Երևան
12 °C
«Ուզում եմ գտնել այն բառը, որը կբնութագրի վարչական շրջանի ղեկավարներին, բայց ժեկի պետի կարգավիճակից այն կողմ չեմ գտնում։ Նրանք դրանից էլ ցածր լիազորություն ունեն։ Դուք բերում եք ժեկի պեկից քիչ լիազորություն ունեցողներին, ավելացնում եք օգնական: Նախ սկզբում բերեիք վարչական ղեկավարի լիազորությունները ավելացնեիք, հետո նոր՝ օգնական»:
Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի ավագանու 10-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ դեմ արտահայտվելով ներկայացրած նախագծին, ըստ որի՝ առաջարկվում է ավելացնել փոխքաղաքապետների և վարչական շրջանների ղեկավարների օգնականների թիվը:
Խաչատրյանը փոխքաղաքապետ Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ են անում քաղաքապետի տեղակալների մեկ օգնականները:
«Չէ, լո՞ւրջ, տղե՛րք, գնալով փոխքաղաքապետներ ավելացրեցիք, դրանով էլ չբավարարվեցիք, հիմա անցնում ենք նոր օգնականներին։ Ի՞նչ են անում ձեր օգնականները, պարոն Հովհաննիսյան, եկեք բացենք բոլոր օգնականների ցանկը, ու էդ ցանկով տեսնեք, թե աշխատանքային ժամերին փողոցում, միջանցքում ու «Ֆեյսբուք»-ում գտնվելուց բացի՝ ի՞նչ են անում։ Երբ որ ձեր մի օգնականները կաշխատեին, ու դուք կզգայիք, որ չէին հասցնում, այդ ժամանակ դա կքննարկեինք: Կառավարեք ձեր օգնականներին ու կտեսնեք, որ էդ մեկն էլ է շատ»,- ասաց Խաչատրյանը:
Հովհաննիսյանը դիմեց Խաչատրյանին՝ հասկանալու՝ ի վերջո, ի՞նչ հարց է ուզում բարձրաձայնել նա, ավագանու անդամը պատասխանեց․ «Ձեր օգնականները փողոցում լինելու փոխարեն գործի լինեն, ձևը տենց է, աշխատեք այդ տարբերակով։ Այսօրվա գործող ձեր օգնականները եթե աշխատեն, ավելի լավ արդյունք կունենանք։ Այս նախագիծը գրելուց առաջ վարչական ղեկավարներին, որ օգնականի հաստիք եք գրել, մտքներովդ անցել է, թե ի՞նչ է անելու, կամ ի՞նչի համար է այդ օգնականը։ Լիազորությունները ավելացնելու մասին մտածեիք առաջինը»։
Խաչատրյանը նաև անդրադարձավ փոխքաղաքապետներին․ «Դուք առհասարակ շատ եք փոխքաղաքապետներով։ Ժամանակին իշխանությունը, որը ընդդիմություն էր, ասում էր՝ շատ են փոխքաղաքապետները, պետք է կրճատվի: Այսօր ինչո՞ւ չեք գնում ընդդիմություն եղած ժամանակ բարձրացրած ճանապարհով»։
Քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն էլ պատասխանեց, որ նախագիծը մանրամասն քննարկվել է, և օգնականների անհրաժեշտության հիման վրա է որոշվել ավելացնել նոր հաստիք։
«Ես, անկախ ամեն ինչից, ավագանու անդամ կլինեմ, թե քաղաքապետի առաջնային տեղակալ, նաև իմ քաղաքական թիմը՝ «Իմ քայլը» դաշինքը, երբեք չի շեղվում։ Բոլոր փոփոխությունները բխում են այդ սկզբունքից։ Վստահ ենք, որ նախագիծը ճիշտ է գրված: Եթե միայն օգնականների մասով է ձեզ մոտ հարց առաջանում, այո՛, բոլորն ունեն աշխատանքային ծանրաբեռնվածություն իրենց աշխատանքի մասով»։
Անի Խաչատրյանը նշեց՝ իր համար նորմալ չէ օգնականներ ավելացնելու հարցը, դեմ է քվեարկելու նախագծին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT