Մոսկվայում արգելել են Նժդեհ պարախմբի համերգը, նախապես հայտարարվել է՝ համերգասրահում ական կա տեղադրված. Գինոսյան

«Կրկին եկա ասելու, որ այսօր արգելել են Մոսկվայում գործող Հայ ավանդական «Նժդեհ» պարախմբի «Իմ անունս է Պայքար» խորագրով համերգը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Ազատագրական Բանակ»-ի մարտիկ, «Կարին» կրթամշակութային ՀԿ նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը՝ մանրամասնելով.

«Մի քանի օր առաջ ոհմակային ոռնոցներ էին արձակվել խմբի անվան շուրջ…

Այսօր այլևս պատրվակ չունենալով արգելել Հայոց բանակի տոնին նվիրված համերգը, և պատասխանատվությունից, և արգելքը հիմնավորելու անզորությունից՝ գնացին անմեղսունակ ճանապարհով՝ հայտարարելով, որ համերգասրահում ական կա տեղադրված: Մի քանի ժամ Մոսկվայի ձմեռային սառնամանիքին և հանդիսատեսին և Նժդեհ խմբի անդամներին սառացնելուց հետո վերջնականապես հայտարարվեց, որ համերգն անցկացնելն անհնար է:

Հետևենք այս միջադեպի հետագա զարգացումներին և զորակցենք Նժդեհ պարախմբին, որպեսզի այն ոչ միայն պատվով կրի Հայ մեծագույն Զորավար, Հայոց ռազմի Մարգարեի անունը, այլ առավել մեծ ոգով շարունակի պահպանել և տարածել Հայ անաղարտ մշակույթն ու այդ մշակույթով ուծացումից, ինքնության կորստից փրկի և դեպի Ազգային ինքնության տաճար ուղղորդի ռուսաստանի Հայ համայնքի արդեն իսկ փոշիացող համայնքը:

Ձեր անունն է պայքար, և Ձեր պայքարն արդար է…

Անհնար է մարել այն, ինչն էությամբ անմարելի է՝ Հայու ոգին:

Իսկ մարդկային տականքն ու ստոր մարդուկները թող շարունակեն սարսափել Հայոց ինքնաճանաչ Վեհ, ազնվական տեսակից, որն իրենց համար անընթեռնելի է ու անհասանելի մի գագաթ, որը ստվերում է իրենց ստոր և ստախոս տեսակը:

Մեր անունն է Պայքար, և վախճանը՝ ՀԱՂԹԱՆԱԿ….

Անմահները հրամայում են լինել զորեղ, ավելի վճռական և էլ առավել աննահանջ…

Վայ տկարներին ու ստրկամիտներին…

Առաքյալի սիրտ, իմաստասերի գլուխ, ադամանդ ճակատ՝ ահա կատարյալ առաջնորդը: Ահա Նժդեհը, ումից սարսափահար դեռ շատ պիտի ոռնաք Ձեր ոհմակներով….

Իսկ Նժդեհն իր անմահ ոգով գալիս է վերածնելու Հայոց անպարտ ոգին և առաջնորդելու դեպի վեհություն, ազնվականություն, ինքնաճանաչում և Հզոր ու ինքնիշխան, ռազմավարորեն անխոցելի Հայաստան»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1641 դիտում

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան