Երևան
12 °C
«Մինչ շատերը (այդ թվում՝ ես) անխոնջ կերպով շարունակում ենք աշխատանքային, ազգային ու քաղաքացիական պարտականությունների կատարումը՝ ուղղված այս ճգնաժամի հաղթահարմանը, ոմանք մտածում են անձնական ու նեղ խմբային ամբիցիաների և հասարակության ավելի խորը պառակտման մասին»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ ինքն Արցախի նախագահ դառնալու հավակնություններ չունի, ինչպես նաև չունի համակրելի թեկնածու:
«Երեկ past.am կայքը մի կեղտոտ ու ստահոտ հրապարակում է արել՝ «Արցախում ընդդեմ Ռուբեն Վարդանյանի ձևավորված «կոալիցիան» նաև նախագահի իր թեկնածուն ունի» վերնագրով, որտեղ նաև իմ անունն է շոշափվում՝ կեղծ տեղեկություններով ու վիրավորական պիտակավորմամբ: Դրա առթիվ կուզեի շեշտադրել՝
1. Մինչ շատերը (այդ թվում՝ ես) անխոնջ կերպով շարունակում ենք աշխատանքային, ազգային ու քաղաքացիական պարտականությունների կատարումը՝ ուղղված այս ճգնաժամի հաղթահարմանը, ոմանք մտածում են անձնական ու նեղ խմբային ամբիցիաների և հասարակության ավելի խորը պառակտման մասին:
2. Ես որևէ ներգրավվածություն չունեմ Արցախի ընթացիկ որևէ ներքաղաքական գործընթացում, և «ներքաղաքական բազարները» բնորոշ են այս հոդվածի հեղինակներին, ոչ թե՝ ինձ: Առավել ևս հաշվի առնելով նաև պետական նախարարի խորհրդականի իմ կարգավիճակը՝ աբսուրդ է ինձ մեղադրել «Ռուբեն Վարդանյանի դեմ «կոալիցիա» կազմելու» մեջ. ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ինձ բնորոշ չէ մարդկային ու աշխատանքային էթիկայի սկզբունքների ոտնահարումը, և ես որևէ խնդիր չունեմ մարդկանց իմ սկզբունքային տեսակետներն ուղիղ հայտնելու հետ կապված:
3. Դատարկաբանություն է նաև ընտրությունների պատրաստվելու պնդումը, երբ գլուխս կախ Երևանում՝ ընտանիքիցս հեռու առավոտվանից գիշեր իմ պարտականությունների կատարմամբ եմ զբաղված՝ հիմնականում արտաքին քաղաքական և տեղեկատվական ոլորտներում: Ավելին, կարծում եմ, որ նման ճգնաժամային պայմաններում ոչ միայն սխալ ու վտանգավոր է ընտրությունների մասին մտածելը, այլև՝ պետությունն ու հասարակությունը պետք է զերծ պահել պառակտումներից ու ցնցումներից, իսկ առաջացած տարաձայնությունները հարկ է լուծել երկխոսությամբ ու հանգիստ կերպով:
4. Ապագայում երբ էլ ընտրությունները տեղի ունենան, ես ցանկություն չունեմ նախագահ դառնալու և չունեմ նախընտրելի հավանական թեկնածու: Ավելին, հարց է նույնիսկ, թե արդյոք խորհրդարանական ընտրություններին էլ կմասնակցեմ, թե ոչ: Հիմա ընդհանրապես ժամանակը չէ ընտրությունների մասին մտածելու, այլ պետք է ուս-ուսի պայքարել արտաքին սպառնալիքների դեմ՝ հանուն Արցախի հայկական ու անվտանգ ապագայի:
5. Հերիք են նաև անդեմ, անբարոյական ու անհիմն բամբասանքները արտաքին ուժերի հետ իբր իմ կապի մասին: Ով որևէ արտաքին ուժի (այդ թվում՝ «սորոսական») ազդեցության տակ է, նա ամենավերջին մարդն է, իսկ ով հատկապես այսքանից հետո իմ վերաբերյալ նման պնդում կանի, նա է ամենավերջին մարդը: Իսկ ում հանդիպեք նման ձևով ինձ պիտակավորելիս, կասեք, որ ես իրեն հայհոյել եմ, հարցեր ունի՝ թող գա մոտս...
6. Իմ կեսի չափ կանեք կամ զրկանք կկրեք հայրենիքի համար, հետո իրավունք կվերապահեք ձեզ բարբաջելու և մարդկանց արժանապատվությունը վիրավորելու: Նեղ անձնական ու խմբային շահերի համար մի՛ անցեք ազգային ու բարոյական սահմանները»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT