Երևան
12 °C
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հարցում է ուղարկել ՀՀ ներքին գործերի նախարարին և իմացել, որ ծխախոտի օգտագործման արգելքը խախտելու համար պատասխանատվության ամենակարևոր գործիքը, ըստ էության, չի աշխատում:
Ըստ Թորոսյանին ուղարկված պատասխանի՝ հանրային սննդի՝ ռեստորանների, սրճարանների և այլ հաստատությունների պատասխանատուներին ոստիկանությունը գրեթե չի տուգանում, երբ նրանց հաստատություններում ծխում են կամ այլ ծխախոտային արտադրատեսակ օգտագործում:
Բանն այն է, որ, ոստիկանության կարծիքով, ԱԺ ընդունած օրենսդրական փաթեթը պարունակում է անորոշություններ, որոնք, սակայն, ըստ պատգամավորի, օրենքն ընդունելու ժամանակ չի մատնանշել որևէ գերատեսչություն:
«Ինչևէ, այսպես էլ է լինում, երբ օրենքը կիրառելիս են ի հայտ գալիս խնդիրները, որոնք էլ ժամանակի ընթացքում շտկվում են»,- նկատել է նա:
Հաշվի առնելով ՆԳՆ-ի՝ նշված խնդիրների բարձրաձայնումը՝ Թորոսյանը վստահեցրել է, որ նախաձեռնելու է օրենսդրական փոփոխություններ, որպեսզի ոստիկանությունը կարողանա շատ հստակ վարչական պատասխանատվության ենթարկել այն հանրային սննդի կամ այլ հաստատությունների պատասխանատուներին/կառավարիչներին, որոնք չեն կասեցրել իրենց հաստատություններում ծխախոտի և այլ ծխախոտային արտադրատեսակների կիրառումը, այսինքն, ըստ էության, թույլատրել են դա:
«Մեր պետական գերատեսչությունների ուշադրությունը պետք է ավելի շատ լինի հենց պատասխանատուների վրա, քանի որ հենց նրանք են պարտավոր ապահովել օրենքի բոլոր դրույթների կիրառումը»,- կարծում է օրենսդիր մարմնի ներկայացուցիչը:
Հետգրությամբ Թորոսյանը նկատել է, որ մեկ այլ խնդիր էլ կա օրենքի հետ կապված՝ արգելող նշանների բացակայությունը, որը կրկին պարտավոր են հաստատությունների պատասխանատուներն ապահովել բոլորի համար տեսանելի վայրերում. «Բայց զանգվածաբար չեն անում դա, իսկ վարչական պատասխանատվության ենթարկելու մարմինն էլ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն է»:
Հետգրությանը հաջորդող հետգրությամբ Թորոսյանը հավելել է, որ փորձելու է լուծումներ գտնել նաև նարգիլեների օգտագործումը դադարեցնելու համար, քանի որ որոշ տնտեսվարողներ, ըստ էության, շրջանցում են օրենքի կիրառումը:
Նշենք, որ 2022 թվականի մարտի 15-ից ուժի մեջ է մտել ծխախոտի կամ դրա փոխարինիչների օգտագործումը հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա ռեստորաններում, սրճարաններում, բարերում ու ճաշարաններում։ Իսկ ավելի վաղ ուժի մեջ էր մտել նույն՝ Հակածխախոտային օրենքի մեկ այլ դրույթ, որով խանութներում ու այլ վայրերում արգելվում է ծխախոտների կամ դրանց փոխարինիչների հրապարակային ցուցադրումը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT