թույլ էր, քանի որ Ուկրաինայում շատ վատ լագերում էր հայտնվել, երեք անգամ տեղափոխվել էր և անգամ ինքնասպանության շեմին հայտնվել: Սակայն կարողացել էր ոչ միայն փրկվել, այլև ստեղծել ու իր հետ բերել աշխատանքներ, որոնք հիմա զարդարում են նրա տուն-թանգարանի պատերը Երևանում»:

Լուսանկարիչն այսօրվա պես հիշում է՝ Փարաջանովին առաջին անգամ լուսանկարել է իրենց ծանոթության օրը՝ 1978 թվականի նոյեմբերի 1-ին. «Իմ առաջին լուսանկարը, որը Փարաջանովն անվանեց «Ջոկոնդա», արդեն իսկ դարձավ փառահեղ, և իմ ալբոմները սկսվում են այդ լուսանկարով»:

Վերջինիս խոսքով՝ ինքը երջանիկ մարդ է, քանի որ իր կյանքի ընթացքում հանդիպել է շատ մեծերի, նրանց լուսանկարելու առիթ ու պատիվ ունեցել:

«Ցավոք, նրանցից շատերն օր օրի հեռանում են մեզնից, և, կարծում եմ, նրանց տեղը ոչ ոք չի կարող լցնել: Ծանոթ եմ եղել Տարկովսկու, Կոմպոզիտոր Աչելիի հետ: Գիտե՛ք՝ չեմ կարող անուններ ասել, քանի որ դրանք անվերջանալի են: Նրանք հեռանում են մեզնից, վերջինը մեր սիրելի Վախթանգ Կիկաբիձեն էր, որը ռեժիսոր Գեորգի Դանելիայի մեկը մեկից հետաքրքիր կերպարներն էր կերտում: Իսկ փառահեղ «Միմինո» ֆիլմում նրա զուգընկերը հրաշալի դերասան Ֆրունզիկ Մկրտչյանն էր, որին շատ եմ սիրում: Սիրում եմ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին»,- ասում է Մեչիտովն ու անցնում հայերենի. «Քիչ-քիչ խոսում եմ հայերեն, բայց նաև շարունակում եմ սովորել»:

MyCollages (71).jpg (120 KB)

Խոսելով Փարաջանովի Թբիլիսիի տան մասին՝ վերջինս ցավով է նշում, որ այն տունը, որտեղ Փարաջանովն է ապրել, գնել է նրա հարևանը և միացրել իր տանը: Իսկ այն տունը, որտեղ Փարաջանովի քույրն է ապրել, և Սերգեյն է տեղափոխվել քրոջ մահից հետո, ևս վաճառվել է: «Սակայն այնտեղ հիմա ցուցանակ կա փակցված, որտեղ ասվում է, որ այդտեղ ինչ-որ մի ժամանակ ապրել է Փարաջանովը: Տան ներսն էլ Փարաջանովի որոշ աշխատանքներ են զարդարում»,- նշում է նա:

Փարաջանովի հետնորդների մասին խոսելիս էլ լուսանկարիչն ասում է՝ իրավիճակը մի փոքր բարդ է:

«Կինը, որի հետ ամուսնությունից մեկ տարի հետո բաժանվել էր, մահացավ նախորդ տարի: Տղան մահացավ անցյալ տարի: Մնացել է միակ ամենամոտ բարեկամը՝ զարմիկը՝ Գիորգի Փարաջանովը (ի սկզբանե նա Գարիկ Խաչատուրովն էր, սակայն հետո վերցրեց հորեղբոր ազգանունը): Վերջինիս հետ կապվելը շատ դժվար է, քանի որ թաքնվում է, խուսափում, հեռախոսահամար է փոխում»,- ասում է Մեչիտովը:

Նրա կարծիքով՝ ամեն դեպքում, Փարաջանովը կենդանության օրոք եղել է գնահատված, քանի որ բոլորը և ինքն իրեն համարել են հանճար:

«Սերգեյը համաշխարհային համբավ ուներ, սակայն միակ բանը, որ նրան անհանգստացնում էր, և այդ տխրությունն իր հետ տարավ, այն էր, որ ասում էր՝ եթե Ֆելինին կյանքից հեռացավ՝ հասցնելով անել այն ամենը, ինչ ուզում էր, ապա ինքը հեռանում է՝ չկարողանալով իրագործել անգամ իր ցանկությունների ու գաղափարների տասը տոկոսը: Հիմա ժամանակները փարաջանովյան ու հայաստանյան չեն, աշխարհը Փրաջանովի ու Հայաստանի ժամանակը չունի, սակայն, կարծում եմ, նրան դեռ երկար կհիշեն ու կարժևորեն»,- հույս է հայտնում Յուրի Մեչիտովը:

Լուսանկարչը շեշտում է՝ երջանիկ է, որ Երևանում գործում է Փարաջանովի թանգարանը. «Թբիլիսիում շատերն են ափսոսում, որ Սերգեյ Փարաջանովի թանգարանն այդտեղ է, ու ոչ թե այստեղ, և դա բնական է: Իսկ այդ ժամանակ ստեղծվել էր մի իրավիճակ, որ այլընտրանք չէր մնում. Վրաստանը շատ դժվարին ժամանակներ էր ապրում»:

MyCollages (68).jpg (55 KB)

Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2384 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են