Երևան
12 °C
Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարզպետարանի ղեկավար կազմի, ոլորտի մարզային կառույցների պետերի հետ այսօր առավոտյան Մուղնու N զորամասում է եղել՝ զինվորի կողքին։
Այս մասին հայտնում է Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Նշվում է, որ համազգային տոնի առաջին շնորհավորանքը մարզպետը հղել է հայրենյաց պաշտպանի շարքերը համալրած նորակոչիկներին, ովքեր արդեն հիանալի տիրապետում են զինվորական կարգուկանոնին, աչքի ընկնում հայ զինվորի խրոխտ կեցվածքով։ Այս ամենն այսօր նրանք ապացուցել են տոնական օրվան նվիրված ցուցադրությանը:
Մինչ շնորհավորական ելույթների մեկնարկը, մարզպետի գլխավորությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Ազատ գյուղի զինվորական կացարանում հունվարի 19-ինբռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը։
Զինվորներին, զինվորականներին ուղղված շնորհավորանքում մարզպետ Սերգեյ Մովսիսյանը նշել է, որ 1992 թ․ կազմավորված Հայոց բանակն իր պատմության ընթացքում կոփվել է, տեսել և՛ հաղթանակ, և՛ ծանր ու դժվարին օրեր և այսօր էլ անսասան կանգնած է իր ազգի կողքին՝ որպես նրա անվտանգության երաշխավոր, որպես երկրի գոյության հուսալի առանցք։
«Բանակը մեզ համար ընտանիքի պես է, և մեզնից յուրաքանչյուրը նրան պետք է վերաբերվի որպես ընտանիքի անդամի։ Բարձր բարոյահոգեբանական ոգով ու նվիրումով շարունակեք ձեր ծառայությունը՝ ձեր անփոխարինելի ներդրումը բերելով բանակաշինության, բանակի հզորացման գործում։ Շնորհավոր տոնդ, Հայոց բանակ, ուժ ու կորով զինվորիդ, զորեղություն բազկիդ»,- ասել է Սերգեյ Մովսիսյանը։
Հոգևորականի առաջնորդությամբ ներկաները միասնական աղոթք են հնչեցրել առ Աստված՝ խաղաղություն, բարօրություն ու զորություն հայցելով։
Օրվա առիթով մարզպետն իր անունից շնորհակալագրեր ու մակագրված նվերներ է հանձնել զինվորական ծառայության մեջ աչքի ընկած, մարտական գործողությունների մասնակից, զինվորական պարտականությունները բարեխղճորեն կատարող սպաներին:
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT