Երևան
12 °C
Արցախի Հանրապետության առողջապահության նախկին նախարար Միքայել Հայրիյանը աղմկահարույց հայտարարություն է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ մեղադրելով ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանին խնդիրներ ծնող հայտարարություններ անելու, պետական ծառայությունից բացարձակ անտեղյակություն ունենալու մեջ ու հայտարարել, թե այլևս չի կարող հանդուրժել նրա` իր դեմքով ոմանց իշխանությունը վերադարձնելու անթաքույց փորձերը:
Հայրիյանը այս ամենի համար մեղադրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ու նշել, որ վերջինս սխալ քայլ է կատարել:
Հայրիյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի հայրենակիցներ,
Ինչպես գիտեք` 2020թ. դեկտեմբեր ամսից ես ընդունել էի ԱՀ առողջապահության համակարգում ծառայելու առաջարկը, շուրջ երկու տարի ծանր ու գրեթե շուրջօրյա աշխատանք ենք կատարել Արցախի բազմաչարչար ժողովրդի առողջապահական խնդիրները մի փոքր մեղմելու համար: 2022թ. նոյեմբեր ամսում Արցախի Հանրապետության պետական նախարար էր նշանակվել Ռուբեն Վարդանյանը, ում հայտարարություններն ու գործողությունները ի սկզբանե գնահատելով որպես տարօրինակ ու անհասկանալի, ամեն դեպքում մտածել եմ, որ նրան կամ պետք է օգնել, կամ չխանգարել:
2022թ. նոյեմբերի 23-ին ազատվելով առողջապահության նախարարի պաշտոնից, հաջողություն եմ մաղթել Ռուբեն Վարդանյանին, խոստանալով, որ շարունակելու եմ մեր պետության աջակիցը լինել, իսկ պետականության դեմ ուղղված ցանկացած ոտնձգության դեպքում կրկին ելնել պայքարի: Երկար ժամանակ փորձել եմ անտեսել Ռ.Վարդանյանի` ակնհայտ խնդիրներ ծնող հայտարարությունները, արցախցուն հայրենասիրություն սովորեցնելու տգեղ ու պարզունակ փորձերը, Արցախի պատմության ամենախայտառակ ու ամենասուբյեկտիվ (դերակատարների ու միջնորդների շրջանառվող անուններին չեմ անդրադառնում) կառավարությունը ձևավորելու որոշումը (չհաշված որոշ բացառություններ), պետական ծառայությունից բացարձակ անտեղյակությունը, բայց այլևս չեմ կարող հանդուրժել նրա` իր դեմքով ոմանց իշխանությունը վերադարձնելու այլևս անթաքույց փորձերը: Հաշվի առնելով ներպետական կյանքի կայունության ու անխռով լինելու կարևորությունը, մեր ժողովուրդը երկու տարի մեծահոգաբար հանդուրժել է նրանց ոչ նրա համար, որ առաջին իսկ հարմար պահին կրկին տեղի ունենա պետությունն այս օրին հասցրածների իշխանության վերադարձ: Անկասկած է, որ այս ամենի հեղինակը և պատասխանատուն Արցախի Հանրապետության նախագահն է, ով իր սխալ քայլով Արցախի` առանց այդ էլ տանջված ժողովրդին կանգնեցրել է այս պետականակործան ճանապարհին:
Այս ամենի համար պատասխանատու ենք նաև մենք և ես ստանձնում եմ իմ պատասխանատվությունն ու պայքարը:
Առաջիկայում առավելագույն ակտիվությամբ կներկայացնեմ իմ տեսակետն ու այն խնդիրները, որոնք կանգնած են Արցախի առջեւ»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT