Փոխվել են Քրեակատարողական ծառայության պետի տեղակալների համակարգման ոլորտները

Հայաստանի Հանապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ փոխվել են Քրեակատարողական ծառայության պետի տեղակալների համակարգման ոլորտները։ Ուժը կորցրած է ճանաչվել Քրեակատարողական ծառայության պետի տեղակալների միջև պարտականությունների բաշխում իրականացնելու և արդարադատության նախարարի 2021 թվականի նոյեմբերի 17-Ի N 593-Ա հրամանը։

Այս մասին տեղեկացնում է նախարարությունը։

«Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետով, 26-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ինչպես նաև «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ս. Ատոմյանի` 2023 թվականի հունվարի 26-ի թիվ Ե 40/10-451 գրությամբ ներկայացված առաջարկությունը.

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝

Քրեակատարողական ծառայության պետի տեղակալների միջև աշխատանքի հստակ բաշխումն իրականացնելու, ինչպես նաև Քրեակատարողական ծառայության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն առավել արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված` սահմանել.
Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Ամբակում Գրիգորյանը համակարգում է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ներքոնշյալ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը և դրանցով պայմանավորված՝ Քրեակատարողական ծառայության գործունեության համապատասխան ուղղությունները՝

ա. Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժին,
բ. Կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժին,
գ. Իրավաբանական բաժին.

Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Վարդգես Ծաղիկյանը համակարգում է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ներքոնշյալ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը և դրանցով պայմանավորված՝

Քրեակատարողական ծառայության գործունեության համապատասխան ուղղությունները՝

ա. Քրեակատարողական ծառայության շտաբ,
բ. Հերթապահության բաժին.

Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Թադևոս Նալբանդյանը համակարգում է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ներքոնշյալ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը և դրանցով պայմանավորված՝ Քրեակատարողական ծառայության գործունեության համապատասխան ուղղությունները՝

ա. Պահպանության ապահովման բաժին,
բ. Ուղեկցումների բաժին.

Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Արտակ Առուստամյանը համակարգում է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ներքոնշյալ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը և դրանցով պայմանավորված՝ Քրեակատարողական ծառայության գործունեության համապատասխան ուղղությունները`

ա. Օպերատիվ բաժին,
բ. Անվտանգության ապահովման բաժին.

Ընդունել ի գիտություն, որ.

Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի անմիջական համակարգմամբ են գործում Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ներքոնշյալ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները.

ա. Հատուկ նշանակության բաժին,
բ. Կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին,
գ. Ներքին անվտանգության բաժին,
դ. Հանրային կապերի բաժին,
ե. Առաջին բաժանմունք.

2) Քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանի անմիջական համակարգմամբ են գործում Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ներքոհիշյալ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները.

ա. Ֆինանսական բաժին,
բ. Նյութատեխնիկական ապահովման բաժին,
գ. Ընդհանուր բաժին,
դ. Կենցաղային ապահովման բաժին:

Ուժը կորցրած ճանաչել արդարադատության նախարարի 2021 թվականի նոյեմբերի 17-ի «Քրեակատարողական ծառայության պետի տեղակալների միջև պարտականությունների բաշխում իրականացնելու և արդարադատության նախարարի 2019 թվականի օգոստոսի 16-ի N 364-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 593-Ա հրամանը»,-ասված է նախարարի հրամանում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1137 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս