Հայաստան են ժամանել «Շանհայի երեխաները» նախագծի ներկայացուցիչները․ Երևանում ֆիլմ կցուցադրվի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հրավերով՝ Հայաստան են ժամանել «Շանհայի երեխաները (Children of Shanghai)» նախագծի ներկայացուցիչները, նրանց թվում՝ «Երեխաների խնամք» ՀԿ հիմնադիր Ռոբերտ Գլովերը և Մեծ Բրիտանիայի արքայական տան անդամ արքայազն Մայքլ Քենթացու ներկայացուցիչ Նիկոլաս Չենսը։

Այս մասին տեղեկացնում է նախարարությունը։

Վերջիններս առաջիկա օրերին կլինեն Հայաստանում՝ խնամատարության ինստիտուտի գործընթացի վերաբերյալ լավագույն փորձի փոխանակման և Երևանում «Շանհայի երեխաները» ֆիլմի ցուցադրման նպատակով։

Նախագծի ներկայացուցիչներին նախարարությունում այսօր ընդունել է նախարար Մկրտչյանը։ Ներկայացնելով խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ ԱՍՀՆ կողմից իրականացվող աշխատանքները՝ նախարարը Հայաստանում ֆիլմի հեռարձակումը խնամատարության ինստիտուտի վրա քաղաքացիների ուշադրությունը հրավիրելու ևս մեկ հնարավորություն է համարել։

«Կարևորելով երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը՝ նախարարությունը շարունակական աշխատանքներ է իրականացնում խնամատարության ինստիտուտի զարգացման, հանրային իրազեկվածության բարձրացման, խնամատար ծնողների կարողությունների հզորացման ուղղությամբ։ Ուրախ կլինենք ուսումնասիրել նաև Չինաստանի լավագույն փորձը կամ մեթոդները, որոնք առավել կհեշտացնեն խնամատար ընտանիքներում երեխաներին խնամք և դաստիարակություն տրամադրելու գործընթացը»,- նշել է նախարարը։

«Շանհայի երեխաները» նախագծի ներկայացուցիչները ներկայացրել են ֆիլմի ստեղծման պատմությունը, որի հիմքում առանց ծնողական խնամքի մնացած շուրջ մեկ միլիոն չինացի երեխաների՝ խնամատար ընտանիքներում ապրելու պատմությունն է։ Վերջիններս նաև մանրամասնել են Չինաստանի խնամատար ընտանիքներում երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով կիսվել իրենց փորձով։

Նախագծի ներկայացուցիչները այցելել են նաև Երևանի մանկան տուն, ծանոթացել երեխաներին մատուցվող խնամքի ծառայություններին, շփվել երեխաների հետ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1420 դիտում

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը