Ծրագրի արժեքը՝ 15 մլն եվրո. Երևանի թիվ 47 մանկապարտեզը էներգաարդյունավետության ծրագրով վերակառուցվել ու վերաբացվել է

Մայրաքաղաքի համար 47 մանկապարտեզը կառուցվել է 1975 թվականին: Երևանի էներգաարդյունավետության ծրագրով շենքն ամբողջությամբ վերակառուցվել ու վերանորոգվել է: 

«Մանկապարտեզն այս տարիների ընթացքում մասնակի նորոգվել էր, բայց հիմնովին՝ երբևէ: Տանիքից կաթում էր, խմբասենյակներն ու միջանցքները, որքան էլ տաքացնեինք ու էլեկտրաէներգիա ծախսեինք, միևնույն է, մեծ դժվարությամբ էինք կարողանում ապահովել անհրաժեշտ ջերմաստիճանը»,- պատմել են մանկապարտեզի աշխատակիցները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ հանդիսավոր բացմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, հարավային Կովկասում Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մացեյ Չուրան, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, հյուրեր:

«Էներգաարդյունավետության նոր միջոցառումները մեր մանկապարտեզներն ավելի հարմարավետ և անվտանգ կդարձնեն: Ծրագրի 1-ին փուլով նախատեսված է 12 մանկապարտեզի նորոգում և ևս 3-ի վերակառուցում՝ հաշվի առնելով այդ շենքերի սեյսմիկ վիճակը։ Սա 3-րդ վերանորոգված մանկապարտեզն է այս ծրագրով, իսկ ընդհանուր նախատեսված է 15 մանկապարտեզ»,- նշել է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Ըստ փողքաղաքապետ Ավինյանի էլ՝ վստահաբար, կարևորագույն բաղադրիչն այն բովանդակությունն է, որը երեխաները ստանում են այս պատերի ներքո, բայց, իհարկե, կարևոր է նաև միջավայրը. «Մանկապարտեզների առումով աշխատանքների ծավալը աննախադեպ է։ Ունենք նաև նոր մանկապարտեզներ, որոնք նորոգվում ու հիմնանորոգվում են քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով, բացի այդ՝ ունենք կառուցման ծրագրեր, մասնավորապես, Ծարավ աղբյուր թաղամասում»:

47 մանկապարտեզը 15-ից 3-րդ վերանորոգվածն է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով: Շենքը նախ ամրացվել է, ապա՝ ջերմամեկուսացվել: Փոխվել են դռներն ու պատուհանները, անցկացվել է օդափոխման համակարգ: Շինարարության ընթացքում ամբողջությամբ փոխվել են նաև խմելու ջրի և կոյուղատար համակարգերն ու էլեկտրական մալուխները: Ծրագրով տանիքին տեղադրվել են արևային վահանակներ, մանկապարտեզն ունի նաև արևային ջրատաքացուցիչ, ինչը կապահովի մշտական տաք ջուր: 

«Մեր համագործակցության հիմնական ուղղություններն են՝ կլիմայի փոփոխությունը, էներգախնայողությունն ու կրթությունը: Ինչ խոսք, չկա ավելի կարևոր բան, քան էներգաարդյունավետ, անվտանգ միջավայր ստեղծելը երեխաների համար: Սա ԵՄ-ի կարևոր և հստակ հանձնառությունն է մեր արժեքավոր՝ Team Europe գործընկերությանը, որն ուղղված է կյանքի որակի բարելավմանը՝ միաժամանակ լրացուցիչ օգուտներ բերելով տնտեսությանն ու հասարակությանը»,- նշել է Հայաստանում ԵՄ դեսպանը:

Ծրագրի ընդհանուր արժեքը 15 մլն եվրո է: Այն իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկի վարկային և Արևելյան եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության դրամաշնորհային միջոցներով, որի ամենամեծ ներդրողն է Եվրամիությունը: Երևանի էներգաարդյունավետության ծրագիրը ֆինանսավորովում է նաև համայնքային բյուջեից: Առանձին դրամաշնորհ է տրամադրել ՄԱԶԾ-ի Կանաչ կլիմայի հիմնադրամը: Ծրագրով հարկերը համաֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից։

Հարավային Կովկասում Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան նշել է. «Անվտանգ և ավելի «կանաչ» շենք. վերականգնվող էներգիայի աղբյուրների ներդրմամբ Երևանի մանկապարտեզների էներգաարդյունավետության, կառուցվածքի և մատչելիության համալիր բարելավումը Երևանի քաղաքապետարանին կօգնի նվազեցնել ածխաթթու գազի արտանետումը և բարձրացնել կայունությունն ու կենսունակությունն այս ձմռանն ու նաև դրանից հետո: Սա արդյունավետ համագործակցության լավ օրինակ է»:

«Գեղեցիկ վերանորոգված շենք, որը փոփոխություն է մցնելու մանկապարտեզ հաճախող երեխաների և տարածքի բնակիչների կյանքում: Կլիմայի փոփոխությունը բարդ մարտահրավեր է։ Շենքերն ամենամեծ էներգասպառողներն են, իսկ այս ծրագրով մինչև 50 տոկոսով կնվազի մանկապարտեզի էներգասպառումը»,- նշել է ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին։

Մանկապարտեզն իր ավելի քան 300 սաների համար դռները կբացի մարտից: Շենքը հարմարեցվել է նաև սահմանափակ շարժունակություն ունեցող անձանց համար։ 

Ծրագրով ևս 35 մանկապարտեզում կիրագործվեն էներգաարդյունավետության առանձին միջոցառումներ: Ծրագիրն էապես կնպաստի էլեկտրաէներգիայի խնայողությանը՝ տարեկան 1305 տոննայով նվազեցնելով նաև CO2-ի արտանետումը՝: 

«Նախատեսվում է կնքել նոր համաձայնագիր, որի համաձայն կնորոգվի 32 մանկապարտեզ և 6 պոլիկլինիկա: Մենք շարունակում ենք բոլոր ջանքերն ու նվիրումը ներդնել Երևանի համար նոր էներգաարդյունավետ նախագծերի զարգացման գործում»,- նշում է Լևոն Հովաննիսյանը: 

Քաղաքային իշխանությունը մտադիր է առաջիկա տարիներին լուծել ոչ միայն նորոգման, այլև հերթագրման խնդիրը:  Շենքային պայմանների բարելավումը որոշ մանկապարտեզներում հնարավորություն կտա ավելացնել հաճախող երեխաների թիվը: Կկառուցվեն նաև նոր մանկապարտեզներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3946 դիտում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է