Երևան
12 °C
Իրանագետ Արմեն Վարդանյանի խոսքով՝ Հայոց պատրիարքարանի և հայ երիտասարդների վրա հարձակման հետևում այլ ուժերի և քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել, քանի որ հրեա կրոնական ծայրահեղականները միշտ անհարգալից և ոչ հանդուրժողական վերաբերմունք են ցուցաբերել այլ կրոնների ներկայացուցիչների նկատմամբ:
«Նրանք միշտ հարձակվում են հայկական, հունական և այլ ազգի կրոնավորների վրա: Մի խոսքով, նրանք ծայրահեղ անհանդուրժող վերաբերմունք ուեն այլ կրոնական ներկայացուցիչների նկատմամբ, և նմանատիպ բախումներ մշտապես լինում են: Ես գիտեմ, որ նույնիսկ հրեա ծայրահեղ հոգևորականների մի դաս կա, որ անընդհատ հարձակվում է, անգամ թքում հայերի, հույների վրա»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Վարդանյանը:
Իրանագետի կարծիքով՝ նմանատիպ հարձակումների առաջիկայում ևս պետք է սպասել:
«Ինչպես արդեն նշեցի, սա առաջին դեպքը չէ: Ցավոք, Իսրայելում եկել է մի իշխանություն, որը ծայրահեղ աջ ազգայնական ուղղվածություն ունի, և նման տարրերի, այդ թվում՝ հրեա ծայրահեղականների նկատմամբ շատ հանդուրժող են: Պատահական չէ, որ այս օրերին Իսրայելում բավականին մեծ բողոքի ցույցեր են ընթանում: Ժողովրդի մի մասը կարծում է, որ Իսրայելում ժողովրդավարությունը վտանգի տակ է: Իմիջիայլոց, նաև նման մտահոգություն ունի Իսրայելի մերձավոր դաշնակից ԱՄՆ-ն, քանի որ վերոնշյալ ծայրահեղ ազգայնական ուժը Ամերիկայի սև ցուցակում է գտնվում իր ծայրահեղ ազգայնական աջ պահվածքի համար»,- նկատում է նա:
Վերջինս ուղղակիորեն կապ չի տեսնում այս միջադեպերի և Իսրայելի ներքաղաքական իրավիճակի հետ, սակայն անպատժելիության և նման իրավիճակներին որոշակի «մատների արանքով» նայելու միտում է նկատում:
«Ոստիկանությունը, ուժային կառույցներն այդքան էլ արմատական չեն, խիստ չեն այսպիսի հարձակումներ գործող մարդկանց նկատմամբ: Շատ դեպքերում, օրինակ՝ այս վերջի միջադեպի հետ կապված, ավելի շատ հայերի են ձերբակալել, քան հարձակում գործողներին»,- նշում է զրուցակիցը:
Հարցին՝ կա՞ արդյոք վտանգ, որ այսպիսի քայլերը հետագայում կարող են վերածվել միջկրոնական պայքարի, նա պատասխանում է. «Այդ վտանգը դարերով և հազարամյակներով կա: Իսրայելը բազմաէթնիկ երկիր է, որտեղ շատ փոքր տարածքի վրա իրար անմիջական հարևանությամբ բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ են ապրում, այդ թվում՝ ծայրահեղականներ: Օրինակ՝ Երուսաղեմում կան հայկական, արաբական և հրեական թաղամասեր, հունական եկեղեցին իր կալվածքներն ունի, և այդպիսի բախումներ անընդհատ լինում են: Պետությունը պետք է փորձի կանխել դրանք կամ վերահսկել, ինչը գործող կառավարությունն այդքան էլ չի անում»:
Իրավագետի խոսքով՝ սա նաև բացարձակ ոչ մի կապ չունի վերջին օրերին Իրանի հարձակման հետ, ինչպես նաև տեղին չէ համարել սադրանք կամ հակահայ քաղաքականություն:
«Միգուցե նաև կանխամտածված է եղել, չեմ կարող ասել, բայց չեմ կարծում, որ իշխանությունն է հրահրել: Ինչպես նշեցի, հրեա ազգայնականներն անընդհատ խնդիրներ են ստեղծում այլ ազգերի ներկայացուցիչների հետ՝ հայերի, հույների, արաբների: Նույնիսկ հենց այդ ռադիկալ արմատական մասսան շատ դեպքերում չի ընդունում որոշ հրեաների, որոնք մուգ մաշկ ունեն, Մարրոկոյից են եկել կամ աֆրիկյան այլ երկրներից: Այսինքն՝ այս վատ ավանդույթը դրսևորվում է անգամ սեփական ազգի նկատմամբ»,- նկատում է իրանագետ Արմեն Վարդանյանը:
Նա կրկնում է, որ հարցը իշխանության մակարդակով պետք է լուծվի. «Իսրայելի քաղաքացիական հասարակությունն ու իշխանությունը, իրավապաշտպան կառույցները, մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հասարակական կազմակերպությունները պետք է փորձեն հակազդել, և, կարծում եմ, որոշ չափով հակազդում են»:
Հունվարի 28-ի ուշ երեկոյան երկու հրեա ծայրահեղականներ Հայոց Վանքի դիմաց նախ փորձել էին խոչընդոտել երթևեկությունը, ապա հարվածել աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների ավտոմեքենային: Ծայրահեղականներից մեկն արցունքաբեր գազ էր փչել հայ երիտասարդի աչքերին, և երկուսով փախուստի էին դիմել: Հայ երիտասարդը տեղափոխվել էր հիվանդանոց: Հրեա ծայրահեղականների մի ուրիշ խումբ էլ փորձել էր մագլցելով բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել պատրիարքարանի խաչակիր և Հայաստանի Հանրապետության դրոշները: Նրանց սադրիչ գործողությունների արդյունքում ոստիկանները, զենքերը պահելով հայերի վրա, ծեծի էին ենթարկել մի քանիսին, հայերից մեկին ձերբակալել և տարել էին ոստիկանություն, հետո՝ ենթարկել տնային կալանքի:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT