Հայ փրկարարներն ավարտեցին իրենց առաքելությունը Սիրիայում․ նրանք արդեն Երևանում են (լուսանկարներ)

Փետրվարի 13-ին հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմն ավարտել է Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում ծավալած որոնողափրկարարական աշխատանքները։ Արդեն այսօր՝ փետրվարի 14-ին, հայ փրկարարները ժամանել են Հայաստան:

Նրանց դիմավորել են ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:

330923692_594862755793880_5509112769817945923_n.jpg (373 KB)

Օդանավակայանում դիմավորելով փրկարարներին՝ Կամո Ցուցուլյանն անձամբ իր և Ներքին գործերի նախարարի անունից շնորհակալություն է հայտնել փրկարարներին՝ կատարած աշխատանքի և անձնուրաց ծառայության համար:

Աղետի գոտում շուրջ 7 օր տևած որոնողափրկարարական գործողությունների արդյունքում միջազգային որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը, համագործակցելով տեղի աջակցող և միջազգային այլ թիմերի հետ, փրկարարական տարբեր միջոցների կիրառմամբ փլատակներից դուրս է բերեց զոհերի մարմիններ, տեղում իրականացրել լայնածավալ որոնողական, առաջին բուժօգնության, կինոլոգիական խմբերով աշխատանքներ:

331068748_584440446584276_3873996426718828701_n.jpg (391 KB)

Հալեպում գտնվելու կարճ ժամանակահատվածում հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներին զուգահեռ տեղի հայ համայնքի համար կազմակերպել և անցկացրել են ուսուցողական դաս՝ «Ինչպե՞ս գործել երկրաշարժի դեպքում» թեմայով:

Նախօրեին հայկական թիմի ղեկավարությանն ընդունել էր Հալեպի նահանգապետը և իր երախտագիտությունը հայտնել հայ փրկարարներին՝ հանձնելով Հալեպի նահանգապետարանի շնորհակալագիր՝ ցուցաբերած աջակցության համար:

330987026_504709628281809_6425079360559923897_n.jpg (51 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1371 դիտում

Միլիարդներ են առաջարկում ՔՊ-ի պատգամավորներին. ընդդիմությունը չի գտնի այն 8 հոգուն, որոնց փնտրում է

7595 արձանագրություն՝ տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար․ տեսանյութ

Տեսաք չէ՞, ոնց էր Ծառուկյան Գագիկը «համապատասխան» ձևի փորձում ճողոպրել․ մոտը «ճգնամաժ» է սկսվել․ Հովհաննիսյան

Ընտրությունների պատկերը կարո՞ղ է փոխել վերահաշվարկը. ինչ են ծրագրել ընդդիմադիրները. տեսանյութ

Ոնց որ դեժավյու լինի․ 8 հոգու ուզում են «պոկել» էն 100% հաղթանակ խոստացողները․ դուք մտածեք՝ ձեզնից չպոկվեն

«Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծը պատրաստ է իրագործման, ի հեճուկս տպավորությունների, ոչ մի հետաձգում չկա

Ասում էինք, չէ՞, երազելու եք, որ փախնեք Հայաստանից ու չեք կարողանալու․ Չախոյան․ տեսանյութ

Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է

Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Թույլտվության համար չի դիմել. ինչո՞ւ են Սիրուշոյի խանութի վրայից հեռացնել տվել խաչի տեսքով գովազդը

Ինչ է սպասվում Վանաձորում առաջիկա ժամերին․ Ազիզյանը մանրամասնել է

Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի կայուն զարգացումը․ Ղրղզստանի նախագահը՝ Փաշինյանին

Բոլորը պատժվելու են օրենքին համապատասխան, եղբայր ջան․ Ռուբինյանը՝ ՀՀ-ից հեռանալու փորձ արած Ծառուկյանին

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Վիճաբանություն և ծեծկռտուք Աբովյանում․ կա տուժած

Քաղաքացիների հետ քննարկման արդյունքում կորոշվեն համայնքների 3 առաջնահերթ խնդիրները՝ առաջիկայում լուծելու համար

Գյումրիում պետք է հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ․ վարչապետ․ տեսանյութ

ՀՀ ժողովուրդը վերահաստատել է իր հանձնառությունը եվրոպական ապագային․ Կիպրոսի նախագահը շնորհավորել է Փաշինյանին

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան

Անհանգստացնող է, որ ընտրակաշառքների հետ կապված հանդուրժողականության չհամաձայնեցված մթնոլորտ կա. վարչապետ

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. հայտնի է՝ ինչու

Լեբեդևը հույս է հայտնել, թե ՀՀ-ում «իրավիճակը կկայունանա»՝ չմանրամասնելով՝ ինչն է իր պատկերացմամբ անկայուն

Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել Հայաստանը, սակայն չի հաջողվել. ԶԼՄ-ներ

Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ

Պուտինն ու Կրեմլը կսպասեն հայաստանյան ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփմանը. Պեսկով

Ես ծանուցագիր տվող չեմ. եթե մասնակցում են վարժական հավաքների, իրենց 25 օրը կծառայեն ու հետ կգնան. Ասրյան

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին

Ընտրական գործընթացները տեղի են ունեցել գերթափանցիկ, մի շարք դեպքեր ստուգման փուլում են. Արմեն Մկրտչյան

ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ. տեսանյութ

Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv

Թրամփը հնարավոր է համարել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքումը

Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմում. մանրամասներ

2025-ին պատմական ռեկորդ է գրանցվել. 32 հազար 891 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Ղազարյան

Ոչ մի զինծառայող ուշ չի ներկայացել ընտրատեղամաս, եղել են սահմանված ժամին. ԳՇ պետ

Հայաստանում խնդիր ունենալու են միայն օլիգարխները և նրանց ընտրատասովշիկները. Վահագն Ալեքսանյան

Հայ և թուրք գործարարները կրկին կհանդիպեն այս անգամ ՀՀ-ում. Միրզոյան

2025-ին շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 768 կգ թմրամիջոց, ինչը 80 տոկոսով ավելի է 2024-ից. ՆԳ փոխնախարար

Կալասը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը քաղաքացիական ներգրավվածության մակարդակը