Երևան
12 °C
Նախօրեին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցիալական ցանցում «Անչափահասի նկատմամբ բռնությունները շարունակվում են» վերտառությամբ գրառում էր կատարել է:
Նա նշել էր, թե Քննչական կոմիտեում «անչափահասի հարցաքննության ընթացքում քննչական ծառայության տարբեր աշխատակիցներ, տարբեր բաժնի պետեր, վարչության պետեր ներս են մտել հարցաքննության սենյակ, փաստաբանը պահանջել է դուրս գալ, քանի որ անչափահասի քննություն է, և որևէ կողմնակի անձ իրավունք չունի ներկա գտնվել, ներկաները գոռացել են փաստաբանի վրա, փորձել տարբեր կերպ ճնշել փաստաբանին և անչափահասին»։
ՀՀ քննչական կոմիտեն հիշյալի կապակցությամբ պարզաբանում է տարածել՝ նշելով, որ անհրաժեշտ է համարում արձանագրել՝ վերոնշյալ հանգամանքները իրականությանը չեն համապատասխանում։
«Նախ՝ անչափահասի հետ իրականացվող քննչական գործողության ընթացքում որևէ կողմնակի անձ համապատասխան սենյակում չի գտնվել, գործողությունն իրականացվել է՝ Քրեական դատավարության օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերին համապատասխան։
Ավելին, հաշվի առնելով, որ քննչական գործողությունը կատարվում է անչափահասի հետ, այն սահմանված կարգով անցկացվել է հոգեբանի ներկայութմաբ և մասնակցությամբ։
Ելնելով նախաքննության արդյունավետության ապահովման անհրաժեշտությունից՝ ձևավորվել է քննչական խումբ, որում ընդգրկված քննիչները կարող են և պարտավոր են մասնակցել քննչական գործողություններին։
Սենյակ քննչական բաժնի 2 պաշտոնատար անձինք մտել են հարցաքննության ավարտից և դրա վերաբերյալ արձանագրությունը կազմվելուց հետո, ինչը չի արգելվում քրեադատավարական որևէ կանոնով։ Ընդ որում, արձանագրությունը ստորագրել են նաև մասնակից հոգեբանը և անչափահասի պաշտպան փաստաբանը։
Հետևաբար՝ ճնշումներ գործադրվելու, գոռգոռալու վերաբերյալ հայտարարությունները, պնդումներն այն մասին, թե հարցաքննությունն ընդհատվել է, ստեղծվել է խառնաշփոթ, իրականության պարզունակ խեղաթյուրման դրսևորումներ են։
Այս իմաստով գրառման մեջ արվող անհիմն հետևություններն այն մասին, թե, մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի նախագահը տեղյակ է, այսպես կոչված, ապօրինությունների մասին, հետևաբար՝ «հովանավորում է, որ անչափահաս տղաները ցուցմունք չտան իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների գործողությունների վերաբերյալ», վառ երևակայության արդյունք են և քրեական վարույթը, անչափահասների իրավունքների պաշտպանության քողի ներքո, քաղաքական շահարկման առարկա դարձնելու նպատակ են հետապնդում:
Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հարգելի նախագահը նման գրառում կատարել է՝ հիմնվելով բացառապես փաստաբանի յուրովի, սուբյեկտիվ և իր մասնագիտական շահերից բխող մեկնաբանությունների վրա՝ առանց ՀՀ քննչական կոմիտեից անհրաժեշտ տեղեկատվություն և պարզաբանում ստանալու, դրանք անաչառ վերլուծության ենթարկելու։
Ինչպես իրավամբ արձանագրված է վերոնշյալ գրառման մեջ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի հետ ՀՀ ԱԺ նշված մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետը կապ է հաստատել փաստաբանի «մտահոգությունները նշելու», «ահազանգ հնչեցնելու» նպատակով (ինչի մասին պատշաճ կերպով տեղեկացվել են համապատասխան իրավասու պաշտոնատար անձինք), այլ ոչ թե՝ դեպքի մասին ՀՀ քննչական կոմիտեից անհրաժեշտ տեղեկատվությունն ստանալու։
Ելնելով վերոգրյալից՝ հորդորում ենք նմանատիպ միակողմանի գրառումներով չնպաստել իրականության խեղաթյուրմամբ հանրային կարծիքը վարույթն իրականացնող մարմնի դեմ օգտագործելու, այդ եղանակով նախաքննության նկատմամբ ճնշումներ գործադրելու հնարքների գործադրմանը և ձեռնպահ մնալ բացառապես իրավական դաշտում ընթացող գործընթացին քաղաքական երանգ հաղորդելու անհաջող փորձերից»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՄԻՊ հանրային կապերի բաժինը հայտնել էր, որ փետրվարի 9-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանության էրեբունու բաժնում ծեծի են ենթարկվել փաստաբաններ Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանը, նույն տեղեկատվության համաձայն՝ նախորդիվ ոստիկանության նույն բաժնում բռության են ենթարկվել նաև փաստաբանների անչափահաս պաշտպանյալները։
ՔԿ-ն ավելի ուշ մանրամասնել էր, որ փետրվարի 9-ին ահազանգ են ունեցել քրեական մի վարույթի շրջանակում իրականացված քննչական գործողության ժամանակ մի խումբ անձանց՝ ծառայողական լիազորություններն օգտագործելով՝ իր և գործընկեր այլ փաստաբանի՝ մասնագիտական գործունեության ընթացքում իրենց նկատմամբ բռնություն գործադրելու մասին։
Միևնույն ժամանակ, ՀՀ ոստիկանության երկու աշխատակցից է հաղորդում ստացվել քննչական բաժնում 2 փաստաբանի իրենց և ոստիկանության մյուս ծառայողների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու, այդ ընթացքում դրսևորած բացահայտ արհամարհական վերաբերմունքի և բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ:
Նշված հաղորդումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT