Երևան
21 °C
Հազարավոր մարդկանց քրտնաջան աշխատանքի արդյունքը
Հայաստանի երկաթուղային ոլորտի համար, որը ղեկավարում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, անցած 2022 թվականը նշանավորվեց երկու դրական կետով։ Բեռնափոխադրումների ոլորտում ապրանքների անվանացանկի դիվերսիֆիկացման միտումը շարունակել է աճել փոխադրվող բեռների հոսքի միաժամանակյա ավելացմամբ, իսկ ուղևորափոխադրումների ոլորտում երկաթուղուց օգտվող քաղաքացիների թիվը գերազանցել է կես միլիոն ուղևորի հոգեբանական նշագիծը։
2023 թվականին հիմնական արտադրական ցուցանիշների դրական դինամիկան վերածվում է հետագա աճի զգուշավոր լավատեսության։ Այստեղ ընթացիկ տարվա ռիսկերն առավելապես արտաքին բնույթ են կրում, քանի որ բխում են արտաքին տնտեսական բացասական սպասումներից, որոնք կապված չեն ՀԿԵ-ի գործունեության հետ։
Բեռնափոխադրումներ
2022 թվականին բեռնափոխադրումների կառուցվածքը հետևյալն էր. փոխադրված 3,51 մլն տոննայից (աճը 2021 թվականին կազմել է ավելի քան 14%) արտահանմանը բաժին է ընկնում 451 հազար տոննա (+12,5%), ներմուծմանը ՝ 906 հազար տոննա (+40%) և տեղական փոխադրումներին՝ 2,15 մլն տոննա (+3,3%)։ Արտահանման աճը հիմնականում պայմանավորված է արդյունաբերական հումքի, մասնավորապես պղնձի խտանյութի և կոնտեյներային բեռների փոխադրման աճով։
Ավելի հետաքրքիր պատկեր է ներկայացնում ներմուծման հաղորդակցության վիճակագրությունը: Այսպիսով, ճկուն սակագնային քաղաքականության և ՀԿԵ-ի տեխնոլոգիական գործընթացների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ավտոմոբիլային բեռնափոխադրումների նկատմամբ պետական վերահսկողության խստացման արդյունքում ավելի ու ավելի շատ հացահատիկ ներկրողներ սկսեցին օգտվել երկաթուղու ծառայություններից։ Նախորդ տարի երկաթուղով հացահատիկի ներկրման ծավալը եռակի գերազանցել է 2021թ.-ի համապատասխան ցուցանիշը:
Համանման պատկեր է ձևավորվել նաև Հայաստան շաքարավազի հումքի ներկրման պարագայում։ 15%-ով ավելացել են նավթամթերքների ներկրման ծավալները։ Ենթադրվում է, որ դա կապված է վառելիքի զսպողական գների հետ, ինչը տնտեսության աճի ֆոնին հանգեցնում է դրա սպառման աճին։ Ներմուծման բացասական միտումներ են արձանագրվել 2022 թվականին զգալիորեն թանկացած հանքային պարարտանյութերի (արդյունքում ֆերմերային տնտեսությունները սկսել են ավելի քիչ պարարտանյութ օգտագործել), ինչպես նաև ուկրաինական մետաղի փոխադրման ոլորտում:
Ներկրման և տեղական բեռնափոխադրումների աճի վրա զգալի ազդեցություն է ունեցել շինարարության ոլորտի աշխուժացումը։ Սա հանգեցրել է պեռլիտի, կլինկերի, ցեմենտի և դոլոմիտի, ինչպես նաև ապակու արտադրության մեջ օգտագործվող քվարցային ավազի փոխադրման աճին, ընդ որում, նկատվել է նաև ավտոտրանսպորտից երկաթուղի անցնելու միտում։
Սա ընկերության աշխատանքի արդյունավետության հիմնական ցուցանիշներից մեկն է, քանի որ երկաթուղու հիմնական մրցակցությունն ավտոմոբիլային տրանսպորտն է։ Այն տնտեսապես ավելի արդյունավետ է մեր տարածաշրջանի կարճ տարածությունների պարագայում, ինչի կապակցությամբ վերջին տասնամյակների ընթացքում բուռն զարգացում է ապրել։ Այստեղ կարևոր է նաև ՀԿԵ-ի փոխգործակցությունը բեռնափոխադրող և գործընկեր ընկերությունների հետ, որոնց արդյունավետությունն ուղղակիորեն ազդում է բեռնափոխադրումների կառուցվածքի վրա։
Այս առումով համագործակցության արդյունավետությունը այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են «Ապավեն», «Ալեքս հոլդինգ», «Մանանա գրեյն», ցեմենտ արտադրողները և վառելիք, հանքային պարարտանյութեր և մետաղագլոցվածք ներմուծողները, նույնպես խոսում են երկաթուղային փոխադրումների նկատմամբ բիզնեսի վստահության աճի մասին։
Ուղևորափոխադրումներ
Ինչ վերաբերում է երկաթուղային ուղեւորափոխադրումների ոլորտին, որը թե՛ մեր երկրում, թե՛ այլ երկրներում գործունեության կորստաբեր ու սուբսիդավորվող տեսակ է, դրանց ավելացմանը նպաստել են մի քանի գործոններ։ ՀԿԵ շարժակազմի արդիականացման՝ 2017 թվականին մեկնարկած գործընթացը դարձել է ուղևորափոխադրումների աճի գլխավոր շարժիչ ուժը։ 2021 թվականին կորոնավիրուսային համավարակը խոչընդոտեց այս գործընթացին, բայց անցյալ տարի աճի միտումը ցայտուն դարձավ, և մեկ տարվա ընթացքում ուղևորների թիվը գերազանցեց կես միլիոնի նշագիծը։
Սա գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը 15%-ով, միաժամանակ, ավելի մեծ ցուցանիշի հասնելուն խոչընդոտել է Երեւան-Բաթումի-Երեւան սեզոնային գնացքի կրճատված չվացուցակը՝ վրացական երկաթուղում տեխնիկական խափանումների պատճառով։ Սովորական ամենօրյա մեկնման փոխարեն գնացքները տվյալ երթուղով մեկնում-վերադառնու էին շաբաթական ընդամենը երկու օր։ Ուղևորահոսքի աճին նպաստել է նաև ՌԴ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան, որոնց շրջանում երկաթուղային տրանսպորտից օգտվելն առավել պահանջված է։
ՀԿԵ-ի կողմից մատուցվող ծառայությունների որակի մշտական բարելավումը նպաստել է մեր քաղաքացիների շրջանում երկաթուղային ճամփորդության գրավչության բարձրացմանը: Տարվա ընթացքում արձանագրվել է մերձքաղաքային ուղևորափոխադրումների կայուն աճ։ Իսկ ամառ-աշուն սեզոնին էքսպրես ռեժիմով աշխատող Երեւան-Գյումրի-Երեւան էլեկտրագնացքի տոմսերն ընդհանրապես սպառվեցին։ Դժվար է ասել՝ զբոսաշրջության զարգացումը հանգեցրեց այս երթուղու մասսայականացմանը, թե արագընթաց երկաթուղային հաղորդակցությունը խթան հանդիսացավ ներքին զբոսաշրջության զարգացման համար: Դրանք, հավանաբար, փոխլրացրել են միմյանց՝ դառնալով տնտեսության ոլորտում խնդիրների համալիր լուծման արդյունավետության վառ օրինակ։
Ուղևորափոխադրումների համակարգված զարգացման համար դեռ շատ անելիքներ կան հիմնական երկաթուղային կայարանների վրա հիմնված տրանսպորտային հանգույցների զարգացման առումով: Երևանի, Գյումրիի, Արմավիրի, Արարատի, Արտաշատի կայանները մեծ ներուժ ունեն մարզային ուղևորահոսքերի օպտիմալացման տեսանկյունից։ Եվ այստեղ մեծ նշանակություն է տրվում կառավարության, տեղական իշխանությունների և ՀԿԵ փոխգործակցությանը։
Երկաթուղու գործունեության վրա ազդող որոշակի արտաքին գործոններ, այնուամենայնիվ, կարելի է բացահայտել և առանձնացնել, սակայն երկաթուղին բարդ օրգանիզմ է, որի ընդհանուր գործունեության վրա ազդում են նաև ներքին ինժեներական, տեխնիկական, ներդրումային, կազմակերպչական, մարքեթինգային և բազմաթիվ այլ ներհամակարգային գործունեության մի ողջ համալիր, և այս շղթայի ցանկացած օղակում առաջացող խափանումը, որի աշխատանքը ապահովում է 3 հազար մարդ երկրի ողջ տարածքում, հանգեցնում է ընդհանուր խնդիրների։
Պատահական չէ, որ ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, ամփոփելով ընկերության 2022 թվականի աշխատանքը, նշել է, որ երկաթուղու աշխատանքի դրական ցուցանիշները սառցաբեկորի միայն տեսանելի մասն են, որի տակ «թաքնված է հազարավոր մարդկանց ամենօրյա հսկայական և քրտնաջան աշխատանքը»։
Պարգևատրվել են սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհված շիրակցիները, նրանցից մեկի ընտանիքը հրաժարվել է վերցնել պարգևը
Հրապարակվել է Վլադիմիր Կարապետյանն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի գործով դատական ակտը
Ղազարյանը պնդել է՝ ապօրինի գույք չունի, ամբողջն օրինական է, գումարն էլ տանում էր ընկերներին
Եղեգնաձորում վիճաբանությունը շարունակել են ընկերների հետ դաշտում, 2 անձ դանակահարվել է
Թուրքիայի ընդդիմությունը կոչ է անում Էրդողանի թեկնածությունը հանել նախագահական ընտրություններից
Գոհար Ավետիսյանը հրապարակել է լուսանկար, որում 16 տարեկան է
Հրդեհից զոհված զինծառայողների հարազատները կհանդիպեն զինդատախազի հետ
Քննարկվել է «Հին Երևան» թաղամասի էսքիզային նախագիծը՝ Աբովյան փողոցից մինչև Քոչինյան
Ֆրանսիական պատվիրակությունը՝ դեսպանների ու պաշտոնյաների կազմով, երկօրյա այցով Սյունիքում է
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի՝ Հայաստանի և ՀԱՊԿ համագործակցության հարցերը կառուցողական լուծում կստանան
Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը մեկնարկել է. ինչպես ձեռք բերել
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ի կարագն ու պանիրն արտադրվել են խախտումներով
ՌՈ աշխատակիցն այդ ժամին ծառայության մեջ չի եղել. ՊՆ-ն՝ երևանյան ակումբներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
Աննա Հակոբյանը դստեր հետ լուսանկարներ է հրապարակել
Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա «Հանուն ժողովրդավարության» գագաթաժողովին
Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ. Աբդոլլահիան
Սուրեն Պապիկյանը դատի է տվել Մանուել Մանուկյանին
Ծեծկռտուք երևանյան ակումբում. վիրավորների մեջ է Երևանի կայազորի քրեականի պետը
Կդադարեցվի «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի տպագրությունը
«Իմ սենյակում երգեր գրելուց մինչեւ «Եվրատեսիլ»․ Ռոզան կիսվել է ամերիկյան իր երազանքով
Մեր տարածաշրջանը մեզ համար այլևս անվտանգ չէ. Ալեն Սիմոնյանը՝ Գերմանիայում
Մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր․ համացանցում է հայտնվել վարչապետի լուսանկարը Դիլիջանից
Առաջին խաղն ու գոլը․ հավաքականի նորեկը կիսվել է զգացողություններով
Գագիկ Սուրենյանը զգուշացնում է
Ռուսաստանն առաջիկայում կչեղարկի ռոումինգը Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի համար
Խոսրովի անտառի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին (լուսանկարներ)
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է ԵՄ առաքելության ղեկավարի խոսքերին՝ մեղադրելով հայկական կողմին
ԱԺ հանձնաժողովը կքննարկի ՄԻՊ-ի թեկնածու առաջարկելու մասին հարցը
8 ժամով կդադարեցվի Արարատի մարզի 2 բնակավայրի գազամատակարարումը
Եթե Ադրբեջանը չհարձակվի գարնանը, մեր գործը հաջողված կհամարենք. ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար
11 օրում Հայաստանի շրջակա միջավայրին 1 միլիոն դրամի վնաս է հասցվել
Բաթումիում ու Քոբուլեթիում փոթորիկ է. կան տուժածներ և զոհ
Մահափորձ ադրբեջանցի ամենաակտիվ պատգամավորներից մեկի նկատմամբ, վերջինս վիրավոր է. մանրամասներ
«Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ում վերաբացվել է հիմնանորոգված մեծ դահլիճը
Ավտովթար Պառավաքար-Իջևան ճանապարհին. «Մերսեդես»-ը մոտ 20 մետր սահել է ձորը
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանի և 3 մարզի բազմաթիվ հասցեներում
Պայթյուն «Կամակատար» լեռան ստորոտում․ այրվել է էլեկտրաենթակայան՝ հոսանքազրկելով Վանաձորի մի մասը
Հայտնի են «Արտավազդ-2023» մրցանակաբաշխության հաղթողները
Ներկայում Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը միայն հեռախոսն է. Մեծ Շենի համայնքապետ
Մեծ խնդրանք ունեմ՝ շատ մի գովեք Ռանոսին. Պետրակովը խոսել է հետխաղային մամուլի ասուլիսում
© 2023 Հայկական ժամանակ